Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ...

 

 

040.1198.250811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1198-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 589-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակին ամրացված երկու միավոր և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող մեկ միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, նվիրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ):

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել նվիրատվության պայմանագիր` դրանում նախատեսելով, որ հիմնադրամը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 589-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 18-ի

N 1198-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐՎՈՂ ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային միջոցի           |Պետհամարանիշը|Թողարկման|Գնահատված|

|ը/կ|անվանումը և  մակնիշը           |             |տարեթիվը |արժեքը   |

|   |                               |             |         |(դրամ)   |

|_____________________________________________________________________|

|ՀՀ կրթության և  գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»   |

|ծրագրերի իրականացման գրասենյակ                                       |

|_____________________________________________________________________|

|1. |«ՄԻՑՈՒԲԻՇԻ PAJERO 2.8»         |002 ԼՍ 64    |2004 թ.  |  7839000|

|___|_______________________________|_____________|_________|_________|

|2. |«ԳԱԶ-3102-121»                 |336 ՕԼ 64    |2005 թ.  |  2020000|

|_________________________________________________|_________|_________|

|ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ            |         |         |

|_________________________________________________|_________|_________|

|3. |«TՕYOTA PRADO»                 |918 LL 11    |2003 թ.  |  8806000|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2011
N 1198-Ն
Որոշում