Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼ ...

 

 

040.1080.080811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1080-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ԵՎ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ հոդվածների և 67-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` 1695839 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված արժեքով անշարժ գույքով (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելուց առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կողմից սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով նրա միջոցների հաշվին:

5. Սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 100 տոկոս ոչ պետական (մասնավոր) «Շիրակացու ճեմարան» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` վերջինս միացնելով 100 տոկոս պետական մասնակցությամբ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը:

i

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել սույն որոշման 5-րդ կետից բխող միացման պայմանագիրը և փոխանցման ակտը, ինչպես նաև ապահովել վերակազմակերպման կապակցությամբ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունների կատարումը, սահմանված կարգով վերակազմակերպման գրանցումը:

(6-րդ կետը փոփ. 27.10.11 թիվ 1526-Ա որոշում)

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման պետական գրանցումից հետո` սույն որոշման հավելվածում նշված շենք-շինությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 49 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը` վարձավճարը հաշվարկելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 4-ի

N 1080-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՃԵՄԱՐԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|Անշարժ գույքի       |Մակերեսը|2011 թ.      |2011 թ.      |2011 թ. մարտի  |

|անվանումը           |(քառ. մ)|հունվարի 1-ի |փետրվարի     |31-ի դրությամբ |

|                    |        |դրությամբ    |շուկայական   |հաշվեկշռային   |

|                    |        |հաշվեկշռային |գնահատված    |վերագնահատված  |

|                    |        |մնացորդային  |արժեքը`      |արժեքը (դրամ)  |

|                    |        |արժեքը (դրամ)|ներառյալ     |               |

|                    |        |             |ԱԱՀ-ն (դրամ) |               |

|____________________|________|_____________|_____________|_______________|

|1. Երևան  քաղաքի    |        |103,451,809.4|1,444,302,762|  1,106,165,819|

|Միկոյան 35 հասցեում |        |             |             |               |

|տեղակայված անշարժ   |        |             |             |               |

|գույք               |        |             |             |               |

|      այդ թվում`    |        |             |             |               |

|____________________|________|_____________|_____________|_______________|

|մասնաշենք 1         | 5033.1 | 58,177,655.4|  436,546,797|  363,788,997.5|

|____________________|________|_____________|_____________|_______________|

|մասնաշենք 2         | 6552.2 | 29,806,413.9|  512,421,668|  427,018,056.7|

|____________________|________|_____________|_____________|_______________|

|էլեկտրական          |   60.90|    180,369.3|   13,765,527|   11,471,272.5|

|ենթակայան           |        |             |             |               |

|____________________|________|_____________|_____________|_______________|

|կաթսայատուն         |   63.24| 13,171,807  |   86,403,115|   72,002,595.8|

|____________________|________|_____________|_____________|_______________|

|պարիսպ              |   65.26|    335,380  |    1,136,655|      947,212.5|

|____________________|________|_____________|_____________|_______________|

|հողամաս             |21534   |  1,780,184  |  394,029,000|  230,937,684  |

|____________________|________|_____________|_____________|_______________|

|2. ՀՀ Կոտայքի մարզի |        |             |             |               |

|Մեղրաձոր գյուղում   |        |  1,513.883.4|  251,536,000|  185,313,333.3|

|տեղակայված անշարժ   |        |             |             |               |

|գույք               |        |             |             |               |

|      այդ թվում`    |        |             |             |               |

|____________________|________|_____________|_____________|_______________|

|ճամբարի շենք        | 4968   |  1,513.883.4|  213,376,000|  177,813,333.3|

|____________________|________|_____________|_____________|_______________|

|հողամաս             |30000   |            0|   38,160,000|    7,500,000  |

|____________________|________|_____________|_____________|_______________|

|Ընդամենը            |        |104.965.692.8|1,695,838,762|1,291,479,152.3|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2011
N 1080-Ա
Որոշում