Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ...

 

 

102.0054.270511

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        05            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10211239

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 մայիսի 2011 թվականի N 68-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 179-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 179-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) հրամանի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 60-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պայմանագրով նախատեսված ժամկետը լրանալուց հետո, այն կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ».

i

2) հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ատեստավորումն անցկացվում է Տնօրենի անմիջական մասնակցությամբ` թեստավորման և հարցազրույցի, կամ` հարցազրույցի միջոցով».

i

3) հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածը լրացնել նոր VI.1 գլխով հետևյալ բովանդակությամբ.

 

«VI.1. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՄԻՋՈՑՈՎ

 

49.1. Հարցազրույցի միջոցով (առանց թեստավորման փուլի անցկացման) Տնօրենի ատեստավորումն իրականացվում է սույն ընթացակարգի VI գլխով նախատեսված դրույթներին համապատասխան:

49.2. Հարցազրույցի միջոցով ատեստավորումն իրականացվում է հարցատոմսերով, որոնք բաղկացած են 10 հարցից` Տնօրենի տեսական (իրավական) և գործնական (նրա լիազորությունների շրջանակում) կարողությունները ստուգելու նպատակով:

49.3. Տնօրենը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ պատասխանել է հարցազրույցի հարցատոմսի տասը հարցերից առնվազն յոթին և հարակից հարցերի (այդպիսիք լինելու դեպքում) գերակշիռ մասին:

49.4. Հարցատոմսը ստանալուց հետո պատրաստվելու համար Տնօրենին տրվում է 20 րոպե ժամանակ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
20.05.2011
N 68-Ն
Հրաման