Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԻՐԱՑՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.1013.260711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2011 թվականի N 1013-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԻՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. 2010 թվականին Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացված 1086960 շիշ արևածաղկի ձեթից, որպես սոցիալական աջակցություն, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների միջոցով, տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզերում (Երևան քաղաքում) 2012 թվականի մայիսի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին` յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ, իսկ մնացորդը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով իրացնել աճուրդային կարգով:

(1-ին կետը փոփ. 24.05.12 թիվ 707-Ն որոշում)

2. Աճուրդով իրացվող արևածաղկի ձեթի վաճառքի մեկնարկային գինը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` ելնելով`

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից արձանագրված իրացվող ձեթի ընթացիկ մեծածախ և մանրածախ շուկայական գնից.

2) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության կողմից արձանագրված արևածաղկի ձեթի ընթացիկ սպառողական գնից.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից արձանագրված ներմուծվող արևածաղկի ձեթի մաքսային արժեքից.

4) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից արձանագրված արևածաղկի ձեթի ընթացիկ սպառողական գնից:

3. 175246 շիշ արևածաղկի ձեթը հատկացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված արևածաղկի ձեթի մնացորդի աճուրդային կարգով իրացումը, շշերի խմբաքանակի համար սահմանելով համապատասխան լոտեր.

2) սույն որոշման 1-ին կետում նշված արևածաղկի ձեթի մնացորդի աճուրդային վաճառքի իրացումից առաջացած միջոցները մուտքագրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) տրամադրել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընտանիքների ցուցակը:

6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

(որոշումը փոփ. 15.12.11 թիվ 1786-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2011
N 1013-Ա
Որոշում