Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐ ...

 

 

040.0700.010611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2011 թվականի N 700-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 23.08.12 թիվ 1102-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 23.08.12 թիվ 1102-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի ապրիլի 28-ի

N 700-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ (այսուհետ` ուսումնական հաստատություններ) ընդունելության կարգը և պայմանները:

2. Սույն կարգի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների համար կրթությունը մատչելի դարձնելը.

2) ելնելով ժողովուրդների միջև հարգանքի և փոխըմբռնման ոգով դաստիարակելու անհրաժեշտությունից` երիտասարդության շրջանում հայ մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրության առաջացման նպատակով համապատասխան պայմանների ստեղծումը, հայագիտության զարգացմանը նպաստելը:

3. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների համար ուսուցումը կարող է կազմակերպվել գրական հայերենով կամ օտար լեզուներով:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Օտարերկրացիները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բարձրագույն և հետբուհական հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերով` ուսուցման առկա, հեռակա և հեռավար (դիստանցիոն) ձևերով, հաստատված մասնագիտությունների ցանկին համապատասխան (բացի ռազմական ու ոստիկանական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունից):

5. Օտարերկրացիները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ նաև ընդհանուր հիմունքներով` դիմորդի փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո:

6. Դիմորդների փաստաթղթերի հաշվառումը և փորձաքննությունը կատարվում են նախարարության կողմից:

7. Սույն կարգով բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար բարձրագույն ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետությունում առնվազն միջնակարգ կրթություն կամ Հայաստանի Հանրապետության առնվազն միջնակարգ կրթության մակարդակին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (ատեստատ, վկայական):

8. Սույն կարգով մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ստացել են Հայաստանի Հանրապետության առնվազն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ)` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1193-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

9. Սույն կարգով հետազոտողի կրթական ծրագրով ասպիրանտուրայում ուսանելու համար ուսումնական հաստատություն կարող են դիմել այն օտարերկրացիները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի կրթական աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ):

10. Բակալավրի կրթական ծրագրով կրթություն ստանալու համար օտարերկրացի դիմորդների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության և գիտելիքների ստուգման (այդ թվում` նաև հետագա ուսուցման լեզվի իմացության) հիման վրա: Հետագա ուսուցման լեզվին և բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան մասնագիտության ընդունելության համար նախատեսված քննական առարկաներին չտիրապետող օտարերկրացիները պետք է ուսուցումն անցնեն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում`

1) գիտելիքների ստուգումների արդյունքների հիման վրա դիմորդները կարող են ընդունվել առաջին կուրս.

2) գիտելիքների ստուգումն անցկացվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` բուհի կողմից սահմանված գիտելիքների ստուգման կարգով և Հայաստանի Հանրապետության միջնակարգ կրթական ծրագրով: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են նախարարություն` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերն ընդունելու ժամկետի սկիզբը (ժամկետները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով):

11. Մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա: Հետագա ուսուցման լեզվին չտիրապետող օտարերկրացիները պետք է ուսուցման դասընթացն անցնեն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացում:

12. Հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրացիների ընդունելությունն իրականացվում է ուսումնական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան հաստատված կարգով` դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև դիմորդի կողմից ներկայացված գիտական ռեֆերատի վերաբերյալ տվյալ ուսումնական հաստատությունների դրական կարծիքի հիման վրա:

13. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով երկրորդ մասնագիտություն ստանալու համար դիմած օտարերկրացիների ընդունելության ժամկետը, կուրսը և մյուս պայմանները սահմանում է դիմումները քննարկելու նպատակով ստեղծվող ատեստավորման հանձնաժողովը, որը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու մասին» N 671-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան:

14. Օտարերկրացիներն ուսումնական հաստատություններում կարող են սովորել`

1) պայմանագրային հիմունքներով (վճարովի).

2) միջպետական և միջգերատեսչական պայմանագրերով կամ համաձայնագրերով` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) օտարերկրացիներին տրամադրվող տեղերի շրջանակներում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սփյուռքահայերի ընդունելության համար տրամադրված` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի սահմաններում:

15. Սույն կարգով դիմորդների համար վճարովի տեղերի թիվը չի սահմանափակվում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

16. Սույն կարգով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:

17. Սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխման ժամանակ նախապատվությունը տրվում է սփյուռքի համար առաջնային համարվող հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններին: Սփյուռքահայերին պետության կողմից տրամադրվող ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխումն իրականացնում է նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից:

18. Սփյուռքահայերին պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը տրամադրվում են տվյալ կրթական ծրագրի համար որպես նպատակային` միայն տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում և տվյալ մասնագիտության գծով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար:

19. Սույն կարգով ընդունելության ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

 

III. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Նախապատրաստական դասընթացների առարկայական ծրագրերը, գնահատման համակարգը մշակվում ու հաստատվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից` համաձայնեցնելով նախարարության հետ, և ներկայացվում են նախարարություն:

21. Նախապատրաստական դասընթացում ուսանող օտարերկրացիները համարվում են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողներ: Նախապատրաստական դասընթացներն իրականացվում են միայն առկա ուսուցման ձևով, և դրանց տևողությունը պետք է կազմի առնվազն 6 ամիս:

22. Նախապատրաստական դասընթացից հեռացված կամ ազատված ուսանողները նախապատրաստական դասընթացում չեն վերականգնվում: Նախապատրաստական դասընթացից տեղափոխություն այլ բուհի նախապատրաստական դասընթաց չի թույլատրվում:

23. Նախապատրաստական դասընթացում ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք ներառում են տվյալ մասնագիտության ընդունելության քննություններով նախատեսված առարկաները: Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունների վերահանձնում չի թույլատրվում` բացառությամբ հիվանդության պատճառով քննությանը չներկայանալու դեպքերի` համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում:

24. Նախապատրաստական դասընթացի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական)` համապատասխան ներդիրով:

25. Նախապատրաստական դասընթացի ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ուսանողները հրամանագրվում են առաջին կուրս: Նախապատրաստական դասընթացն ավարտելիս «անբավարար» գնահատականներ ստացած ուսանողներին տրվում է համապատասխան տեղեկանք:

26. Մեկ բարձրագույն ուսումնական հաստատության նախապատրաստական դասընթացի վկայականը կարող է հիմք հանդիսանալ մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումն առաջին կուրսում շարունակելու համար` ընդունելության համար սահմանված և նախապատրաստական դասընթացում ուսանած առարկաների համապատասխանության դեպքում և վերջինիս ղեկավարի համաձայնությամբ:

 

IV. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

27. Օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) և վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Սույն կարգով ընդունված ուսանողների հեռացման (ազատման) և շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն` համապատասխան որոշում ընդունելուց հետո, երկշաբաթյա ժամկետում:

28. Յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն են ներկայացնում ընդհանուր հիմունքներով ընդունված օտարերկրացիների և սույն կարգով ընդունվածների մասին տեղեկատվություն:

29. ՈՒսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների մասին առանձին դրույթի ներառումը:

30. Օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը`

1) տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետներով.

2) կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` օտար լեզվով դասավանդող մասնագետների համար:

 

V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

31. Սույն կարգին համապատասխան ուսումնական հաստատություններ ընդունվող դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.

2) նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.

3) բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.

4) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները և (կամ) մկրտության վկայականը.

5) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.

6) 3 x 4 չափսի 4 լուսանկար.

7) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.

8) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար` ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

32. Սույն կարգի 31-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կողմից հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով:

33. Փաստաթղթերը նախարարություն ներկայացվում են`

1) դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.

2) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից.

3) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.

4) փոստով (այդ թվում` էլեկտրոնային փոստով)` նախարարության պաշտոնական հասցեով:

34. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե սույն կարգի 31-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել, կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել, ինչպես նաև սույն կարգի 16-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում:

35. Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունում պահվող յուրաքանչյուր օտարերկրացու և սույն կարգով ընդունված ուսանողի անձնական գործում պետք է լինեն նաև հետևյալ տեղեկությունները`

1) ուսումնառության տարիների ընթացքում քաղաքացիության փոփոխության կամ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիություն ձեռք բերելու դեպքում` նոր անձնագրի պատճենը.

2) ուսումնառության տարիների ընթացքում օտարերկրացիներին վերաբերող փաստաթղթերի (որոշումներ, հրամաններ և այլն) պատճենները:

 

i

VI. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(VI բաժինը լրաց. 23.08.12 թիվ 1102-Ն որոշում)

 

36. Օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամները (այսուհետ` դիվանագետների ընտանիքների անդամներ) Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր)` բակալավրի կրթական ծրագրով, կարող են դիմել օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար սահմանված ժամկետներում և ծրագրով, դիվանագետների ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո մեկ տարվա ընթացքում:

37. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար բուհ կարող են դիմել դիվանագետների ընտանիքների այն անդամները, ովքեր օտարերկրյա պետությունում ավարտել ու ստացել են Հայաստանի Հանրապետությունում առնվազն միջնակարգ կրթության երրորդ աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դրան համարժեք այլ փաստաթուղթ):

38. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար բուհ ընդունվող` դիվանագետների ընտանիքների անդամներ հանդիսացող դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով.

2) նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն սույն կարգով հաստատված ձևի.

3) բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.

4) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները.

5) ավարտական փաստաթղթի (ատեստատ կամ դրան համարժեք այլ փաստաթուղթ) պատճենը, բնօրինակը.

6) 3 x 4 չափսի 4 լուսանկար.

7) արական սեռի դիմորդները` փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (կցագրման վկայականի պատճենը):

39. Բակալավրի կրթական ծրագրով կրթություն ստանալու համար` դիվանագետների ընտանիքների անդամներ հանդիսացող դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացվում է նախարարության կողմից փաստաթղթերի փորձաքննությունից` փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից, հաշվառումից, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո:

40. Գիտելիքների ստուգումն անցկացնում է տվյալ բուհը` իր կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության միջնակարգ կրթության երրորդ աստիճանին համապատասխան: Գիտելիքների ստուգման կարգը և առարկայական ծրագրերը ներկայացվում են նախարարության համաձայնությանը` մինչև տվյալ տարվա դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետի սկիզբը, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:

41. Գիտելիքների ստուգման արդյունքում դիմորդներն ընդունվում են առաջին կուրս` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ուղեգիր-նամակների հիման վրա` բուհի ղեկավարի հրամանով:

42. Դիվանագետների ընտանիքների անդամների ուսուցումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով (վճարովի):

 

(հավելվածի վերնագիրը փոփ. 23.08.12 թիվ 1102-Ն որոշում)

 

ՁԵՎ

 

                           ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ               ._________.

|         |

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ           |         |

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ     |         |

                  ---------------------------------------   ._________.

                           REPUBLIC OF ARMENIA

                    MINISTRY OF EDUCATION AND SCIENCE

 

ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

 

APPLICATION FORM

ՀՀ ուսումնական հաստատություններ դիմող

օտարերկրացիների համար

for foreign applicants applying for study in the RA

 

1. Անունը/Name _____________ Ազգանունը/Surname ________________

 

2. Ծննդյան թիվը _____________________ 3. Ծննդյան վայրը _____________

    Date of birth   (օրը, ամիսը, տարեթիվը    Place of birth

                      day/month/year)

4. Բնակության երկիրը _______________ 5. Քաղաքացիությունը _____________

    Resident country                        Citizenship

6. Ազգությունը ____________7. Սեռը` [] արական/Male [] իգական/Female

       Nationality                Sex

8. Ընտանեկան վիճակը/Marital status: [] ամուսնացած/Married

[] չամուսնացած/Single

9. Բնակության վայրը/_________________________________________________

Residence Address

_____________________________________________________________________

Քաղաքը/City_____________________  Երկիրը/Country ____________________

Հեռ./Phone___________________________ E-mail: _______________________

    10. Կրթական աստիճանը` [] միջնակարգ [] բակալավրի      [] մագիստրոս

        Degree recieved     Secondary  Bachelors dergee  Master's dergee

[] հետազոտող

Post-graduate dergee

11. Դպրոցի մասին տվյալները ___________________________________________

        The school attended        (հաստատության անվանունը/Name of the

                                                       institution)

Քաղաքը/City ____________________ Երկիրը/Country _____________________

 

ՈՒսուցումն սկսվել է___________________ Ավարտվել է ____________________

    Date of entrance   (ամիսը, տարեթիվը                Date of graduation

                        month/year)                    (ամիսը, տարեթիվը  

                                                        month/year)

12. Ավարտած այլ ուսումնական հաստատությունների մասին տվյալները

Other Educational Institutions attended:

1. Ավարտել եմ ________________________________________________________

Graduated (ավարտած հաստատության անվանումը (Name of the institution)

 

______________in__________________ թվականին

year

_____________________________________________________ մասնագիտությամբ

    Երկիրը /Country/                                      Specialization

2. Ավարտել եմ ________________________________________________________

       Finished       (հաստատության անվանումը (Name of the institution)

__________________in _________________ թվականին

year

______________________________________________________մասնագիտությամբ

    Երկիրը /Country/                                      Specialization

 

13. Հայոց լեզվի իմացությունը` [] գերազանց [] լավ [] բավարար [] չեմ

    Proficiency in Armenian       excellent    good      fair    տիրապետում  

                                                                 none

Այլ լեզուներ/Other languages _________________________________________

 

    14. Դիմում եմ սովորելու [] բակալավրի      [] մագիստրոսի

    Apply for:              achelorԺs degree  Master's degree              

 

[] հետազոտողի կրթական ծրագրով

Post-graduate dergee

 

Ընտրած ուսումնական հաստատությունը _____________________ Educational

institution chosen:

________________________մասնագիտությամբ _____________________ կուրս

    specialization                                                 year

 

15. Հասարակական, մշակութային և մասնագիտական ընկերակցությունների

անվանումները, որոնց անդամակցում եք (Your membership in

non-governmental cultural and professional organizations)

associations: _____________________________________________________

____________________________________________________________________

 

16. Կցել հրատարակված գիտական աշխատությունների ցանկը, եթե այդպիսիք կան/

List of scientific publications if any

____________________________________________________________________

 

17. ՀՀ-ում բնակության վայրը _________________________________________

Resident address in RA

 

Քաղաքը _________ Տան հեռ._____________ Բջջային______________________

    City             Home phone             Mobile

 

18. Ընտանիքի անդամների մասին տվյալները`

Familyi members.

1. Հայրը/Father _____________________________________________________

(անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date

of birth)

 

Աշխատանքի վայրը/ Work place _________________________________________

 

Պաշտոնը /մասնագիտությունը/ Position/occupation ______________________

2. Մայրը /Mother ____________________________________________________

(անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date

of birth)

 

Աշխատանքի վայրը/Work place _________________________________________

Պաշտոնը/մասնագիտությունը Position/ occupation ______________________

3. Եղբայրը /Քույրը/ Brother, sister ________________________________

 

Ստորագրությունը ___________________ __________________ 20___թ.

Signature

Պատասխանները տպել կամ լրացնել ընթեռնելի ձեռագրով: Type or print legibly

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2011
N 700-Ն
Որոշում