Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ Գ ...

27.02.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2011  -ից մինչեւ   27.02.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.13 թիվ 257-Ն հրաման)

i

320.0032.180411

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        04            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32011177

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

14 մարտի 2011 թվականի N 32-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 157-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի նիստի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի աշխատակազմի ներքին գործավարության օրինակելի կարգին հավանություն տալու մասին» թիվ 23 արձանագրության 26-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման 2.1 ենթակետով».

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Գլխավոր վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին` Գլխավոր վարչության գործավարությունը կազմակերպել և իրականացնել սույն հրամանով հաստատված Գլխավոր վարչության գործավարության կարգի դրույթներին համապատասխան:

3. Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարին` հնգօրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործավարության կարգը հաստատելու մասին» Գլխավոր վարչության պետի հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Գլխավոր վարչության 2004 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործավարության կարգը հաստատելու մասին» N 157-Ն հրամանը:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավարին:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2011 թ. մարտի 14-ի

N 32-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) ներքին գործավարության կազմակերպումն ու իրականացումը:

2. Գլխավոր վարչության ներքին գործավարությունը կազմակերպում է աշխատակազմի ընդհանուր բաժինը (այսուհետ` ընդհանուր բաժին) աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով:

3. Գլխավոր վարչության յուրաքանչյուր աշխատողի տրվում է համակարգից օգտվողի անուն` աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի կողմից:

4. Համակարգից օգտվելու համար յուրաքանչյուր աշխատողի վերապահվում է գաղտնաբառ ունենալու իրավունք, որն աշխատողն իրավասու չէ փոխանցել որևէ այլ անձի:

5. Անհրաժեշտության դեպքում Գլխավոր վարչության աշխատողը կարող է փոխել համակարգից օգտվելու իր գաղտնաբառը:

6. Էլեկտրոնային ստորագրության վավերության դեպքում փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին: Օգտվողի անունով համակարգում կատարված ցանկացած մակագրություն (նշագրում, գրառում) համարժեք է փաստաթղթի վրա կատարված մակագրությանը (նշագրմանը, գրառմանը):

7. Արձակուրդ գնալու, գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում, համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու համար, աշխատողին փոխարինող անձի վերաբերյալ տեղեկությունը (փոխարինողի անունը, ազգանունը և պաշտոնը) ներկայացվում է Գլխավոր վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին:

8. Աշխատողի բացակայության ժամանակահատվածում ոչ ոք իրավունք չունի օգտվել տվյալ աշխատողին համակարգից օգտվելու համար տրված օգտվողի անունից:

9. Կառուցվածքային ստորաբաժանումների գործավարության կազմակերպման և վարման պատասխանատվությունը վերապահվում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

10. Կառուցվածքային ստորաբաժանումների գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներին համապատասխան և նրա կատարումը պարտադիր է բոլոր աշխատողների համար:

11. Համակարգում փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է յունիկոդ տառատեսակով:

 

II. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Մտից փաստաթղթերը տարանջատվում են հետևյալ տեսակների`

1) գրություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրակարգերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծեր,

2) արձանագրային որոշումներ, խորհրդակցության արձանագրություններ, քաղվածքներ արձանագրությունից,

3) դիմումներ, այդ թվում` առաջարկություններ, բողոքներ քաղաքացիներից, որոնց տվյալները (անունը, ազգանունը, անվանումը, հասցեն և այլն) մուտքագրելուց հետո համակարգում ձևավորված 12 նիշից բաղկացած ծածկագիր-համարով դիմումատուն հետևում է իր դիմումի ընթացքին,

4) զեկուցագրեր, տեղեկանքներ:

13. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից գրանցվող գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի մուտքը կամ ելքը իրականացվում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14. Յուրաքանչյուր նոր մտից փաստաթուղթ ընդհանուր բաժնի աշխատողը կից նյութերով գրանցում է համակարգում` նշելով համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը: Ընդհանուր բաժնի մտից փաստաթղթի համարը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկությունները` փաստաթղթի հերթական համարը և տարեթիվը:

15. Ընդհանուր բաժին ստացված փաստաթղթի թղթային տարբերակի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է փաստաթղթի գրանցման մտից համարը, ամսաթիվը և էջերի քանակը, որը պետք է համապատասխանի համակարգի համապատասխան մտից համարին:

16. Ծրարները, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:

17. «Անձամբ» մակագրությամբ ծրարների դեպքում նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողը: Այդ ծրարները չեն բացվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:

18. Եթե էլեկտրոնային տարբերակով ստացված փաստաթղթի վավերության հետ կապված կան անճշտություններ, ապա ընդհանուր բաժնի աշխատակիցը չեղարկում է փաստաթուղթը, ուղարկող մարմնին տեղյակ է պահում տվյալ փաստաթուղթը վերստին ուղարկելու անհրաժեշտության մասին:

19. Դիմումները, առաջարկությունները, բողոքները (այսուհետ` դիմում) կից նյութերով ընդհանուր բաժնի աշխատողը գրանցում է համակարգում` նշելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և համակարգի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկությունը:

20. Եթե մտից փաստաթուղթն ուղարկվել է ի պատասխան աշխատակազմի որևէ ելից փաստաթղթի, ապա համակարգի «ի պատասխան (առնչվող) դաշտում» այն կցվում է համապատասխան ելից փաստաթղթին:

21. Թղթային տարբերակով ստացված այն փաստաթղթերը (պայմանագրեր, ընդունման-հանձնման ակտեր, վիճակագրական ժողովածուներ, տեղեկագրեր, հաշվետվություններ, աղյուսակներ, միջազգային ավիացիոն կազմակերպություններից ստացված հավելվածներ), որոնք ենթակա չեն համակարգով մուտքագրման, հաշվառվում են ընդհանուր բաժնում և ստորագրությամբ հանձնվում համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

22. Թղթային տարբերակով ստացված այն փաստաթղթերը, որոնք ենթակա չեն համակարգով մուտքագրման, սակայն ունեն ուղեկցող գրություններ, համակարգ են մուտքագրվում սույն կարգով նախատեսված ընթացակարգով:

23. Յուրաքանչյուր փաստաթուղթ գրանցվելուց, թղթային տարբերակի դեպքում` դրոշմակնիքը դրվելուց և պատկերամուտով (սկաներով) մուտքագրվելուց հետո միայն, փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է ընդհանուր բաժնի պետին:

24. Ընդհանուր բաժնի պետը փաստաթղթի էլեկտրոնային տարբերակն ուղարկում է Գլխավոր վարչության պետին:

25. Գլխավոր վարչության պետը փաստաթուղթը համապատասխան մակագրությամբ ուղարկում է կատարողին` անհրաժեշտության դեպքում սահմանելով կատարման ժամկետ:

26. Փաստաթղթի պատասխանատու կատարող համարվում է առաջին հասցեատերը: Մյուս հասցեատերերը պարտավոր են նշված սկզբնաժամկետից օր առաջ պատասխանատու կատարողին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը կամ կարծիքը:

27. Ստորաբաժանման ղեկավարը փաստաթուղթը վերջնաժամկետի հանձնարարականի նշմամբ ուղարկում է համապատասխան աշխատողին:

28. Աշխատողը փաստաթղթի հանձնարարականը կատարելուց հետո պատասխանը ներկայացնում է իր անմիջական ղեկավարին, որը փաստաթուղթը համաձայնեցման է ներկայացնում Գլխավոր վարչության իրավաբանական բաժին, իսկ ֆինանսական հարցերի դեպքում` նաև հաշվապահական հաշվառման բաժին, որոնց ղեկավարների (նրանց փոխարինողների) համաձայնությունը ստանալուց հետո ներկայացնում է Գլխավոր վարչության պետի (տեղակալների) ստորագրմանը:

29. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջվող ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերի, նամակների, հանձնարարականների դեպքում ստորաբաժանման ղեկավարը Գլխավոր վարչության պետի բանավոր համաձայնությամբ այդ մասին համակարգի միջոցով տեղեկացնում է Ընդհանուր բաժնի պետին, որից հետո Ընդհանուր բաժնի պետը, համապատասխան փոփոխություն կատարելով համակարգում, մուտքագրված փաստաթուղթը կրկին ուղարկում է Գլխավոր վարչության պետին` մակագրության ժամկետի երկարաձգման հաստատման համար:

30. Փաստաթղթերը ստորաբաժանումներին տրամադրվում են էլեկտրոնային տարբերակով, իսկ թղթային տարբերակները պահպանվում են ընդհանուր բաժնում: Այն գրությունների առդիր էջերը, որոնց քանակի ծավալուն լինելու պատճառով հնարավոր չէ մուտքագրել պատկերամուտով, Ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից դրվում է տվյալ ստորաբաժանման համար առանձնացված թղթապանակում` նշում կատարելով ստացման թերթիկում:

31. Ներքին շրջանառության (զեկուցագիր, տեղեկանք, դիմում և այլն) փաստաթղթերը փաստաթուղթը պատրաստող ստորաբաժանումը համակարգի միջոցով ներկայացնում է համապատասխան հանձնարարական տալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (աշխատակազմի ղեկավար, համակարգող մարմնի ղեկավար), ով փաստաթուղթը ստորագրելուց հետո համակարգի միջոցով ուղարկում է ընդհանուր բաժին առաքման համար:

 

III. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՇԱՐԺԸ

 

32. Գլխավոր վարչության պետը կամ աշխատակազմի ղեկավարը համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարում են նախապատրաստել համապատասխանաբար Գլխավոր վարչության պետի կամ աշխատակազմի ղեկավարի հրամանի նախագիծը:

33. Ստորաբաժանման ղեկավարը, վերջնաժամկետի նշմամբ, հանձնարարում է աշխատողին նախապատրաստել հրամանի նախագիծ` փոխանցելով նաև հրամանի համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:

34. Հրամանի նախագիծը նախապատրաստած աշխատողն այն ուղարկում է ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը, ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը կարող է վերադարձնել աշխատողին` այն լրամշակելու, խմբագրելու կամ թերությունները վերանայելու հանձնարարականով:

35. Աշխատողը հրամանի լրամշակված նախագիծը ներկայացնում է ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը:

36. Ստորաբաժանման ղեկավարը Գլխավոր վարչության պետի հաստատմանը ներկայացվող հրամանների նախագիծը համակարգով համաձայնեցնում է Գլխավոր վարչության պետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, իրավաբանական բաժնի պետի և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի հետ, բացառությամբ աշխատանքի ընդունման, ազատման, գործուղումների, արձակուրդների, խրախուսանքների, քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովների և քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների ստեղծման, դասային աստիճանների շնորհման, բարձրացման հրամանների: Աշխատակազմի ղեկավարի հաստատմանը ներկայացվող հրամանների նախագծերը ստորաբաժանման ղեկավարը ներկայացնում է անմիջապես աշխատակազմի ղեկավարին, բացառությամբ գնումներին վերաբերող հրամանների նախագծերի, որոնք համաձայնեցվում է հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահի հետ:

37. Համաձայնեցումից հետո հրամանի նախագիծը ներկայացվում է Գլխավոր վարչության պետի կամ աշխատակազմի ղեկավարի հաստատմանը:

38. Ստորագրված հրամանը համարակալվում, հրամանի բնօրինակը թղթային տարբերակով պահվում է անձնակազմի կառավարման բաժնում, իսկ հրամանի էլեկտրոնային տարբերակը համակարգով անձնակազմի կառավարման բաժինը տեղեկացնում է շահագրգիռ ստորաբաժանումներին:

39. Հրամանի էլեկտրոնային տարբերակը համարժեք է թղթային տարբերակին:

40. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:

41. Անձնակազմի կառավարման բաժինը համակարգով հրամանն էլեկտրոնային տարբերակով ուղարկում է հասցեատիրոջը (հասցեատերերին):

42. Անհրաժեշտության դեպքում համապատասխան հրամանները կարող են հասցեատիրոջը (հասցեատերերին) տրամադրվել թղթային տարբերակով:

 

IV. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ

 

43. ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների նախագծերը (նախագիծ), մինչև ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը, համաձայնեցվում են շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ:

44. Նախագիծը նախապատրաստող աշխատողը` ստորաբաժանման ղեկավարի հանձնարարությամբ, մինչև պետական կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնելը այն համաձայնեցնում է Գլխավոր վարչության աշխատակազմի շահագրգիռ ստորաբաժանումների, իրավաբանական բաժնի, իսկ ֆինանսական հարցերի դեպքում նաև հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավարների (նրանց փոխարինողների) հետ:

45. Շահագրգիռ ստորաբաժանումները նախագիծը և ներկայացված փաստաթղթերը` կից եզրակացություններով և կարծիքներով, վերադարձնում են կատարող ստորաբաժանման ղեկավարին:

46. Կատարող ստորաբաժանման ղեկավարը փաստաթղթերի փաթեթը ավարտուն տեսքով ներկայացնում է Գլխավոր վարչության պետին` ստորագրման համար:

47. Եթե ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում շահագրգիռ մարմինների կողմից, ապա նախագիծը առանց դրանց կարող է ներկայացվել ՀՀ կառավարության աշխատակազմ:

48. ՀՀ կառավարության քննարկմանը հարց ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարի, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների ղեկավարների առարկությունների և առաջարկությունների հիման վրա ճշգրտումներ և ուղղումներ են կատարվում նախագծում և կից փաստաթղթերով (հիմնավորում, տեղեկանք, ամփոփաթերթ և այլ նյութեր) ներկայացվում են ՀՀ կառավարության քննարկմանը:

49. Եթե ՀՀ արդարադատության նախարարը, շահագրգիռ մարմինների ղեկավարները առարկություններ և առաջարկություններ ունեն նախագծի վերաբերյալ, ապա ներկայացվող նախագծին կցվում է նաև տեղեկանք` ընդունված առարկությունների և առաջարկությունների, ինչպես նաև առկա տարաձայնությունների վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ:

50. ՀՀ կառավարության քննարկմանը հարց ներկայացնող ստորաբաժանումը հետևում է, որ տեղեկանքների տակ գրվեն ամսաթիվը, նշագիր տվողի պաշտոնը, անունը և ազգանունը, էլեկտրոնային պատճենների ճիշտ ձևավորված լինելը:

 

V. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ

 

51. ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված, ՀՀ կառավարության քննարկմանը ենթակա հարցերի (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար կատարման ժամկետ է սահմանվում - մինչև 5 օր

ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ վարչապետից, ՀՀ նախարարություններից, քաղաքապետարաններից, մարզպետարաններից, այլ պետական մարմիններից, կազմակերպություններից ստացված նախարարության լուծումը պահանջող գրությունների (եթե ժամկետներ նախատեսված չեն) համար կատարման ժամկետ է սահմանվում`

լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցեր - մինչև 5 օր

լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջվող հարցեր - մինչև 15 օր

քաղաքացիների նամակների, դիմումների համար լրացուցիչ ուսումնասիրություն չպահանջող հարցեր - մինչև 15 օր

լրացուցիչ ուսումնասիրություն, քննարկումներ պահանջող հարցեր - մինչև 30 օր:

52. Հանձնարարականների կատարման ժամկետի բացակայության դեպքում որպես հանձնարարականի կատարման ժամկետ սահմանվում է 15 աշխատանքային օր:

53. «Տալ համապատասխան ընթացք» մակագրության դեպքում համապատասխան ստորաբաժանումը փաստաթղթի հետագա ընթացքի մասին համակարգի միջոցով տեղեկացնում է Գլխավոր վարչության պետին, որի հաստատման դեպքում փաստաթուղթը կցվում է գործին:

54. Աշխատակազմում մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների համար պատասխանատու է համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

55. Հանձնարարականը կատարող ստորաբաժանման ղեկավարը պատասխանատվություն է կրում իր ղեկավարած ստորաբաժանման նախապատրաստած յուրաքանչյուր փաստաթղթի հստակ և անսխալ ձևակերպումների, սահմանված կարգով ներկայացման համար:

56. Աշխատակազմում մտից և ելից գրությունների, հանձնարարականների կատարման ժամկետների նկատմամբ հսկողություն է իրականացնում ընդհանուր բաժինը:

57. Յուրաքանչյուր ամիս ընդհանուր բաժինը աշխատակազմի ղեկավարին և Գլխավոր վարչության պետին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն Գլխավոր վարչություն ստացված և Գլխավոր վարչությունից առաքված փաստաթղթերի շարժի վերաբերյալ:

58. Եթե մի քանի հանձնարարականներ ավարտվում են մեկ միևնույն ելից փաստաթղթով, ապա տվյալ ելից փաստաթղթի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կամ կատարողը այդ մասին համակարգով տեղեկացնում է ընդհանուր բաժնի պետին, որն էլ փաստաթուղթը կցում է գործին:

Յուրաքանչյուր փաստաթղթի հանձնարարականի կատարման պատասխանատվությունը վերապահվում է տվյալ ստորաբաժանման ղեկավարին:

 

VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՇԱՐԺՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ

 

59. Աշխատակազմի ստորաբաժանման կողմից ի պատասխան որևէ մտից փաստաթղթի ելից կամ նոր ելից փաստաթղթի նախապատրաստման դեպքում ստորաբաժանման աշխատողը համակարգում լրացնում է ելից փաստաթղթի վերնագիրը (փաստաթղթի վերնագիրը գրվում է ինչպես որ կա, առանց կրճատումների): Եթե նամակներն ուղարկվում են որպես պատասխաններ, ապա վերնագրի մեջ նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը, համառոտ բովանդակությունը, ստացողին հասանելիության աստիճանը, առաքման եղանակը, ուղարկվող փաստաթղթի ձևը (թղթային կամ էլեկտրոնային տարբերակ), վերջնաժամկետը, առդիր փաստաթղթերի քանակը, էլեկտրոնային կրիչը (առկայության դեպքում) և համակարգով պահանջվող այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

60. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութերի թերթերի քանակը: Ելից փաստաթղթերի վերջին էջում (եթե տեքստը մի քանի թերթից է) ձախ անկյան ներքևի մասում պարտադիր նշվում է կատարողի ազգանունը, հեռախոսի համարը:

61. Այն դեպքում, երբ նամակներն ուղարկվում են որպես ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի որոշումների հանձնարարականների, նախարարությունների, քաղաքապետարանի, մարզպետարանների և այլ գերատեսչությունների նամակների պատասխաններ, ապա գրության մեջ նշվում են այդ գրությունների ամսաթիվը և համարը:

62. Ելից փաստաթուղթը շահագրգիռ ստորաբաժանումների, իրավաբանական բաժնի, իսկ ֆինանսական հարցերի դեպքում նաև հաշվապահական հաշվառման բաժնի ղեկավարների (նրանց փոխարինողների) հետ համաձայնեցնելուց հետո ուղարկվում է Գլխավոր վարչության պետի (տեղակալների) ստորագրմանը:

63. Գլխավոր վարչության պետը փաստաթղթին հավանություն տալուց և ստորագրելուց հետո այն ուղարկում է ընդհանուր բաժին էլեկտրոնային և թղթային առաքման:

64. Գլխավոր վարչության անունից ելից փաստաթղթերը ստորագրում են Գլխավոր վարչության պետը, Գլխավոր վարչության պետի տեղակալները, Գլխավոր վարչության աշխատակազմի անունից` աշխատակազմի ղեկավարը, իսկ առանձին աշխատանքի գրագրությունները` Գլխավոր վարչության վարչությունների պետերի կողմից իրենց իրավասությունների շրջանակներում:

65. Գլխավոր վարչության պետի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ ներկայացված փաստաթղթերը առաքվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, իսկ թղթայինը` ձևաթղթերի վրա ներկայացվում են ստորագրման, այնուհետև ուղարկվում Ընդհանուր բաժին` առաքման համար:

Այն ելից գրության առդիր էջերը, որոնց քանակի մեծ լինելու պատճառով հնարավոր չեն եղել ամրագրել համակարգին, Գլխավոր վարչության պետի, նրա տեղակալների, աշխատակազմի ղեկավարի «Տեղեկացնել» հանձնարարականից հետո կատարողը փաստաթղթին կից փաթեթը ամբողջությամբ ներկայացնում է ընդհանուր բաժին:

66. «Մերժել» մակագրության դեպքում հանձնարարականը չի համարվում կատարված և հանձնարարականի կատարումը ուժի մեջ է փաստաթղթի կատարման համար նախատեսված վերջնաժամկետում:

67. Գլխավոր վարչության ելից գրությունների ձևաթղթերը համարակալված պահպանվում են միայն ընդհանուր բաժնում:

68. Ձևաթղթերն օգտագործման համար պիտանի չլինելու, ինչպես նաև դրանց վրա զետեղված տեքստերում վրիպակներ, բացթողումներ հայտնաբերվելու դեպքում ձևաթղթերը ոչնչացվում են սահմանված կարգով:

69. Ստորագրված փաստաթուղթը ընդհանուր բաժնի աշխատողը էլեկտրոնային տարբերակով ուղարկում է համապատասխան հասցեատիրոջը, իսկ վերջինիս էլեկտրոնային հասցե չունենալու դեպքում կամ անհրաժեշտությունից ելնելով կարող է առաքվել նաև փաստաթղթային տարբերակը` նշանակելով էլեկտրոնային տարբերակով ուղարկված փաստաթղթի ելից համարը:

 

VII. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

70. Գլխավոր վարչություն քաղաքացիների կողմից ստացված դիմումները, առաջարկությունները և բողոքները (այսուհետ` դիմում) ստացման օրը գրանցվում են ընդհանուր բաժնում: Համակարգում գրանցվելուց հետո էլեկտրոնային տարբերակով ուղարկվում է ընդհանուր բաժնի պետին, ընդհանուր բաժնի պետն այն հանձնում է Գլխավոր վարչության պետին:

71. Գլխավոր վարչության պետը քաղաքացիների դիմումները հանձնում է համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` նշելով կատարման ժամկետները:

72. Համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրվում է դիմումատուի կողմից բարձրացված հարցը, հարկ լինելու դեպքում դիմումատուն հրավիրվում է Գլխավոր վարչություն և արդյունքում գրավոր կամ բանավոր տրվում է պատասխան:

73. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:

74. Անստորագիր դիմումները (որոնք չեն համապատասխանում օրենքով` դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջներին) գրանցման ենթակա չեն:

75. Դիմումատուները դիմումներին տրված ընթացքին կարող են հետևել Գլխավոր վարչության պաշտոնական կայքում նախատեսված առցանց նամակագրության համակարգով (այսուհետ` առցանց համակարգ):

76. Առցանց համակարգում դիմումատուի անձնական տվյալները (անունը, ազգանունը) մուտքագրվելուց հետո համակարգը ձևավորում է 12 նիշից բաղկացած ծածկագիր-համարը, որը կամ անձամբ տրվում է դիմումատուին, կամ դիմումատուի նշած փոստային հասցեով ծանուցվում է նրան: Դիմումատուն, մուտքագրելով նշված համարը, կարող է Գլխավոր վարչության պաշտոնական կայքում առցանց համակարգով տեսնել իր դիմումի ընթացքը, տվյալ մարմնում դիմումի ստացման ամսաթիվը, դիմումին պատասխանելու համար նախատեսված ժամկետը, ինչպես նաև այն պաշտոնատար անձի տվյալները, ում կարող է դիմել հարցերի դեպքում:

Եթե դիմումատուին տրվել է պատասխան, ապա դիմումատուն առցանց համակարգով կարող է տեսնել տրված պատասխանի ամսաթիվը, համարը, պատասխանը:

77. Դիմումների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը և համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:

 

VIII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

78. Փաստաթղթերը Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երրորդ տարվա ընթացքում` բացառությամբ մինչև հինգ տարի ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերի, որոնց պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

79. Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվում փաստաթղթերը համալրվում, հաշվառվում և պահպանվում են «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

80. Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

81. Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվային գործի մասնագետն աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

82. Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվում:

83. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերը Գլխավոր վարչության աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:

 

րա

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
14.03.2011
N 32-Ն
Հրաման