Սեղմել Esc փակելու համար:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒ ...

28.02.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.2011  -ից մինչեւ   28.02.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 20.02.2020 թիվ 2-Ն հրաման)

i

112.0003.140711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11211342

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

28 հունիսի 2011 թվականի թիվ 3-Ն

 

i

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 3-րդ կետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու մասին որոշման ձևը` համաձայն հավելված 1-ի,

2) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին որոշման ձևը` համաձայն հավելված 2-ի,

3) վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշման ձևը` համաձայն հավելված 3-ի,

4) վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշման ձևը` համաձայն հավելված 4-ի,

5) վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները` համաձայն հավելված 5-ի:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` ապահովել սույն հրամանի 1-ին կետով հաստատված որոշումների ձևաթղթերի տպագրումը` ըստ Ճանապարհային ոստիկանության կողմից ներկայացված հայտերի:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հավելված 1

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի հունիսի 28-ի

N 3-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու մասին

 

    ___ __________________ 20____թ.                         N _______

 

ՈՒսումնասիրելով _____________________ դիմումը և դրան կից փաստաթղթերը`

դիմումը ներկայացնող անձի անունը, ազգանունը

 

__________________________________________________________ պատկանող

սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը

 

___________________ մակնիշի, տիպարի _____________ հաշվառման համարանիշի

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն ստանալու մասին.

ավելորդը ջնջել

 

ՊԱՐԶԵՑԻ

 

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) սեփականության իրավունքի պետական գրանցման

ավելորդը ջնջել վկայականում

 

(հաշվառման վկայագրում) նշված տվյալներն են`

մակնիշը, տիպարը __________________ հաշվառման համարանիշը ____________

տեսակը _____________ թափքի տեսակը _________ թողարկման տարեթիվը _______

նույնացման համարը (VIN) ____________________ գույնը _________________

հենասարքի համարը _____________ թափքի համարը _____________ շարժիչի

հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒ) __ թույլատրված առավելագույն զանգվածը (ԿԳ) ____

զանգվածը` առանց բեռնվածության (ԿԳ) ______________

հատուկ նշումներ ____________________________________________________

Վերասարքավորման արդյունքում փոփոխության կենթարկվի (կենթարկվեն) ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)

ավելորդը ջնջել

_____________________________________________________________________

                փոփոխության ենթարկվող հաշվառման տվյալները

______________________________________________ հաշվառման տվյալը (ները):

 

Հաշվի առնելով, որ բացակայում են ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով նախատեսված հիմքերը և ղեկավարվելով նույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Տալ _______________ մակնիշի, տիպարի _____ հաշվառման համարանիշի

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն`

ավելորդը ջնջել

_________________________

նշել վերասարքավորման պայմանները

(եթե առկա են)

 

____________________________________________________________________:

 

2. Սույն որոշումը տրամադրել դիմումատուին` Ճանապարհային ոստիկանության __________________ հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնելու համար: ստորաբաժանման անվանումը

 

Պետ, ոստիկանության ____________ ________________ ______________

                         կոչումը      ստորագրությունը     ազգանունը

 

Կ.Տ.

 

Հավելված 2

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի հունիսի 28-ի

N 3-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին

 

    ___ __________________ 20____թ.                      N _______

 

ՈՒսումնասիրելով _____________________ դիմումը և դրան կից փաստաթղթերը`

դիմումը ներկայացնող անձի անունը, ազգանունը

 

__________________________________________________________ պատկանող

սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը

 

___________________ մակնիշի, տիպարի _____________ հաշվառման համարանիշի

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն ստանալու մասին.

ավելորդը ջնջել

 

ՊԱՐԶԵՑԻ

 

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) սեփականության իրավունքի պետական գրանցման

ավելորդը ջնջել վկայականում

 

(հաշվառման վկայագրում) նշված տվյալներն են`

մակնիշը, տիպարը __________________ հաշվառման համարանիշը ____________

տեսակը _____________ թափքի տեսակը _________ թողարկման տարեթիվը _______

նույնացման համարը (VIN) ____________________ գույնը _________________

հենասարքի համարը _____________ թափքի համարը _____________ շարժիչի

հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒ) __ թույլատրված առավելագույն զանգվածը (ԿԳ) ____

զանգվածը` առանց բեռնվածության (ԿԳ) ______________

հատուկ նշումներ ____________________________________________________

Վերասարքավորման արդյունքում փոփոխության կենթարկվի (կենթարկվեն) ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)

ավելորդը ջնջել

_____________________________________________________________________

                փոփոխության ենթարկվող հաշվառման տվյալները

______________________________________________ հաշվառման տվյալը (ները):

 

Հաշվի առնելով, որ բացակայում են ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով նախատեսված հիմքերը և ղեկավարվելով նույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Մերժել _______________ մակնիշի, տիպարի _____ հաշվառման համարանիշի

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն տալը:

ավելորդը ջնջել

 

2. Սույն որոշումը և թիվ _______________________ վճարման անդորրագիրն ուղարկել դիմումատուին:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Պետ, ոստիկանության ____________ ________________ ______________

                         կոչումը      ստորագրությունը     ազգանունը

 

Կ.Տ.

 

Հավելված 3

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի հունիսի 28-ի

N 3-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին

 

    ___ __________________ 20____թ.                      N _______

 

ՈՒսումնասիրելով _____________________ դիմումը և դրան կից փաստաթղթերը`

դիմումը ներկայացնող անձի անունը, ազգանունը

 

__________________________________________________________ պատկանող

սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը

 

___________________ մակնիշի, տիպարի _____________ հաշվառման համարանիշի

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն ստանալու մասին.

ավելորդը ջնջել

 

ՊԱՐԶԵՑԻ

 

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) սեփականության իրավունքի պետական գրանցման

ավելորդը ջնջել վկայականում

 

(հաշվառման վկայագրում) նշված տվյալներն են`

մակնիշը, տիպարը __________________ հաշվառման համարանիշը ____________

տեսակը _____________ թափքի տեսակը _________ թողարկման տարեթիվը _______

նույնացման համարը (VIN) ____________________ գույնը _________________

հենասարքի համարը _____________ թափքի համարը _____________ շարժիչի

հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒ) __ թույլատրված առավելագույն զանգվածը (ԿԳ) ____

զանգվածը` առանց բեռնվածության (ԿԳ) ______________

հատուկ նշումներ ____________________________________________________

Վերասարքավորման արդյունքում փոփոխության կենթարկվի (կենթարկվեն) ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)

ավելորդը ջնջել

_____________________________________________________________________

                փոփոխության ենթարկվող հաշվառման տվյալները

______________________________________________ հաշվառման տվյալը (ները):

 

Հաշվի առնելով, որ բացակայում են ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով նախատեսված հիմքերը և ղեկավարվելով նույն հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Տալ __________________ մակնիշի, տիպարի __________ հաշվառման համարանիշի վերասարքավորված ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերահաշվառման

ավելորդը ջնջել թույլտվություն` ______________________

նշել պայմանները (եթե առկա են)

 

2. Սույն որոշումը տրամադրել դիմումատուին` Ճանապարհային ոստիկանության __________________ հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնելու համար: ստորաբաժանման անվանումը

 

Պետ, ոստիկանության ____________ ________________ ______________

                         կոչումը      ստորագրությունը     ազգանունը

 

Կ.Տ.

 

Հավելված 4

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի հունիսի 28-ի

N 3-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

Վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին

 

    ___ __________________ 20____թ.                      N _______

 

ՈՒսումնասիրելով _____________________ դիմումը և դրան կից փաստաթղթերը`

դիմումը ներկայացնող անձի անունը, ազգանունը

 

__________________________________________________________ պատկանող

սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ կազմակերպության անվանումը

 

___________________ մակնիշի, տիպարի _____________ հաշվառման համարանիշի

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերասարքավորման թույլտվություն ստանալու մասին.

ավելորդը ջնջել

 

ՊԱՐԶԵՑԻ

 

ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) սեփականության իրավունքի պետական գրանցման

ավելորդը ջնջել վկայականում

 

(հաշվառման վկայագրում) նշված տվյալներն են`

մակնիշը, տիպարը __________________ հաշվառման համարանիշը ____________

տեսակը _____________ թափքի տեսակը _________ թողարկման տարեթիվը _______

նույնացման համարը (VIN) ____________________ գույնը _________________

հենասարքի համարը _____________ թափքի համարը _____________ շարժիչի

հզորությունը (ԿՎՏ/Ձ.ՈՒ) __ թույլատրված առավելագույն զանգվածը (ԿԳ) ____

զանգվածը` առանց բեռնվածության (ԿԳ) ______________

հատուկ նշումներ ____________________________________________________

Վերասարքավորման արդյունքում փոփոխության կենթարկվի (կենթարկվեն) ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի)

ավելորդը ջնջել

_____________________________________________________________________

                փոփոխության ենթարկվող հաշվառման տվյալները

______________________________________________ հաշվառման տվյալը (ները):

 

Հաշվի առնելով, որ բացակայում են ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետով նախատեսված հիմքերը և ղեկավարվելով նույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Մերժել _________________ մակնիշի, տիպարի _________ հաշվառման համարանիշի վերասարքավորված ավտոմոբիլի (մոտոցիկլի, կցորդի) վերահաշվառման

ավելորդը ջնջել թույլտվություն տալը:

 

2. Սույն որոշումը և թիվ _______________________ վճարման անդորրագիրն ուղարկել դիմումատուին:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Պետ, ոստիկանության ____________ ________________ ______________

                         կոչումը      ստորագրությունը     ազգանունը

 

Կ.Տ.

 

Հավելված 5

i

ՀՀ ոստիկանության պետի

2011 թվականի հունիսի 28-ի

N 3-Ն հրամանի

 

ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1. Տրանսպորտային միջոցի տվյալ տիպի կազմում համապատասխանեցման գնահատում անցած ստանդարտ ինքնաթափ և կողավոր թափքերի, ցիստեռնների, ֆուրգոն թափքերի (այդ թվում` կոնտեյներների), տենտի, տրանսպորտային միջոցի ամրաշրջանակների վրա տեղադրման, ինչպես նաև նշված տիպի թափքերի մեկը մյուսի փոխարեն տեղադրման հետ կապված թափքի տիպի փոփոխության դեպքում`

1) առավելագույն զանգվածը և նրա տեղաբաշխումը ըստ սռնիների և կողերի, ինչպես նաև զանգվածների կենտրոնի կոորդինատների փոփոխությունը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից սահմանված չափերը,

2) լայնությունը չպետք է գերազանցի 2,55մ, իսկ բարձրությունը` 4,0մ,

3) թափքը (ցիստեռնը) պետք է հուսալիորեն ամրացվի տրանսպորտային միջոցի ամրաշրջանակին ամրացնող տարրերով, որոնք համանման են սերիական արտադրման պայմաններում արտադրված, նույն կամ ավելի մեծ տեխնիկապես թույլատրելի զանգվածով, իրենց կառուցվածքով, քանակով և պատրաստման նյութով նույն տրանսպորտային միջոցի թափքի կամ ցիստեռնի ամրացման տարրերի հետ,

4) հետին հաշվառման համարանիշի լուսավորման սարքերի և հետին արտաքին լուսային սարքերի տեղակայումը և տեղադրումը պետք է համապատասխանեն Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների լուսավորման սարքավորումների և լուսային ազդանշանների տեղադրման վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 48 միասնական կանոնակարգի պահանջներին:

2. Բեռնատար ավտոմոբիլների վրա վառելիքի լրացուցիչ բաքերի տեղադրման դեպքում վառելիքի լրացուցիչ բաքերը պետք է տեղադրվեն տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված տեղերում և ամրացվեն ամրացման տարրերով, որոնք, ըստ կառուցվածքի, քանակի և կիրառվող նյութերի, համանման են տրանսպորտային միջոցի ամրացման տարրերին:

3. Կողավոր և ինքնաթափ թափքերի ու ցիստեռնների փոխարեն թամբային սարքավորման տեղադրման դեպքում`

1) տրանսպորտային միջոցի տեսակի մեջ պետք է ներառվեն մոդիֆիկացիաներ, որոնք կահավորված են թամբային սարքավորումներով: Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխություններ մտցնելիս կիրառվում են նշված սարքավորումները,

2) թամբային հարմարանքը պետք է ամրացվի ամրացման տարրերով, որոնք համանման են տրանսպորտային միջոցի ամրացման տարրերին ըստ կառուցվածքի, քանակի և կիրառվող նյութերի,

3) թամբային սարքավորման տեղադրումը հետին կամրջակի նկատմամբ պետք է համապատասխանի նույն տիպի սերիական արտադրման թամբային քարշակների վրա նրա տեղադրությանը և ապահովի քարշակի և կիսակցորդի հարաբերական շրջադարձը հորիզոնական հարթությունում գորձևորի առանցքի շուրջ դեպի յուրաքանչյուր կողմ 90 աստիճանից ոչ պակաս,

4) տրանսպորտային միջոցի հետին հաշվառման համարանիշի լուսավորման սարքերի և հետին արտաքին լուսային սարքերի տեղակայումը և տեղադրումը պետք է համապատասխանեն Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների լուսավորման սարքավորումների և լուսային ազդանշանների տեղադրման վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 48 միասնական կանոնակարգի պահանջներին,

5) քարշակի վրա պետք է տեղադրվեն անջատվող միացման սարքեր էլեկտրասարքավորման և կիսակցորդի արգելակման համակարգերը միացնելու համար:

4. Բեռնատար ավտոմոբիլների վրա ինքնուրույն բեռնելու և բեռը դատարկելու համար բեռնամբարձիչ կողերի, վերհանների և հիդրավլիկ (ջրաբաշխական) ամբարձիչների տեղադրման դեպքում`

1) առավելագույն զանգվածը և նրա տեղաբաշխումը առանցքների և կողերի վրա, ինչպես նաև զանգվածների կենտրոնների կոորդինատների փոփոխությունը չպետք է գերազանցեն տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից սահմանված չափերը,

2) լայնությունը չպետք է գերազանցի 2,55 մ, իսկ բարձրությունը` 4,0 մ,

3) բեռնամբարձիչ կողերը, վերհանը և հիդրավլիկ ամբարձիչները պետք է հուսալիորեն ամրացվեն ստանդարտ ամրացնող մասերով,

4) հիդրավլիկ ամբարձիչի աղեղը պետք է հուսալիորեն ֆիքսվի` ավտոմեքենայի ընթացքի ժամանակ տեղաշարժից խուսափելու նպատակով,

5) բեռնամբարձիչ կողը չպետք է ունենա վնասվածք պատճառող դուրս ցցված մասեր (պետք է համապատասխանի Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների վարորդական խցիկի հետին վահանակից առջև տեղադրված արտաքին ելուստների վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 61 միասնական կանոնակարգի պահանջներին),

6) վերհանը չպետք է դուրս ցցվի առաջնային պաշտպանիչ վահանակի առաջնային մակարդակից դուրս, թույլատրվում է վերհանի դուրս ցցումը այն դեպքում, երբ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ այն փակված է պաշտպանիչ սարքով,

7) հետին հաշվառման համարանիշի լուսավորման սարքերի և հետին արտաքին լուսային սարքերի տեղակայումը և տեղադրումը պետք է համապատասխանեն Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների լուսավորման սարքավորումների և լուսային ազդանշանների տեղադրման վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 48 միասնական կանոնակարգի պահանջներին:

5. Ավտոմոբիլների (այդ թվում` մարդատար ավտոմեքենայի սրահում) և կցորդների վրա հատուկ չհանվող սարքավորման տեղադրման դեպքում.

1) առավելագույն զանգվածը և նրա բաշխումը ըստ սռնիների և կողերի, ինչպես նաև զանգվածների կենտրոնի կոորդինատների փոփոխումը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից սահմանված չափերը,

2) տրանսպորտային միջոցի լայնությունը չպետք է գերազանցի 2,55 մ, իսկ բարձրությունը` 4,0մ,

3) չհանվող սարքավորումը պետք է հուսալիորեն ամրացվի ստանդարտ ամրացվող մասերով,

4) մարդատար ավտոմեքենայի, ավտոբուսի սրահում տեղադրված հատուկ սարքավորումը չպետք է ունենա վնասվածք պատճառող դուրս ցցված մասեր (պետք է համապատասխանի Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների ներքին սարքավորանքների վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 21 միասնական կանոնակարգի պահանջներին),

5) մարդատար ավտոմեքենայում հատուկ սարքավորումը չպետք է տեղադրվի կառավարման մարմինների տեղավորման գոտում և չպետք է փակի հետին պատուհանը,

6) հետին հաշվառման համարանիշի լուսավորման սարքերի և հետին արտաքին լուսային սարքերի տեղակայումը և տեղադրումը պետք է համապատասխանեն Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների լուսավորման սարքավորումների և լուսային ազդանշանների տեղադրման վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 48 միասնական կանոնակարգի պահանջներին:

6. Բեռնատար կողային ավտոմոբիլների և կողային երկառանցքային կցորդների վրա կողերի փոխարեն կողային կանգնակների տեղադրման դեպքում`

1) տրանսպորտային միջոցի լայնությունը չպետք է գերազանցի 2,55մ, իսկ բարձրությունը` 4,0մ,

2) կողային կանգնակները պետք է հուսալիորեն ամրացվեն ամրացման տարրերով և սարքավորված լինեն հարմարանքներով, որոնք բացառում են չափից ավելի աղմուկը:

7. Բեռնատար ավտոմոբիլների ամրաշրջանակների վրա արհեստանոցների, փոստի փոխադրման համար, արտադրական և պարենային ապրանքների (բացառությամբ` ֆուրգոն թափքերի, որոնք հատուկ նշանակված են մարդկանց տեղափոխման համար) ֆուրգոն թափքերի տեղադրման դեպքում`

1) առավելագույն զանգվածը և դրա տեղաբաշխումը ըստ առանցքների և կողերի, ինչպես նաև զանգվածների կենտրոնի կոորդինատների փոփոխումը չպետք է գերազանցեն տրանսպորտային միջոցի արտադրողի կողմից սահմանված սահմանները,

2) ֆուրգոն թափքի ծավալային լայնությունը պետք է լինի ավտոմեքենայի կողային թափքի լայնությունից ոչ ավելի, բայց ոչ ավելի, քան 2,55մ: Ֆուրգոն ավտոմոբիլների բարձրությունը չպետք է ճանապարհի մակերևույթից 4,0 մ ավելին լինի,

3) ֆուրգոն թափքը պետք է հուսալիորեն ամրացվի ավտոմեքենայի ամրաշրջանակին ամրացման տարրերով, որոնք ըստ կառուցվածքի, քանակի և պատրաստման նյութի համանման են սերիական արտադրման պայմաններում արտադրված, նույն մեքենայի կողային թափքի ամրացման տարրերին, նույն կամ ավելի մեծ տեխնիկապես թույլատրելի առավելագույն ծավալով,

4) ֆուրգոնի դուռը պետք է տեղադրվի հետևից կամ աջից` ըստ մեքենայի ընթացքի: Դեպի դուրս բացվող ֆուրգոնի դուռը պետք է բացվի ձախից աջ` ըստ մեքենայի ընթացքի: Կողային դռան ոտնատեղերը չպետք է ավտոմեքենայի կողային ծավալից դուրս ցցվեն,

5) պտտվող տիպի կողային դռան բռնակների (դռան հարթությունում պտտվող) օգտագործման ժամանակ բռնակի բաց եզրը պետք է ուղղված լինի դեպի հետ ըստ ավտոմեքենայի ընթացքի և թեքվի դռան ուղղությամբ, ինքը բռնակը պետք է մոնտաժված լինի այնպես, որ պտտվի դռանը զուգահեռ հարթությունում և չպտտվի դեպի դուրս: Փակ վիճակում բռնակի եզրը պետք է գտնվի խորության մեջ կամ պաշտպանիչ հարմարանքում: Դռան հարթությանը ոչ զուգահեռ ցանկացած ուղղությամբ դեպի դուրս պտտվող կողային դռների բռնակները օգտագործելու ժամանակ բռնակի բաց եզրը պետք է ուղղված լինի դեպի հետ համաձայն ավտոմեքենայի ընթացքի, կամ ցած: Փակ վիճակում բռնակի եզրը պետք է գտնվի խորության մեջ կամ պաշտպանիչ հարմարանքում: Ֆուրգոնի կողային դռան բռնակը կարող է դռան մակերևույթից դուրս ցցվել ոչ ավելի, քան 40 մմ,

6) ֆուրգոնի դռների ծխնիները կարող են դուրս ցցվել դռների մակերևույթի վրայից ոչ ավելի, քան 30 մմ,

7) արհեստանոցի սարքավորումը պետք է հուսալիորեն ամրացված լինի: Ֆուրգոնի արտաքին մակերևույթի վրա չպետք է լինեն վնասվածք պատճառող դուրս ցցված մասեր (պետք է համապատասխանի Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Տրանսպորտային միջոցների վարորդական խցիկի հետին վահանակից առջև տեղադրված արտաքին ելուստների վերաբերյալ պաշտոնական հաստատման հետ կապված» N 61 միասնական կանոնակարգի պահանջներին),

8) վարորդի սրահը երկու կողմից պետք է սարքավորված լինի ստանդարտ հետին տեսարանի հայելիներով:

8. Տրանսպորտային միջոցի բոլոր տեսակների վերասարքավորումների դեպքում, տրանսպորտային միջոցի կառուցվածքը, հաշվի առնելով նրա կատեգորիաները և նշանակությունը, պետք է ապահովի`

1) արգելակող համակարգի էֆեկտիվ գործողությունը,

2) ղեկային կառավարման էֆեկտիվ գործողությունը, կառավարումը և կայունությունը,

3) վնասվածքների ազդեցության նվազեցումը տրանսպորտային միջոցում գտնվող մարդկանց վրա և նրանց տարհանման հնարավորությունը ճանապարհատրանսպորտային պատահարից հետո,

4) հրշեջ անվտանգությունը,

5) վարորդի համար արտաքին տարածության տեսանելիությունը,

6) տրանսպորտային միջոցի արագության չափումը, գրանցումը և սահմանափակումը,

7) էլեկտրաանվտանգությունը,

8) տրանսպորտային միջոցի պաշտպանությունը անթույլատրելի օգտագործումից,

9) վնասակար (աղտոտող) նյութերի արտանետումների նվազեցումը, ինչպես նաև էներգետիկ էֆեկտիվությունը, որն արտահայտվում է էլեկտրամոբիլների էլեկտրաէներգիայի սպառման և ներքին այրման շարժիչներով տրանսպորտային միջոցների կողմից վառելիքի սպառման նվազեցմամբ,

10) արտաքին և ներքին աղմուկի նվազեցում,

11) ուղևորների և վարորդի համար նախատեսված սրահում առողջության համար անվտանգ միկրոկլիմայի վիճակը և տրանսպորտային միջոցի ուղևորների և վարորդի համար նախատեսված սրահում օդում վնասակար նյութերի պարունակության նվազեցումը,

12) լուսատեխնիկական և ձայնային ազդանշանային սարքերի անհրաժեշտ և բավարար քանակը, տեղադրությունը, բնութագրերը և գործողությունը,

13) տրանսպորտային միջոցի հսկողության միջոցների և կառավարման մարմինների անհրաժեշտ տեղակայումը և նույնականացումը:

9. ՈՒղևորների համար նախատեսված, ավելի քան 17 նստատեղ ունեցող ավտոբուսների կառուցվածքը պետք է ապահովի մեծ տարողություն ունեցող ուղևորատար տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովման նկատմամբ հատուկ պահանջների պահպանությունը:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
28.06.2011
N 3-Ն
Հրաման