Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅ ...

19.02.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.01.1999  -ից մինչեւ   19.02.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)

i

040.0815.221298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 815

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ

ա) Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ- դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից տրված լիցենզիայի հիման վրա.

i

բ) Հայաստանի Հանրապետությունում կիրառման թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը.

գ) սույն որոշման կիրարկումն ապահովող գերատեսչական նորմատիվ ակտերը հաստատում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ:

i

3. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` մեկշաբաթյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ- դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը:

i

4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգին կից թիվ 2 ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

 «Հայաստանի Հանրապետության               Հայաստանի Հանրապետությունում

i

   հարկային տեսչություն                   կիրառման համար թույլատրվող

                                          հսկիչ-դրամարկղային մեքենաների

                                          տեխնիկական սպասարկում և

                                          նորոգում»:

 

(4-րդ կետն ուժը կորցրել է 24.09.01 թիվ 895 որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 815 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ

ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ

ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ

ՆՈՐՈԳՈՒՄ

 

1. Սույն կարգը սահմանվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` օգտագործող) կողմից շահագործվող` Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման կարգը:

2. Հսկիչ-դրամարկղային մեքենաները շահագործվում են միայն Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) դրանք գրանցելուց հետ:

3. Օգտագործողները շահագործման համար նախատեսված հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցման համար Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին:

Հարկային մարմինը, նշված փաստաթղթերն ստանալուց հետո, դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում կատարում է հսկիչ- դրամարկղային մեքենայի գրանցումը, կապարակնքում է այն օգտագործողին տալիս Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված ձևի հսկիչ- դրամարկղային մեքենաների գրանցման քարտ: Ընդ որում, հարկային մարմինը հսկիչ- դրամարկղային մեքենաները սահմանված ժամկետում չգրանցելու դեպքում ներկայացված բոլոր փաստաթղթերը մեկ օրվա ընթացքում վերադարձնում է օգտագործողին` հսկիչ- դրամարկղային մեքենաները չգրանցելու պատճառների գրավոր հիմնավորմամբ:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված քարտն ստանալուց հետո օգտագործողը կարող է շահագործել հսկիչ-դրամարկղային մեքենան` պահպանելով հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները:

5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները և Հայաստանի Հանրապետության առևտրի, հանրային սննդի ու սպասարկումների կանոնների պահպանման վերահսկողության և սպառողների իրավունքների պաշտպանության մարզային (Երևանի քաղաքային) պետական տեսչությունները:

Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով հասույթների հաշվառման լիակատարության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հարկային մարմինները:

6. Հսկիչ-դրամարկղային մեքենաների աշխատանքում խափանումներ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական և այլ նորմաներից շեղումներ հայտնաբերելու դեպքում օգտագործողը դադարեցնում է աշխատանքը և սահմանված ձևի հայտ է ներկայացնում հսկիչ-դրամարկղային մեքենայի` սահմանված կարգով լիցենզիա ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձին, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններ (այսուհետև` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող):

7. Օգտագործողը հայտի օրինակը`, տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի հետ հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն սկսելու ժամկետի և տեղի վերաբերյալ համաձայնության մասին նշումով, ներկայացնում է իր (հսկիչ- դրամարկղային մեքենայի) գրանցման վայրի հարկային մարմին:

Հարկային մարմինն օգտագործողի և տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնողի հետ միասին, վերջիններիս կողմից հարկային մարմին ներկայացված հայտի հիման վրա, հայտը ներկայացնելու պահին հսկիչ-դրամարկղային մեքենայից հանում է կապարակնիքը և կազմում ակտ` հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն սկսելու պահին ֆիսկալային (հարկային) հիշողության և մյուս բոլոր հաշվիչների ցուցմունքների մասին: Սույն կետում նշված գործողությունը, ինչպես նաև հսկիչ- դրամարկղային մեքենայի կապարակնքումը կատարվում է նաև հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգումն ավարտելուց հետո:

8. Հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգման աշխատանքները կարող են կատարվել օգտագործողի կամ տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի մոտ:

9. Օգտագործողը, եթե չունի շահագործվող այլ հսկիչ-դրամարկղային մեքենա, որի միջոցով հնարավոր կլինի շարունակել աշխատանքները, մինչև սույն կարգով սահմանված նորոգման աշխատանքների ավարտն առանց հսկիչ-դրամարկղային մեքենայի չի կարող վերսկսել աշխատանքները:

10. Հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնող կարող է ունենալ հարկային մարմիններում սահմանված կարգով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաներ` նորոգման աշխատանքների ընթացքում դրանք օգտագործողին Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողմից սահմանված կարգով ժամանակավորապես տրամադրելու համար:

11. Մինչև հսկիչ-դրամարկղային մեքենայի նորոգման աշխատանքներն սկսելը տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնողը լրացնում է հսկիչ- դրամարկղային մեքենաների շահագործման կանոններով նախատեսված փաստաթղթերը, իսկ նորոգման աշխատանքն ավարտելուց հետո օգտագործողին տալիս է կտրոն կատարված աշխատանքների մասին և հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գրանցամատյանում կատարում համապատասխան գրանցում:

12. Օգտագործողը հսկիչ-դրամարկղային մեքենայի անխափան աշխատանքն ապահովելու համար կարող է տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնողի միջոցով պայմանագրային հիմունքներով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նախապահպանական այնպիսի աշխատանքներ, որոնց կատարումը չի խախտում հսկիչ-դրամարկղային մեքենայի կապարակնիքը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափագիտական ու այլ նորմաները:

13. Օգտագործողը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գրանցամատյանում կատարում է գրառում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկման և (կամ) նորոգման աշխատանքների կատարման մասին:

14. Հարկային մարմինը յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայի համար վարում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված ձևի գրանցման տեղեկագրեր, որոնցում արձանագրում է հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման (նորոգման) և սպասարկումից (նորոգումից) շահագործման մեջ մտնելու ժամկետների և համապատասխան հաշվիչների ցուցմունքների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև, հսկիչ-դրամարկղային մեքենան շահագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, կատարում է գրառում` այն շահագործումից հանելու մասին:

15. Սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.1998
N 815
Որոշում