Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀՀ ...

 

 

040.0995.250711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2011 թվականի N 995-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետին, 466-րդ հոդվածի 1-ին կետին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 17-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «Դեֆանս հաուզինգ ինվեստ» փակ բաժնետիրական ընկերության հետ (այսուհետ` ընկերություն) 2008 թվականի նոյեմբերի 5-ին կնքված «Հողամասի առուվաճառքի մասին» Հ.105/5-ԱԳ և «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» 04/4Կ-ԱԳ պայմանագրերում կատարել ստորև նշված և դրանցից բխող փոփոխությունները`

i

1) հողամասերի սահմանների ճշգրտում` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի «Երևան քաղաքի հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 943-Ն որոշումը` առանց փոփոխելու ամբողջ տարածքի` նախկինում նախատեսված կանաչ տարածքների մակերեսը.

2) կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի մակերեսը սահմանել 11.0 հեկտար.

3) 2008 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած փակ դասական աճուրդի պարտադիր պայմաններում և 2008 թվականի նոյեմբերի 5-ին կնքված «Հողամասի առուվաճառքի մասին» Հ.105/5-ԱԳ պայմանագրի 10-րդ կետով նախատեսված 3469200 հազ. դրամի չափով Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման ներդրումային պարտավորությունը վերաձևակերպել որպես վաճառված հողի գին, որը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` ոչ ուշ, քան մինչև 2012 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրով սահմանված ժամանակացույցով:

2. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի սահմանների ճշգրտման արդյունքում Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը դարձող` նոր հատակագծից դուրս մնացած 17,5 հեկտար հողատարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի կողմից օտարվելու է նշված հողատարածքները փաստացի զբաղեցրած հողօգտագործողներին:

3. Սահմանել, որ Երևանի քաղաքապետն իրավասու է սահմանելու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ ընկերությանը սեփականության իրավունքով փոխանցված և կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի նկատմամբ:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ընկերության հետ համատեղ քննարկել և համաձայնեցնել ամբողջ տարածքի կառուցապատման ծրագիրն ու անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը:

i

5. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

6. Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1734600 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով), որից 247800 հազ. դրամը` 2011 թվականի առաջին կիսամյակում, 991200 հազ. դրամը` ինն ամսում:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսել սույն որոշմամբ պայմանավորված 1734600 հազ. դրամի չափով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ մուտքերի ստացում և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով` Երևանի քաղաքապետարանին լրացուցիչ հատկացում:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 995-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի       |Ցուցանիշների փոփոխությունը       |

|ժի|ու|սը|գործառական դասակարգման    |(ծախսերի ավելացումները նշված     |

|նը|մ |  |բաժինների, խմբերի և       |են դրական նշանով, իսկ մուտքերի   |

|  |բ |  |դասերի, տնտեսագիտական     |ավելացումները` փակագծերում)      |

|  |ը |  |դասակարգման հոդվածների,   |_________________________________|

|  |  |  |ֆինանսավորվող ծրագրերի և  |առաջին    |ինն ամիս  |    տարի   |

|  |  |  |դրանք իրականացնող         |կիսամյակ  |          |           |

|  |  |  |մարմինների անվանումները   |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ          |    -     |     -    |     -     |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|04|  |  |ՏՆՏԵՍԱԿԱՆ                 |(247800.0)|(991200.0)|(1734600.0)|

|  |  |  |ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ         |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |09|  |Տնտեսական                 |(247800.0)|(991200.0)|(1734600.0)|

|  |  |  |հարաբերություններ (այլ    |          |          |           |

|  |  |  |դասերին չպատկանող)        |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |01|Տնտեսական                 |(247800.0)|(991200.0)|(1734600.0)|

|  |  |  |հարաբերություններ (այլ    |          |          |           |

|  |  |  |դասերին չպատկանող)        |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |01. Ոչ ֆինանսական         |(247800.0)|(991200.0)|(1734600.0)|

|  |  |  |ակտիվների օտարումից       |          |          |           |

|  |  |  |մուտքեր                   |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |ՀՀ տարածքային կառավարման  |(247800.0)|(991200.0)|(1734600.0)|

|  |  |  |նախարարություն            |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |որից`                     |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |Հողի օտարումից միջոցների  |(247800.0)|(991200.0)|(1734600.0)|

|  |  |  |ստացում                   |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ       | 247800.0 | 991200.0 | 1734600.0 |

|  |  |  |ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ|          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |01|  |ՀՀ կառավարության և        | 247800.0 | 991200.0 | 1734600.0 |

|  |  |  |համայնքների պահուստային   |          |          |           |

|  |  |  |ֆոնդ                      |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |01|ՀՀ կառավարության          | 247800.0 | 991200.0 | 1734600.0 |

|  |  |  |պահուստային ֆոնդ          |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության      | 247800.0 | 991200.0 | 1734600.0 |

|  |  |  |պահուստային ֆոնդ          |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |ՀՀ կառավարություն         | 247800.0 | 991200.0 | 1734600.0 |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |այդ թվում`                |          |          |           |

|__|__|__|__________________________|__________|__________|___________|

|  |  |  |Պահուստային միջոցներ      | 247800.0 | 991200.0 | 1734600.0 |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 995-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.9 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության

միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

 

1.2. Տրանսֆերտներ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ         |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները      |

|                     |նշված են դրական նշանով)                        |

|                     |_______________________________________________|

|                     |ոչ ֆինանսական   |   ֆինանսական ցուցանիշներ     |

|                     |ցուցանիշներ     |                              |

|                     |________________|______________________________|

|                     |առա-  |ինն |տարի|առաջին   |ինն ամիս |   տարի   |

|                     |ջին   |ամիս|    |կիսամյակ |         |          |

|                     |կիսամ-|    |    |         |         |          |

|                     |յակ   |    |    |         |         |          |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային|Անվանումը                                                  |

|դասիչը   |Երևան  քաղաքում համաքաղաքային նշանակության ծախսերի         |

|         |իրականացում                                                |

|_________|                                                           |

|Ը017|ԾՏ13|Նկարագրությունը                                            |

|    |    |Համաքաղաքային նշանակության ծախսերի իրականացում             |

|_________|___________________________________________________________|

|Շահառու- |Մշակված չէ |      |    |    |         |         |          |

|ների     |           |      |    |    |         |         |          |

|քանակը   |           |      |    |    |         |         |          |

|_____________________|______|____|____|_________|_________|__________|

|Գումարը              |   X  | X  |  X |247800.00|991200.00|1734600.00|

|(հազ. դրամ)          |      |    |    |         |         |          |

|_____________________|______|____|____|_________|_________|__________|

|Տրանսֆերտի վճարման   |      |    |    |         |         |          |

|հաճախականությունը`   |      |    |    |         |         |          |

|ամսական              |      |    |    |         |         |          |

|_____________________________________________________________________|

|Շահառուների ընտրության չափանիշները                                   |

|Կիրառելի չէ                                                          |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|Ը017 Երևան  քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի իրականացում    |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը` գեղեցիկ և  բարեկարգ Երևան       |

|Ծրագիրը կնպաստի Երևան  քաղաքում համաքաղաքային նպատակային նշանակության|

|ծախսերի իրականացմանը                                                 |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2011
N 995-Ն
Որոշում