Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0504.030611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հունիսի 2011 թվականի N 504-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. 2006 թվականի մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արձանագրության 6.1-ին կետի համաձայն հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` հունական կողմի հետ համաձայնեցնել աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հունիսի 3-ի

N 504-Ա որոշման

 

ԿԱԶՄ

i

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Հ. Դավթյան         - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Ս. Խանվելյան       - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի

                         պետ-վարչության պետի տեղակալ

 

    Տ. Սամվելյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                         վարչության երկկողմ հարաբերությունների II բաժնի

                         վարիչ

 

    Վ. Մնացականյան     - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի

                         տեղակալ (համաձայնությամբ)

 

    Ն. Հակոբյան        - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի

                         պաշտպանության վարչության պետի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Թոռչյան         - «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի լուծարային

                         կառավարիչ (համաձայնությամբ)

 

(կազմը փոփ. 19.07.12 թիվ 637-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.06.2011
N 504-Ա
Որոշում