Սեղմել Esc փակելու համար:
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿ ...

 

 

041.0495.020611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2011 թվականի N 495-Ա

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և զոհված զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների` 2011 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին`

1) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դասի «09. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին և «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22-2 աղյուսակում նշված ճամբարներում 2011 թվականի հուլիսի 1-ից կազմակերպել դպրոցականների ամառային հանգիստը` երկու հերթափոխով, 20-ական օրով.

2) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները սննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով ապահովելու հարցը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2011 թվականի հունիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող դպրոցականների ցուցակները:

3.1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

i

1) «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22-2 աղյուսակում նշված ճամբարների հետ կնքել ֆինանսավորման պայմանագրեր` ըստ միջգերատեսչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի.

2) մինչև 2011 թվականի հունիսի 30-ը հաստատել մանկապատանեկան առողջարարական ճամբարներում դպրոցականների ամառային հանգստի կրթադաստիարակչական օրինակելի ծրագիր` նախատեսելով մարզառազմական, հայրենասիրական դաստիարակության միջոցառումներ:

(3.1-րդ կետը լրաց. 28.06.11 թիվ 603-Ա որոշում)

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2011 թվականի հուլիսի 1-ից սկսելու համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգստի մեկնող ու վերադարձող դպրոցականների անվտանգ փոխադրումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հունիսի 2-ի

N 495-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վ. Տերտերյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

                        (հանձնաժողովի նախագահ)

 

    Է. Շարմազանով     - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

    Ա. Պետրոսյան      - ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարի առաջին

                        տեղակալ

 

    Ս. Աֆյան          - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

                        տեղակալ

 

    Մ. Մկրտչյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

 

    Կ. Շահգալդյան     - ՀՀ Կոտայքի մարզպետ

 

Ս. Տեր-Սիմոնյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և

մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ

 

    Ա. Վանյան         - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ

                        և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ

 

    Ժ. Ասատրյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                        բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                        վարչության պետ

 

    Ա. Միրզախանյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության

                        պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.06.2011
N 495-Ա
Որոշում