Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 12 ...

 

 

040.0961.180711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2011 թվականի N 961-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և դրա փոխհատուցման սկզբունքները հաստատելու մասին» N 1274-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 3-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. տեղեկություն ազդեցության ենթակա իրավաբանական անձանց կողմից նախորդ տարվա համար ներկայացված հաշվարկների ու հաշվետվությունների, իսկ անհատ ձեռնարկատերերի մասով` նախորդ տարվա համար ներկայացված տարեկան եկամուտների հաշվարկների մասին,».

2) 3-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «բ» պարբերությունը.

3) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հուլիսի 14-ի

N 961-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1274-Ն որոշման

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն փաստաթղթում ներկայացված են հողի օտարման և տարաբնակեցման շրջանակում նշված իրավունքների սխեմայի «8. Ձեռնարակատիրություն / գործարարություն» և «11. Օժանդակություն սոցիալապես խոցելի անձանց» կետերով նախատեսված փոխհատուցում տրամադրելու սկզբունքները:

2. Սույն փաստաթղթում օգտագործված հապավումները սահմանված են հողի օտարման և տարաբնակեցման շրջանակով:

3. Ըստ հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի` ստորև նշված սկզբունքներին համաձայն փոխհատուցում ստանալու իրավունքը սահմանափակվում է կասեցման օրով, որն ազդեցության ենթակա անձանց հաշվառման և մանրամասն չափագրման ուսումնասիրության օրն է (ազդեցության ենթակա անձանց հետ նկարագրության արձանագրությունների ստորագրման օրը): Ազդեցության ենթակա այն անձինք, ով կասեցման օրվանից հետո բարելավումներ կկատարեն ազդեցության ենթակա տարածքներում, տվյալ բարելավումների մասով փոխհատուցման իրավունք չեն ունենա:

4. Սույն փաստաթղթով նախատեսվող յուրաքանչյուր ամսվա համար տրամադրվող փոխհատուցման չափը չպետք է պակաս լինի, քան համապատասխան հողի օտարման և տարաբնակեցման տվյալ ծրագրի հաստատման օրվա դրությամբ գործող «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) չափը: Ընդ որում, ոչ լրիվ ամիսների համար գումարային 15 և պակաս օրերը համարվում են կես ամիս, իսկ գումարային 16 և ավելի օրերը` մեկ ամիս: Այս կարգը չի տարածվում սույն փաստաթղթի այն դրույթների վրա, որոնցում ուղղակի նախատեսված է ամբողջական ամիս:

5. Այն դեպքում, երբ իրավաբանական անձը (անհատ ձեռնարկատերը) գործունեություն է իրականացնում ոչ միայն ազդեցության ենթակա հողատարածքներում, գործունեության դադարեցման համար փոխհատուցման գումարը բաժանվում է գործունեության իրականացման բոլոր կետերի քանակի և բազմապատկվում ազդեցության ենթակա հողակտորներում գործունեության իրականացման կետերի քանակի վրա:

6. Գործունեության ժամանակավոր դադարեցման տևողությունը հաշվարկվելու է համաձայն ազդեցության ենթակա գույքի գտնվելու վայրում շինարարական աշխատանքների իրականացման տևողության` ըստ ծրագրի տվյալ տրանշի նախագծում ներառված ժամանակացույցում (այսուհետ` ժամանակացույց) նշված շինարարական աշխատանքների ժամկետների:

7. Ժամանակացույցում սահմանված ժամկետից շինարարական աշխատանքների իրականացման փաստացի տևողության ավելանալու հետևանքով ժամանակավոր ազդեցության երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում այդ լրացուցիչ ամբողջական ամիսների համար, բայց գումարային ոչ ավելի, քան 12 ամիսների համար:

 

II. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ) ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

8. Ծրագրի իրականացման արդյունքում իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության մշտական դադարեցման դեպքում միանվագ փոխհատուցումը տրամադրվում է`

1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ավելացված արժեքի հարկ վճարող հանդիսացող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) համար` հարկային մարմին ներկայացրած վերջին (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տեղեկությունները ներկայացվելու օրվա դրությամբ) շահութահարկի (ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին) հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և շահութահարկի (եկամտահարկի) գումարի տարբերության չափով.

2) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ավելացված արժեքի հարկ վճարող չհանդիսացող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) համար` հարկային մարմին ներկայացրած վերջին (Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տեղեկությունները ներկայացվելու օրվա դրությամբ) շահութահարկի (ֆիզիկական անձի տարեկան եկամուտների) պարզեցված հաշվարկում նշված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և շահութահարկի (եկամտահարկի) գումարի տարբերության չափով.

3) հաստատագրված վճար վճարող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) համար` հաստատագրված վճարի մեջ օրենքով սահմանված շահութահարկի (եկամտահարկի) հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված հարկվող շահույթի (հարկվող եկամտի) և հաշվարկային շահութահարկի (հաշվարկային եկամտահարկի) գումարի տարբերության չափով.

4) պետական գրանցման համար կատարված ծախսերի և օտարման ենթակա հողատարածքներում իրականացվող գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի (այդ թվում` տարեկան պետական տուրքի) ամբողջ գումարի չափով: Այն լիցենզիաները, որոնք տրամադրված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն, միայն տվյալ վայրում գործունեություն իրականացնելու համար («Վ» տառի նշումով գործունեության տեսակներ) և չեն դադարեցվում, այլ վերաձևակերպվում են իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության իրականացման այլ հասցեի համար, ապա այս դեպքում փոխհատուցվում է լիցենզիայի վերաձևակերպման համար նախատեսված պետական տուրքի գումարը:

9. Ծրագրի իրականացման արդյունքում իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում միանվագ փոխհատուցումը տրամադրվում է նույն կարգով, ինչ գործունեության մշտական դադարեցման դեպքում, այն տարբերությամբ, որ փոխհատուցումը տրամադրվում է միայն գործունեության դադարեցման ամիսների համար: Ժամանակացույցով սահմանված շինարարական աշխատանքների ավարտի ժամկետից ավելի շինարարական աշխատանքների իրականացման փաստացի տևողության հետևանքով ժամանակավոր ազդեցության երկարաձգման դեպքում տրվում է հավելյալ փոխհատուցում այդ լրացուցիչ ամբողջական ամիսների համար, բայց գումարային ոչ ավելի, քան 12 ամիսների համար: Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում այն լիցենզիաների մասով, որոնց համար սահմանված է տարեկան պետական տուրք, փոխհատուցման գումարը հաշվարկվում է տարեկան պետական տուրքի գումարի 1/12-ի և գործունեության ժամանակավոր դադարեցման ամբողջական ամիսների արտադրյալի չափով:

 

III. ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ) ՀԱՇՎԱՐԿ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ (ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ) ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

10. Շահութահարկի (ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին) հաշվարկ չներկայացրած իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերին) փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ սկզբունքներով`

1) պետական գրանցում ունեցող իրավաբանական անձին (անհատ ձեռնարկատիրոջը)`

ա. գործունեության մշտական դադարեցման դեպքում կիրառվում է սույն փաստաթղթի 8-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգը,

բ. գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում կիրառվում է սույն փաստաթղթի 9-րդ կետով սահմանված կարգը` փոխհատուցման գումարի հաշվարկման նպատակով յուրաքանչյուր ամիս հիմք ընդունելով նվազագույն ամսական աշխատավարձի չափը.

2) արտոնագրային վճար վճարողներին (օրենքին համապատասխան արտոնագիր ստացած ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին) փոխհատուցման չափը հաշվարկելուց հիմք է ընդունվում արտոնագրային վճարի մեջ օրենքով սահմանված եկամտահարկի հաշվարկային մեծության հիման վրա հաշվարկված հարկվող եկամտի և հաշվարկային եկամտահարկի գումարի տարբերությունը:

11. Պետական գրանցում չունեցող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց փոխհատուցումը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված` բիզնեսի նկարագրության արձանագրության, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից գործունեություն իրականացնելու վերաբերյալ ներկայացված հայտարարությունների հիման վրա, որոնց պատճենները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին: Պետական գրանցում չունեցող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց փոխհատուցումը տրամադրվում է գործունեության դադարեցման յուրաքանչյուր ամսվա համար, բայց գումարային ոչ ավելի, քան 12 ամիսների համար:

 

IV. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

12. Մշտական աշխատողներ են համարվում այն անձինք, ովքեր մինչև սույն փաստաթուղթը հաստատող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երկու ամսվանից ոչ պակաս աշխատում են ազդեցության ենթակա տարածքում գտնվող կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ), որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ: Փոխհատուցման հաշվարկը կկատարվի հետևյալ սկզբունքներով`

1) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության մշտական դադարեցման դեպքում աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում վեց ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով.

2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում աշխատողը կստանա միանվագ փոխհատուցում գործունեության դադարեցման ամիսների համար` յուրաքանչյուր ամսվա համար` միջին ամսական աշխատավարձի չափով, բայց գումարային ոչ ավելի, քան վեց ամսվա համար:

 

V. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

13. Սոցիալապես խոցելի անձանց տրամադրվելու է միանվագ դրամական փոխհատուցում 6 ամսվա համար` յուրաքանչյուր ամսվա համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

14. Սոցիալապես խոցելի անձինք են`

1) այն ընտանիքները, որոնք հաշվառված են ընտանիքի անապահովության գնահատման համակարգում.

2) միայնակ կանանց կողմից (այրիացած կամ կերակրողին կորցրած) ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա.

3) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից ղեկավարվող տնային տնտեսությունները, որտեղ տարիքային կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուներից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող կամ մինչև քսաներեք տարին լրացած և ուսումնական հաստատություններում ցերեկային ուսուցմամբ սովորողներից բացի այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա:

 

VI. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՑ ՑԱԾՐ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱԵՏՏ-ՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

15. Եթե նկարագրությունների կազմման ընթացքում ԾԻԿ-ի խորհրդատու կազմակերպությունները բացահայտեն, որ ԱԵՏՏ աղքատ է, սակայն ընդգրկված չէ ընտանեկան նպաստ համակարգում, ապա ԾԻԿ-ը տեղեկացնում է այդ տնային տնտեսության (ընտանիքի) մասին տվյալ տարածաշրջանն սպասարկող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու համար:

16. Այդ տնային տնտեսությունները (ընտանիքները) կստանան փոխհատուցում` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելու և (կամ) ընտանեկան նպաստի իրավունքի ձեռքբերման դեպքում միայն:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2011
N 961-Ն
Որոշում