Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆ ...

 

 

010.0282.180199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
28 դեկտեմբերի 1998 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի առաջին մասը և դրան հաջորդող սանդղակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու դեպքում:

 

«Փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը

 

Գնահատված արժեքը (դրամ) Առաջին վճարի չափը (դրամ) Վճարման
ժամկետը (տարի)
Վճարումների թիվը
(անգամ)
1 2 3 4
Մինչև 1.000.000 100 տոկոս - -
1.000.001-2.000.000 ոչ պակաս 1 միլիոնից+1 միլիոնը գերազանցող գումարի 50 տոկոսը 1 2
2.000.001-4.000.000 ոչ պակաս 1,5 միլիոնից+2 միլիոնը գերազանցող գումարի 40 տոկոսը 2 3
4.000.001-6.000.000 ոչ պակաս 2,3 միլիոնից+4 միլիոնը գերազանցող գումարի 35 տոկոսը 3 4
6.000.001-8.000.000 ոչ պակաս 3 միլիոնից+6 միլիոնը գերազանցող գումարի 30 տոկոսը 4 5
8.000.001-10.000.000 ոչ պակաս 3,6 միլիոնից+8 միլիոնը գերազանցող գումարի 25 տոկոսը 5 6
10.000.001-12.000.000 ոչ պակաս 4,1 միլիոնից+10 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը 6 7
12.000.001-14.000.000 ոչ պակաս 4,5 միլիոնից+12 միլիոնը գերազանցող գումարի 15 տոկոսը 7 8
14.000.001-16.000.000 ոչ պակաս 4,8 միլիոնից+14 միլիոնը գերազանցող գումարի 10 տոկոսը 8 9
16.000.001-20.000.000 ոչ պակաս 5,0 միլիոնից+16 միլիոնը գերազանցող գումարի 5 տոկոսը 9 10
20.000.001-ից ավելի ոչ պակաս 5,2 միլիոնից 10 11»:

 

Հոդված 2. Օրենքի 6 հոդվածի երրորդ մասում «կատարում են» բառը փոխարինել «կարող են կատարել» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքը տարածվում է նաև տարաժամկետ վճարումներ կատարելու իրավունք ստացած այն մասնավորեցման սուբյեկտների վրա, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով սահմանված սանդղակներին համապատասխան, ունեն չվճարված գումարներ, բացառությամբ այն դեպքերի, որոնց նկատմամբ դատարանը վճիռ է կայացրել, և այն մտել է օրինական ուժի մեջ:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
18 հունվարի 1999 թ.
ՀՕ-282

 

 

pin
ՀՀ 28.12.1998
N ՀՕ-282 օրենք