Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՊԱՅՄԱՆԱԳՐ ...

 

 

050.0184.210711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հուլիսի 2011 թվական N 184-Ն

 

i

ԿԱՄԱՎՈՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՎԱՆԴԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի ձևավորումը, նպատակ ունենալով ապահովել բանկերի կողմից կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդների սխեմաների գործողության արդյունավետ գործընթացը և այդ ոլորտում պաշտպանել ավանդատուների շահերը, հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 7-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Սահմանել, որ բանկի կողմից առաջարկվող կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի (այսուհետ նաև` ավանդ) պայմանագիրն առնվազն պետք է ներառի.

1) «կենսաթոշակային ավանդ» անվանումը, ընդ որում, ցանկացած ավանդային պայմանագիր, որը ներառում է «կենսաթոշակային ավանդ» բառակապակցությունը, դրա հոլովված ձևերը, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունները, թարգմանությունները կամ դրանց զուգորդությունները, պետք է բավարարի սույն որոշմամբ սահմանված կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրին ներկայացվող պահանջներին,

2) միանվագ ավանդի գումարը և/կամ ավանդային պարբերական վճարների մեծությունը, վճարների կատարման ժամկետը և պարբերականությունը,

3) դրույթ այն մասին, որ ավանդային հաշվին, պայմանագրով նախատեսված պարբերական վճարների չկատարումը, ավանդային պայմանագրի խախտում չի համարվում և չի կարող մասնակցի համար առաջացնել տույժ, տուգանք կամ որևէ այլ հետևանք,

4) ավանդային հաշվին լրացուցիչ գումարներ մուտքագրելու պայմանները և կարգը,

5) դրույթ այն մասին, որ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է կամավոր կուտակային կենսաթոշակային ավանդի պայմանագրի վրա,

6) դրույթ այն մասին, որ կենսաթոշակային ավանդային հաշվով գործառնությունները իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով,

7) դրույթ այն մասին, որ կենսաթոշակային ավանդը չի կարող գրավադրվել պարտավորության կատարման ապահովման համար,

8) այլ ֆիզիկական անձանցից ավանդային հաշվին գումարներ մուտքագրելու պայմանները և կարգը,

9) տարեկան պարզ տոկոսադրույքի չափը` ըստ «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նշանակության,

i

10) տարեկան տոկոսային եկամտաբերության չափը` հաշվարկված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունիսի 2-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված «Բանկային ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը» կանոնակարգ 8/02-ի համաձայն,

11) տոկոսների հաշվարկման և հաշվեգրման կարգը, կապիտալացման պարբերականությունը,

12) հաշվի սպասարկման և պահպանման սակագները, հաշվի քաղվածքների, դրանց կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները կամ դրանց հաշվարկման մեխանիզմը, գանձման պայմանները և կարգը,

13) պայմանագրով նախատեսված հնարավոր տույժերի և տուգանքների նկարագրությունը, չափերը (կամ դրանց հաշվարկման մեթոդը) և կիրառման դեպքերը, կարգն ու պայմանները,

14) դրույթ այն մասին, որ պայմանագրի պայմանների փոփոխություններ կարող են կատարվել միայն ապագա ժամանակահատվածի համար, կողմերի համաձայնությամբ,

15) պայմանագրի գործողության ժամկետը,

16) դրույթ այն մասին, որ մասնակիցը կարող է ստանալ կուտակային կենսաթոշակային ավանդը, ինչպես նաև դրա վրա հաշվեգրված տոկոսները միայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված այլ դեպքերում,

17) Օրենքով սահմանված հիմքերով մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը ավանդի գումարը ստանալու պայմանները, ժամկետները և կարգը,

18) դրույթ մասնակցի կողմից ավանդի պայմանագրով կուտակված միջոցների միանվագ ստացման դեպքում կիրառվող, ինչպես նաև ստացման ենթակա կենսաթոշակների նկատմամբ կիրառվող հարկման սկզբունքների և մեխանիզմի մասին,

19) դրույթ ավանդի պայմանագրով սահմանված կամավոր կենսաթոշակային վճարների, ինչպես նաև այդ վճարների հաշվին մինչև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը ստացման ենթակա եկամուտների հետ կապված հարկման սկզբունքների մասին,

20) կենսաթոշակի վճարման ձևը (միանվագ վճարի կամ ժամկետային պարբերական վճարների տեսքով) կամ վճարման ձևը որոշելու պահը և կարգը,

21) եթե պայմանագրով նախատեսվում է կենսաթոշակի միանվագ վճարում, ապա դրա վճարման ժամկետը և կարգը,

22) եթե պայմանագրով նախատեսվում է պարբերական վճարների տեսքով կենսաթոշակների վճարում, ապա վճարման պարբերականությունը (առնվազն եռամսյակային պարբերականությամբ), վճարման ենթակա կենսաթոշակների մեծությունը կամ դրանց հաշվարկման մեխանիզմը (ընդ որում, եռամսյակային կտրվածքով տրվող կենսաթոշակի մեծությունը չի կարող գերազանցել առաջին պարբերական վճարը կատարելու պահին ավանդի պայմանագրով կուտակված միջոցների 10 տոկոսը), ժամկետները և կարգը, ընդ որում` պարբերական վճարների կատարման ժամկետը չի կարող երեք տարուց պակաս լինել,

23) դրույթ այն մասին, որ մասնակիցը կենսաթոշակները ստանալու պահին իրավունք ունի ընտրելու` ստանալ կենսաթոշակները կանխիկ կամ անկանխիկ եղանակով,

24) դրույթ այն մասին, որ մասնակիցն իրավունք ունի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո պահանջել բանկից ավանդի գումարի կամ դրա մի մասի փոխանցումը ապահովագրական ընկերությանը` անուիտետի պայմանագիր կնքելու նպատակով, պահանջի ներկայացման կարգը,

25) կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակցի պահանջի դեպքում ավանդի գումարի կամ դրա մի մասի` ապահովագրական ընկերությանը փոխանցման կարգը և ժամկետները,

26) մահացած մասնակցի ժառանգին ավանդի գումարների վճարման ժամկետը (ընդ որում` բանկը պարտավոր է իրականացնել վճարումը ժառանգի առաջին իսկ պահանջով, բայց ոչ ուշ, քան ժառանգի կողմից դիմումը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում) և կարգը, ժառանգության վկայական և դիմում ներկայացնելու պահանջը:

(1-ին կետը փոփ. 15.07.14 թիվ 166-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 166-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
09.07.2011
N 184-Ն
Որոշում