Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/3275/05/09  

    Վարչական գործ թիվ ՎԴ/3275/05/09                               2011 թ.

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի ապրիլի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 24.03.2010 թվականի վճռի դեմ` ըստ Կազմակերպության հայցի ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, երրորդ անձ «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի` 08.02.2001 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին տրված Թեղուտի հանքի շահագործման թիվ ՀՎ-ՄՇ-13/33 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 03.04.2006 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-31 դրական եզրակացությունը, ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 07.11.2006 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-135 դրական եզրակացությունը, «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մասին» ՀՀ կառավարության 01.11.2007 թվականի թիվ 1278-Ն որոշումն առոչինչ ճանաչելու, 23.03.2004 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին տրված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀՎ-Լ-14/90 հատուկ լիցենզիան, «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու ՀՀ բնապահպանության նախարարության միջև 09.10.2007 թվականին կնքված թիվ 316 «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի պայմանագիրը», 29.12.2005 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին տրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 21 հատուկ լիցենզիան, 04.05.2006 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքված «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության» թիվ 140 լիցենզային պայմանագիրը, Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.09.2005 թվականի նիստում ընդունված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հայեցակարգն անվավեր ճանաչելու, պատասխանողներին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված գործունեության իրականացումն արգելել պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները դատարան են ներկայացրել հայցադիմում ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, երրորդ անձ «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի` 08.02.2001 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին տրված Թեղուտի հանքի շահագործման թիվ ՀՎ-ՄՇ-13/33 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 03.04.2006 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-31 դրական եզրակացությունը, ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 07.11.2006 թվականին հաստատված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-135 դրական եզրակացությունը, «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մասին» ՀՀ կառավարության 01.11.2007 թվականի թիվ 1278-Ն որոշումն առոչինչ ճանաչելու, 23.03.2004 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին տրված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀՎ-Լ-14/90 հատուկ լիցենզիան, «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու ՀՀ բնապահպանության նախարարության միջև 09.10.2007 թվականին կնքված թիվ 316 «Հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզիայի պայմանագիրը», 29.12.2005 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին տրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության թիվ 21 հատուկ լիցենզիան, 04.05.2006 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքված «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության» թիվ 140 լիցենզային պայմանագիրը, Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.09.2005 թվականի նիստում ընդունված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հայեցակարգն անվավեր ճանաչելու, պատասխանողներին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված գործունեության իրականացումն արգելել պարտավորեցնելու պահանջների մասին:

ՀՀ վարչական դատարանի 09.07.2009 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի 09.07.2009 թվականի որոշման դեմ բողոք են ներկայացրել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Կազմակերպությունը, որով պահանջել են վերացնել նշված որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 28.07.2009 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 09.07.2009 թվականի որոշման դեմ Կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության բողոքը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2009 թվականի որոշմամբ Կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել է ՀՀ վարչական դատարանի 28.07.2009 թվականի որոշման` Կազմակերպության բողոքը մերժելու մասը` Կազմակերպության բողոքը բավարարվել է: Որոշման` «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության բողոքը մերժելու մասը, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.03.2010 թվականի վճռով Կազմակերպության հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության, որոշումներ ընդունելուն հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Օրհուսի կոնվենցիա) 9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վճռաբեկ դատարանը 30.10.2009 թվականի որոշմամբ վերլուծել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Օրհուսի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 9-րդ հոդվածի 3-րդ մասը և եկել է այն հետևության, որ Կազմակերպությունն Օրհուսի կոնվենցիայի իմաստով «շահագրգիռ» կազմակերպություն է, հետևաբար օգտվում է այդ կազմակերպության կանոնադրական նպատակներից բխող, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցով դատական պաշտպանության իրավունքից:

Մինչդեռ, Դատարանը, անտեսելով Վճռաբեկ դատարանի կողմից վերոնշյալ նորմերին տրված մեկնաբանությունը, նույն գործով նույն նորմերը մեկնաբանել է հակառակ ձևով և գտել է, որ վիճարկվող ակտերը չեն շոշափում Կազմակերպության իրավունքներն ու օրինական շահերը:

Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հասարակական կազմակերպությունները կոչված են պաշտպանելու ոչ միայն իրենց և իրենց անդամների շահերը, այլ ստեղծված են իրենց և այլոց իրավունքները և շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական և ոչ նյութական աջակցություն ապահովելու, հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: Այսինքն` Կազմակերպությունն Օրհուսի կոնվենցիայի իմաստով շահագրգիռ հասարակություն է և համապատասխանում է ազգային օրենսդրության կողմից ներկայացվող բոլոր պահանջներին:

Այսպիսով, բողոքարկվող վճիռն ուղղակիորեն հակասում է նույն գործով Վճռաբեկ դատարանի 30.10.2009 թվականի որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 24.03.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ վարչական դատարանի 09.07.2009 թվականի որոշմամբ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունների հայցադիմումի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջիններս ակնհայտորեն չունեն հայցադիմումում ներկայացված պահանջներով դատարան դիմելու իրավունք, քանի որ այդ հասարակական կազմակերպությունների իրավունքները վիճարկվող պահանջներով չեն խախտվել և չեն շոշափվել (հատոր 1-ին, գ.թ. 114-117):

2) ՀՀ վարչական դատարանի 28.07.2009 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 09.07.2009 թվականի որոշման դեմ Կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության բողոքը մերժվել է միևնույն պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 154-157):

3) Վճռաբեկ դատարանի 30.10.2009 թվականի որոշմամբ Կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել է ՀՀ վարչական դատարանի 28.07.2009 թվականի որոշման` Կազմակերպության բողոքը մերժելու մասը` Կազմակերպության բողոքը բավարարվել է: Որոշման` «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության բողոքը մերժելու մասը, թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 6-րդ, գ.թ. 32):

4) Դատարանի 24.03.2010 թվականի վճռով մերժվել է Կազմակերպության հայցն այն պատճառաբանությամբ, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ կետը հասարակական կազմակերպություններին չի օժտում դատավարական իրավասուբյեկտությամբ (հատոր 6-րդ, գ.թ. 130-143):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` կազմակերպությունը իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներն իրականացնելու համար իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնել ու պաշտպանել իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վճռաբեկ դատարանի 30.10.2009 թվականի որոշմամբ Կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել և փոփոխվել է ՀՀ վարչական դատարանի 28.07.2009 թվականի որոշման` Կազմակերպության բողոքը մերժելու մասը` Կազմակերպության բողոքը բավարարվել է: Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ անհիմն է համարել Դատարանի կողմից «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման հիմքով «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության հայցադիմումի ընդունման մերժումը:

i

ՀՀ Սահմանադրական դատարանն իր 07.09.2010 թվականի ՍԴՈ-906 որոշմամբ քննության առարկա է դարձրել դիմողի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը նախատեսում է դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ավելի լայն շրջանակ, քան այն անձինք, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: ՀՀ սահմանադրական դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Վերոնշյալից հետևում է, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, ում իրավունքներն անմիջականորեն խախտվել են վիճարկվող ակտով, գործողությամբ կամ անգործությամբ, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող դատական ակտը հիմնավոր է և բխում է ՀՀ օրենսդրության կարգավորման նպատակներից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով,Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 24.03.2010 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
01.04.2011
N ՎԴ/3275/05/09
Որոշում