Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 191 ...

 

 

040.0856.280611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2011 թվականի N 856-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1918-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 11-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1918-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

i

1) որոշման վերնագիրը, 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերն ու NN 1 և 2 հավելվածների վերնագրերը «իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» բառերից առաջ լրացնել «աշխատակազմի» բառով.

2) որոշման N 1 հավելվածի`

i

ա. 9-րդ կետի երկրորդ պարբերությունը «մարմինները» բառից հետո լրացնել «(մարմինը)» բառով,

i

բ. 10-րդ կետում, 22-րդ կետում, 11-րդ կետի «բ» ենթակետում, 16-րդ կետի «է»-»թ» ենթակետերում «բաժինների» բառերը փոխարինել «բաժնի» բառով,

գ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժդ.2» ենթակետով.

«ժդ.2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ծառայություններ»,

դ. 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.1» ենթակետով.

«ժա.1. կնքում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր»,

ե. 19-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«դ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման (հաշվառման) վկայականները, ինչպես նաև կարող է լիազորել տարածքային բաժնի այլ ծառայողների` իր փոխարեն ստորագրել և կնքել պետական գրանցման (հաշվառման) վկայականները: Սույն ենթակետում նախատեսված փաստաթղթերը կարող են ստորագրվել և (կամ) կնքվել նաև էլեկտրոնային եղանակով.»:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ` գործակալություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) գործակալության Շենգավիթի, Էրեբունու, Կենտրոնի, Նորք-Մարաշի, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի, Արաբկիրի, Նոր Նորքի, Անիի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Արարատի, Արթիկի, Արմավիրի, Արտաշատի, Ախուրյանի, Ամասիայի, Բաղրամյանի, Գավառի, Գյումրու, Գորիսի, Գուգարքի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վաղարշապատի, Թալինի, Թումանյանի, Իջևանի, Կապանի, Կոտայքի, Ճամբարակի, Հրազդանի, Չարենցավանի, Մասիսի, Մարտունու, Մեղրու, Նաիրիի, Սևանի, Սիսիանի, Սպիտակի, Ստեփանավանի, Վայքի, Վանաձորի, Նոյեմբերյանի, Վարդենիսի, Տաշիրի և Տավուշի տարածքային բաժինները վերակազմավորման միջոցով վերակազմակերպել գործակալության փաստաթղթերի ընդունման և սպասարկման բաժնի` գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի` գործակալության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, և պետական ռեգիստրի տարածքային բաժնի` տարածքային մարմնի կարգավիճակով.

i

2) այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 2-ի

N 856-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2002 թվականի նոյեմբերի 28-ի

N 1918-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Փաստաթղթերի ընդունման և սպասարկման բաժին

Գրանցման աշխատանքների կազմակերպման բաժին

Հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բաժին

Ինֆորմացիայի մշակման բաժին

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժին

 

II. Տարածքային մարմին

 

Պետական ռեգիստրի տարածքային բաժին»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2011
N 856-Ն
Որոշում