Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 201 ...

 

 

040.1015.260711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2011 թվականի N 1015-Ն

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1015-Ն որոշման

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

I. ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Սույն ծրագիրը, հանդիսանալով Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման պետական աջակցության 2010 թվականի ծրագրի շարունակականության ապահովումը, մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով որդեգրված քաղաքականությունն ու սահմանված ռազմավարական գերակայությունները և ուղղված է Երևանի ու մարզերի միջև անհամամասնությունների կրճատմանը, գործարար միջավայրի բարելավմանը և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից կարևորվում է Հայաստանի Հանրապետության մարզային քաղաքների տնտեսական զարգացման տեմպերի արագացումը և ներդրումային ակտիվության խրախուսումը, մարզերում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի և ֆինանսների, ապրանքների ու ծառայությունների հասանելիության աճը, համայնքային ենթակառուցվածքների գնահատումը, դրանց կարգաբերումն ու զարգացումը: Տեխնոպարկի ստեղծումով հնարավորություն կընձեռվի արտադրական գործընթացներում ընդգրկելու Գյումրի քաղաքի և, ընդհանրապես, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բարձր որակավորման մասնագետներին` փոքր կազմակերպությունների ստեղծման ճանապարհով, նախանշելով դրանց գերակայությունները և զարգացնելով մրցունակ ուղղությունները: Տեխնոպարկի ստեղծման հիմնական խնդիրներից է փոքր կազմակերպության զարգացման բազմակողմանի աջակցությունը: Տեխնոպարկի կազմակերպական կառուցվածքում` բիզնես-ինկուբատորի ներառմամբ, տեխնոպարկը կիրականացնի փոքր կազմակերպությունների աջակցման ֆունկցիաներ, կխթանի մրցունակ արտադրանքի դուրսբերմանը ներքին ու արտաքին շուկաներ:

2. 2010 թվականին նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ աշխատանքները`

1) համաձայն «Հայնախագիծ» ԲԲԸ-ի և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի միջև կնքված աշխատանքների իրականացման պայմանագրի` «Հայնախագիծ» ԲԲԸ-ն 2010 թվականի սեպտեմբերին Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին ներկայացրել է Գյումրու տեխնոպարկի ճարտարապետական էսքիզի վերջնական տարբերակը, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից.

2) ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 632-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի հետ համաձայնեցվել է «Մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնում` տեղական և միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ» միջոցառման կազմակերպման համար կնքվելիք պայմանագրի վերջնական տարբերակը.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից 2010 թվականի սեպտեմբերին մշակվել է «Գյումրի քաղաքի ճանապարհի և ենթակառուցքվածքների վերականգնումը և նորոգումը» և «Գյումրի քաղաքի շրջանցիկ ճանապարհի և ենթակառուցվածքների վերականգնումը և նորոգումը» ծրագրերի իրականացման երկու հայտ` Նիդեռլանդական ORIO ընկերությանը ներկայացնելու նպատակով.

4) 2010 թվականի հոկտեմբերին ձևավորվել է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի աշխատանքային թիմը, մասնավորապես, ընտրվել են իրավաբան, հաշվապահ, օգնական, շինարարության գծով պատասխանատու, տեխնոպարկի փորձի և աշխատանքի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծման պատասխանատու, հետազոտությունների և մշակումների գծով փորձագետ. նրանց հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր.

i

5) ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 632-Ն որոշման` 2010 թվականի հոկտեմբերի 12-ին Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը հայտարարել է ճարտարագիտության (բարձր տեխնոլոգիաների) և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարի մրցույթ, որի արդյունքում մրցույթի հանձնաժողովի կողմից ընտրվել են երկու հաղթողներ («Տեխնոպոլ» ՓԲԸ և «Սեյսմիկ Թեքնոլոջիս» ՓԲԸ): Հաղթողների հետ հիմնվել են ընկերություններ: Ընկերությունները զբաղվում են համապատասխանաբար ուսումնական լաբորատոր, ցուցադրական սարքերի և թվային հեռաչափական սեյսմիկ համակարգի նախագծմամբ և արտադրությամբ: Վերջիններիս նորարարական արտադրանքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում.

6) 2010 թվականի հոկտեմբերին տեխնոպարկի տարածքում ազատ տնտեսական գոտու բիզնես մոդելի մշակման նպատակով պայմանագիր է կնքվել «Զարգ» ընկերության և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի միջև.

7) համաձայն «Նեյշնլ Ինսթրումենթս Կորպորեյշն» և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի ընկերության միջև 2010 թվականի մարտի 24-ին կնքված N NI-G-02 առուվաճառքի պայմանագրի` մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները ներմուծվել են Հայաստան: Ձեռք են բերվել լաբորատորիաների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և կահույք: Աշխատանքների ավարտի և լաբորատորիաների գործարկման նախատեսված ժամկետն էր 2010 թվականի դեկտեմբերի 28-ը.

8) 2010 թվականի նոյեմբերին «Աշխարհի գիտելիքի կլաստերի» («Ֆաբ Լաբ», «Լիվինգ Դիզայն», «21-րդ դարի կրթական լաբորատորիա», «Բիզնես մտածելակերպ» լաբորատորիաներ) հիմնման նպատակով իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու համար Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Տեքնոլոջի Սանս Ֆրոնտյեր» ընկերության հետ: Իրագործելիության ուսումնասիրության շրջանակում Հայաստանի Հանրապետություն են այցելել համապատասխան փորձագետներ.

9) 2010 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 13-ը Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի փորձագետը գործուղվել է Հարավային Կորեա` «Կորեայի Գիտության և տեխնոլոգիաների պարկերի 37-ամյա փորձը» անվանումով դասընթացին մասնակցելու նպատակով: Դասընթացի ընթացքում ներկայացվել են տեխնոպարկերի գործունեության սկզբունքները, կառուցվածքը, տեխնոլոգիաների առևտրայնացման հիմունքները և այլ առարկաներ: Այցի ընթացքում նաև ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ.

10) Գյումրու Անանիա Շիրակացի համալսարանի տարածքում վարձվել է 400 քառ. մետր տարածք, որտեղ ժամանակավորապես տեղակայված են «Նեյշնլ Ինսթրումենթս» մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաները, բիզնես-գաղափարի մրցույթի արդյունքում հիմնված երկու սկսնակ ընկերությունները և Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի աշխատակազմը: Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի գրասենյակի համար ձեռք են բերվել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ.

11) 2010 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրիում կայացել է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի չորրորդ նիստը, որի ժամանակ քննարկվել են նիստի օրակարգի հետևյալ հարցերը` հաշվետվություն «Նեյշնլ Ինսթրումենթսի» մեխանիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների հիմնման վերաբերյալ, հաշվետվություն աշխարհի գիտելիքի կլաստերի հիմնման նպատակով իրագործելիության ուսումնասիրության անցկացման բիզնես-գաղափարի մրցույթի հաղթած գաղափարների ներկայացում, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի 2010-2011 թվականների աշխատանքային ծրագրի հաստատում, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի 2011 թվականի բյուջեի հաստատում, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի 2009 և 2010 թվականների բյուջետային գումարների վերաբաշխում, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի հաստիքացուցակի հաստատում և ընդունվել են համապատասխան որոշումներ:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

3. Տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման համար հիմք են հանդիսացել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2008 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 957-Ն որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքը տեխնոքաղաքի վերակառուցելու հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1463-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 9-ի «Գյումրու Տեխնոպարկի գործունեության իրականացմանը պետական աջակցության 2009 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 490-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 632-Ն որոշումը:

4. Առաջարկվող ծրագիրը համահունչ է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշմամբ հաստատված` կայուն զարգացման ծրագրի պահանջներին: Մասնավորապես, դա վերաբերում է կայուն զարգացման ծրագրի նպատակներին և ռազմավարական գերակայություններին, որով նախատեսված են հետևյալ միջոցառումները`

1) նոր, գիտելիքների վրա հիմնված տնտեսության հիմքերի ստեղծումն ու զարգացումը.

2) կայուն զարգացման ծրագրի շրջանակներում ակտիվ տարածքային քաղաքականության մշակումը և իրականացումը, որը նպատակաուղղված կլինի տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմացմանը և հետ մնացող տարածքների տնտեսական զարգացման արագացմանը.

3) տնտեսական զարգացման ներկայիս խոր անհամաչափությունների հետագա աճի զսպումը` հետ ընկնող տարածքների արագացված զարգացումն ապահովող նպատակային տարածքային քաղաքականության մշակման և իրականացման միջոցով.

4) երկրի մրցունակության աճին ուղղված քաղաքականությունը, որի հիմնական հատկանիշներն են` արտադրողականության աճի ապահովման խրախուսումը, միավոր աշխատանքի արժեքի մրցունակ մակարդակների ապահովումը, նոր, բարձր ավելացված արժեք ձևավորող աշխատատեղերի ստեղծման միջոցով:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Ծրագրի հիմնական նպատակն է թափ հաղորդել Գյումրին տեխնոքաղաքի վերակառուցելու հավակնորդ ծրագրին` պահպանելով նրա ավանդական մշակութային նկարագիրը, այն դարձնել ժամանակակից գիտելիքային և նորամուծական ենթակառուցվածքներ ունեցող և բարենպաստ գործարար միջավայրով կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, խոշոր կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները: Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը մտադիր է խթանել զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, նորաձևության, տեքստիլ արդյունաբերության, արվեստների, ոսկեգործության, արհեստագործության ճյուղերի զարգացումը: Հաշվի առնելով Գյումրիում ՏՏ ոլորտում ձեռներեցության ներկա անբավարար մակարդակը` տեխնոպարկը սերտորեն կաշխատի ՏՏ ոլորտի արտասահմանյան կազմակերպությունների և տեղական մասնավոր ընկերությունների հետ` սկսնակ կազմակերպություններ ու գիտահետազոտական լաբորատորիաներ հիմնելու նպատակով: Միաժամանակ ծրագիրն ունի հետևյալ ենթանպատակները`

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի և հանրապետության գիտաարտադրական ներուժի զարգացում` արտադրական և գիտական սուբյեկտների մտավոր, տեղեկատվական, նյութատեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների ինտեգրման և ակտիվացման միջոցով.

2) ներդրումային միջոցների ներգրավում (այդ թվում` օտարերկրյա)` առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերմանն աջակցելու նպատակով.

3) հասցեական աջակցության տրամադրում գիտատար արտադրանք նախաձեռնողներին և արտադրողներին.

4) գիտատեխնիկական, մտավոր և կադրային ներուժի պահպանման ու զարգացման պայմանների ձևավորում, երիտասարդ կադրերի պատրաստում.

5) գիտական մշակումների առևտրականացում.

6) գիտակրթական, գործարար և պետական հատվածների փոխշահավետ համագործակցության զարգացում:

6. Ծրագրի իրականացումը նախատեսում է հետևյալ արդյունքները`

1) նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործում, որն իրենից ներկայացնում է ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների մինչև չորս բիզնես ծրագրերի ընտրություն մրցութային եղանակով և պետության մասնակցությամբ նոր ընկերությունների հիմնման ճանապարհով այդ ծրագրերի ֆինանսավորում.

2) ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիայի հիմնում, որը հնարավորություն կստեղծի տեխնոպարկի հիմնման և կատարելագործման համար տարեկան դիզայնի և մուլդիմեդիայի հմտություններ ունեցող 40 մասնագետների պատրաստում.

3) Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար վարկային ծրագրի համաֆինանսավորում: Այս գործողությունը կօժանդակի նախագծին և կառավարության հետ կհամաֆինանսավորի տարածաշրջանի ՓՄՁ-ների տեխնիկական հնարավորությունների արդիականացման ծրագիրը` երեք տարվա կտրվածքով:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

7. Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն տեխնոպարկում ներգրավված և դրա գործունեության արդյունքում ձևավորվող կազմակերպություններին:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

8. Տեխնոպարկի գործունեության իրականացման համար նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես`

1) տեխնոպարկի գործունեության կառավարում (Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ). Միջոցառումը նախատեսում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի կառավարման նպատակով ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք, ուսումնասիրելով միջազգային հարուստ և հաջողված Տեխնոպարկերի գործունեության փորձը, այն կօգտագործեն Գյումրու զարգացման ենթակառույցների նախագծման և իրագործման նպատակով: Այս միջոցառումը նախատեսում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի, որը հանդիսանում է նաև տեխնոպարկի կառավարման գրասենյակը, գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային թիմի աշխատավարձեր, գրասենյակի պահպանման ծախսեր, գործուղումներ տեխնոպարկերի հարուստ և հաջողված փորձ ունեցող երկրներ և արտերկրի բիզնես կենտրոններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ուսանողների վերապատրաստում.

2) նորարարությունների ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությանն ուղղված ծրագրերի իրագործում. Նախատեսվում է ճարտարագիտության և (կամ) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող բիզնես գաղափարների և ծրագրերի մրցույթի կազմակերպում և ընտրված մինչև չորս գաղափարների կամ ծրագրերի ֆինանսավորման եղանակով պետության մասնակցությամբ նոր ընկերությունների հիմնում: Մրցույթի արդյունքում ընտրված խմբերից յուրաքանչյուրին Հիմնադրամի ֆինանսական միջոցների հաշվին կհատկացվի համապատասխան փորձագետ-խորհրդատու, ով խորհրդատվությունից բացի աշխատանքների բոլոր փուլերում կիրականացնի խմբի վերապատրաստում, կհստակեցնի ծրագրերի առևտրայնացման հնարավորությունները և ուղիները: Յուրաքանչյուր ծրագրի համար կկազմվի բիզնես-պլան, որի հիման վրա կստեղծվեն նոր ընկերություններ: Միջոցառումն ապահովում է Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2010 թվականի ծրագրի շրջանակում հիմնված «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության մեխանիկայի և էլեկտրոնիկայի ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաների բնականոն աշխատանքը: Ներգրավվելու են համապատասխան մասնագետներ` լաբորատորիայի բնականոն աշխատանքներն ապահովելու համար: Մասնավորապես, կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ, ինչն ապագայում հնարավորություն կընձեռի ժամանակակից գիտելիքներին տիրապետող մասնագետների ներգրավումը նորաստեղծ ընկերություններում, ինչպես նաև տեխնոպարկի այլ ծավալվելիք գործունեության մեջ.

3) Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար վարկային ծրագրի համաֆինանսավորում. Նախատեսվում է «Աշխարհի գիտելիքների լաբորատորիա» ծրագրի իրականացում, Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ մարդկային ռեսուրսների ձևավորում գյումրեցի երիտասարդների վերապատրաստման միջոցով (պայմանագիր Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ), անշարժ գույքի կառավարում և շինարարական աշխատանքների վերահսկողություն և Համաշխարհային բանկի տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի համար տարածքի վարձակալում: Աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և հետագա գործունեության բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով կազմակերպվելու են տարածաշրջանի մասնագետների համար վերապատրաստման դասընթացներ, որոնք անմիջապես մասնակցություն են ունենալու Տեխնոպարկի համաչափ զարգացման աշխատանքներին: Կիրականացվի առնվազն 15 մասնագետների վերապատրաստում.

4) ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիայի հիմնում. Գյումրու երիտասարդության ստեղծագործ ներուժի համախմբման և Գյումրիում մուլտիմեդիայի նորարարական տեխնոլոգիաների ներդրման նպատակով նախատեսվում է ծրագրային ապահովման, դիզայնի, մուլտիմեդիայի լաբորատորիայի հիմնում: Լաբորատորիան հնարավորություն կընձեռի պատրաստել անհրաժեշտ քանակության որակյալ մասնագետներ` ինչպես ձեռնարկատերերի, այնպես էլ նորաստեղծ ընկերությունների համար: Մուլտիմեդիայի լաբորատորիան բազա կհանդիսանա Հայաստանի Հանրապետության հյուսիսային տարածաշրջանում մուլտիմեդիայի ինդուստրիալ կենտրոն ստեղծելու համար: Ձեռք կբերվեն տեխնիկական միջոցներ և ծրագրային ապահովում: Տեղի և արտերկրից հրավիրված մասնագետների միջոցով կդասավանդվեն ստատիկ և դինամիկ մուլտիմեդիա, այդ թվում` Photoshop, Corel DRAW, 3D MAX և Auto CAD: 2012թ. սկսած` կուսուցանվի տարեկան առնվազն 40 ուսանող:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

9. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով որպես ծրագրի իրականացմանը կողմնորոշիչ չափաքանակ է սահմանվել 176500.0 հազ. դրամ:

10. Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման 2011 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 21-ի

N 1015-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառումը          |Կատարողը         |Կատարման |Կատարման       |

|ը/կ|                     |                 |ժամկետը  |արդյունքները   |

|___|_____________________|_________________|_________|_______________|

| 1 |         2           |        3        |    4    |       5       |

|___|_____________________|_________________|_________|_______________|

|1. |Տեխնոպարկի           |ՀՀ էկոնոմիկայի   |2011     |Գյումրու       |

|   |գործունեության       |նախարարություն   |թվականի  |տնտեսական      |

|   |կառավարում           |«Գյումրու        |ընթացքում|զարգացման      |

|   |                     |տնտեսական        |         |հիմնադրամի 2011|

|   |                     |զարգացման        |         |թվականի        |

|   |                     |հիմնադրամ»       |         |միջոցառումների |

|   |                     |(համաձայնությամբ)|         |արդյունավետ    |

|   |                     |                 |         |կազմակերպում և |

|   |                     |                 |         |արդյունքների   |

|   |                     |                 |         |հսկողություն,  |

|   |                     |                 |         |կանոնադրական   |

|   |                     |                 |         |գործառույթների |

|   |                     |                 |         |իրականացում    |

|___|_____________________|_________________|_________|_______________|

|2. |Նորարարությունների   |ՀՀ էկոնոմիկայի   |2011     |Մեխանիկայի և   |

|   |ու ժամանակակից       |նախարարություն   |թվականի  |էլեկտրոնիկայի  |

|   |տեխնոլոգիաների       |«Գյումրու        |ընթացքում|լաբորատորիաների|

|   |ներդրման աջակցությանն|տնտեսական        |         |աշխատանքի      |

|   |ուղղված ծրագրերի     |զարգացման        |         |ապահովում      |

|   |իրագործում           |հիմնադրամ»       |         |(առնվազն 50    |

|   |                     |(համաձայնությամբ)|         |ուսանող        |

|   |                     |                 |         |տարեկան)       |

|   |                     |                 |         |պետության      |

|   |                     |                 |         |մասնակցությամբ |

|   |                     |                 |         |նոր ընկերու-   |

|   |                     |                 |         |թյունների      |

|   |                     |                 |         |հիմնման        |

|   |                     |                 |         |ճանապարհով     |

|   |                     |                 |         |մրցութային     |

|   |                     |                 |         |եղանակով       |

|   |                     |                 |         |ընտրված ճարտարա|

|   |                     |                 |         |գիտության      |

|   |                     |                 |         |և  (կամ)       |

|   |                     |                 |         |տեղեկատվական   |

|   |                     |                 |         |տեխնոլոգիաների |

|   |                     |                 |         |ոլորտների      |

|   |                     |                 |         |մինչև  4 բիզնես|

|   |                     |                 |         |ծրագրերի       |

|   |                     |                 |         |ֆինանսավորում  |

|___|_____________________|_________________|_________|_______________|

|3. |Համաշխարհային բանկի  |ՀՀ էկոնոմիկայի   |2011     |Գյումրեցի      |

|   |տեխնոլոգիայի         |նախարարություն   |թվականի  |երիտասարդների  |

|   |մրցունակության       |«Գյումրու        |ընթացքում|վերապատրաստում |

|   |բարձրացման ծրագրի    |տնտեսական        |         |(պայմանագիր    |

|   |նախապատրաստում       |զարգացման        |         |«Գյումրու      |

|   |                     |հիմնադրամ»       |         |տեղեկատվական   |

|   |                     |(համաձայնությամբ)|         |տեխնոլոգիաների |

|   |                     |                 |         |կենտրոն»       |

|   |                     |                 |         |գիտակրթական    |

|   |                     |                 |         |հիմնադրամի հետ)|

|   |                     |                 |         |ծառայության    |

|   |                     |                 |         |ձեռքբերում`    |

|   |                     |                 |         |առնվազն 15     |

|   |                     |                 |         |ուսանող        |

|___|_____________________|_________________|_________|_______________|

|4. |Ծրագրային ապահովման, |ՀՀ էկոնոմիկայի   |2011     |Գյումրիում     |

|   |դիզայնի,             |նախարարություն   |թվականի  |մուլտիմեդիայի  |

|   |մուլտիմեդիայի        |«Գյումրու        |ընթացքում|նորարարական    |

|   |լաբորատորիայի        |տնտեսական        |         |տեխոլոգիաների  |

|   |հիմնում և  պահպանում |զարգացման        |         |ներդնում`      |

|   |                     |հիմնադրամ»       |         |2012 թ. սկսած` |

|   |                     |(համաձայնությամբ)|         |տարեկան առնվազն|

|   |                     |                 |         |40 ուսանող     |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2011
N 1015-Ն
Որոշում