Սեղմել Esc փակելու համար:
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ Գ ...

 

 

       Համաձայնեցված է                   ՀՀ կառավարությանն առընթեր

    ՀՀ ֆինանսների նախարար                պետական եկամուտների կոմիտեի

                                         նախագահ

 

___________________ Վ. Գաբրիելյան  __________________ Գ. Խաչատրյան

 

17 մայիսի 2011 թ. N 23

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի (30.09.1997 թ. ՀՕ-155) 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետի և 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն կազմակերպության հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են ՀՀ կառավարության սահմանած չափը չգերազանցող` ՀՀ տարածքից դուրս կատարված գործուղման ծախսերը:

i

ՀՀ կառավարության 27.11.1998 թ. «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումներ որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման (այսուհետ` որոշում) 3-րդ կետի «ը» ենթակետի համաձայն հարկվող շահույթը որոշելու նպատակով կազմակերպության համախառն եկամտից կարող են նվազեցվել ՀՀ տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5%-ը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում, գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի 25,0 հազ. դրամը, իսկ ՀՀ կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում` ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարը չգերազանցող գումարի չափով: Այդ չափերը սահմանված են ՀՀ կառավարության 29.12.2005 թ. «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման, օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ:

Միաժամանակ` որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետի համաձայն հարկվող շահույթը որոշելու նպատակով կազմակերպության համախառն եկամտից կարող են նվազեցվել ՀՀ տարածքից դուրս ծառայությունների մատուցման գծով փաստացի կատարված և փաստաթղթերով հիմնավորված գործուղման ծախսերը` պատվիրատուի հետ կնքված պայմանագրերով երկկողմանիորեն հաստատված նախահաշիվներում այդ ծառայությունների դիմաց հատուցման չափն առանձնացված լինելու դեպքում, կազմակերպության համախառն եկամտից նվազեցվում են ամբողջությամբ (բայց ոչ ավելի պայմանագրի շրջանակներում` վերը նշված ծառայությունների դիմաց ստացված (ստացվելիք) եկամուտների 80%-ից):

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.

1) Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետում նշված` ՀՀ տարածքից դուրս գործուղումների համար Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետով սահմանված չափը չգերազանցելու դեպքում այդ գործուղման ծախսերը կազմակերպության համախառն եկամտից նվազեցվում են ամբողջությամբ (բայց ոչ ավելի պայմանագրի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց ստացված (ստացվելիք) եկամուտների 80%-ից)` անկախ Որոշման 3-րդ կետի «ը» ենթակետում նշված չափը (հաշվետու տարվա համախառն եկամտի 5%-ը) բավարարելու հանգամանքից: Ընդ որում գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի ՀՀ կառավարության 29.12.2005 թ. N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերով, իսկ այդ որոշման հավելված N 2-ում չնշված այլ երկրներ գործուղվելու դեպքում` 25,0 հազ. դրամի չափով:

Այս մոտեցումը կիրառելի չէ ՀՀ տարածքից դուրս ծառայություններ մատուցելու պայմանագրի շրջանակներում կատարված գործուղման ծախսերի նկատմամբ, եթե պատվիրատուի հետ կնքված պայմանագրերով երկկողմանիորեն հաստատված նախահաշիվներում այդ ծառայությունների դիմաց հատուցման չափն առանձնացված չէ:

2) Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետում չնշված` ՀՀ տարածքից դուրս գործուղումների համար Որոշման 3-րդ կետի «ը» ենթակետով սահմանված չափը բավարարելու դեպքում այդ գործուղման ծախսերը կազմակերպության համախառն եկամտից նվազեցվում են համախառն եկամտի (այդ թվում` Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետում նշված ծառայություններից ստացվող եկամուտների) 5%-ը չգերազանցող գումարի չափով: Ընդ որում գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի ծախսը կնվազեցվի ՀՀ կառավարության 29.12.2005 թ. N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով, իսկ այդ որոշման հավելված N 2-ում չնշված այլ երկրներ գործուղվելու դեպքում` 25,0 հազ. դրամի չափով:

3) Եթե կազմակերպության վարձու աշխատողները տարբեր նպատակներով գործուղվել են ՀՀ տարածքից դուրս, ապա Որոշման 3-րդ կետի «ը.1» ենթակետում նշված գործուղումների գծով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են սույն պաշտոնական պարզաբանման 1-ին կետին համապատասխան, իսկ Որոշման 3-րդ կետի «ը» ենթակետում նշված գործուղումների գծով` սույն պաշտոնական պարզաբանման 2-րդ կետին համապատասխան:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.05.2011
N 23
Պաշտոնական պարզաբանում