Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ Կ ...

17.02.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.12.1998  -ից մինչեւ   17.02.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.99 թիվ 75 որոշում)

i

040.0866.311298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 866

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանին շենք հատկացնելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի «ա» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածով ծախսերի գործառական դասակարգման ստորև բերված խմբերի և ենթախմբերի գծով հաստատված հատկացումները վերաբաշխել հետևյալ ձևով`

ա) ավելացնել 03 խմբի և նույն խմբի 02 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը 64897,0 հազ. դրամով ժողդատարանների ծախսերի գծով (կապիտալ ներդրումներ կապիտալ ակտիվների ձեռքբերում).

բ) պակասեցնել`

- 01 խմբի և նույն խմբի` 02 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը 20000,0 հազ. դրամով` գանձապետական պարտատոմսերի պատրաստման ծախսերի գծով,

- 14 խմբի և նույն խմբի 01 ենթախմբի հատկացումների ընդհանուր գումարը` 44897,0 հազ. դրամով` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկման (տոկոսավճար) ծախսերի գծով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.12.1998
N 866
Որոշում