Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀՀ ...

 

 

040.1203.290811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 1203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել լրացումներ ու փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին շենք, տարածք անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու և գույք նվիրաբերելու, Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1715-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո այդ կազմակերպության մարզային կենտրոններին մինչև լուծարումը պատկանած գույքը նվիրաբերել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` երիտասարդական մարզային կենտրոնների բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` համաձայն N 1 հավելվածի:».

2) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում, իսկ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման ավարտից հետո մեկամսյա ժամկետում` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը, սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 11-ի

N 1203-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 21.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Երիտասարդական միջոցառումների անվանումներն ըստ            |Գումարը    |

|ուղղությունների                                          |(հազ. դրամ)|

|_________________________________________________________|___________|

|01. Երիտասարդական ծրագրեր                                |        0.0|

|_________________________________________________________|___________|

|ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարություն      |           |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ |    3,500.0|

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն»      |    3,500.0|

|ՊՈԱԿ-ի լուծարման ընթացքում պարտավորությունների մարում    |           |

|_________________________________________________________|___________|

|Համահայկական և  միջազգային նշանակության երիտասարդական    |  (3,500.0)|

|միջոցառումների կազմակերպում                              |           |

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Հայաստանի երիտասարդական հիմնադրամ                        |  (3,500.0)|

|_________________________________________________________|___________|

|այդ թվում`                                               |           |

|_________________________________________________________|___________|

|Մարզային երիտասարդական կենտրոնների գործունեության        |  (3,500.0)|

|ապահովում                                                |           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 11-ի

N 1203-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.24 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչներ                             |Ցուցանիշների փոփոխությունը |

|                                         |(ավելացումները նշված են    |

|                                         |դրական նշանով, իսկ         |

|                                         |նվազեցումները` փակագծերում)|

|                                         |___________________________|

|                                         |ոչ ֆինան-|ֆինանսական       |

|                                         |սական    |ցուցանիշներ      |

|                                         |ցուցա-   |                 |

|                                         |նիշներ   |                 |

|                                         |_________|_________________|

|                                         |ինն |տարի|ինն ամիս|տարի    |

|                                         |ամիս|    |        |        |

|_____________________________________________________________________|

|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության  |

|միջոցառումների և  ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները    |

|1. Քաղաքականության միջոցառումներ                                     |

|1.1. Ծառայություններ                                                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային |Մատուցվող ծառայության անվանումը                           |

|դասիչը    |Համահայկական և  միջազգային նշանակության երիտասարդական     |

|          |միջոցառումների կազմակերպում                               |

|__________|                                                          |

|Ը007|ԱԾ02 |Նկարագրությունը                                           |

|    |     |Համահայկական և  միջազգային նշանակության երիտասարդական     |

|    |     |միջոցառումների կազմակերպում                               |

|__________|__________________________________________________________|

|Քանակական |Միջոցառումների թիվը           |    |    |        |        |

|__________|______________________________|____|____|________|________|

|Որակական  |Մշակված չէ                    |    |    |        |        |

|__________|______________________________|____|____|________|________|

|Ժամկետայ- |Մշակված չէ                    |    |    |        |        |

|նության   |                              |    |    |        |        |

|_________________________________________|____|____|________|________|

|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը |  X | X  |(3500.0)|(3500.0)|

|(հազ. դրամ)                              |    |    |        |        |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|Ը007 Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և        |

|միջոցառումներ                                                        |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Համահայկական և  միջազգային նշանակության երիտասարդական միջոցառումների |

|կազմակերպում                                                         |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|Համահայկական երիտասարդական հիմնադրամ                                 |

|_____________________________________________________________________|

|Ծրագրային |Մատուցվող ծառայության անվանումը                           |

|դասիչը    |Երիտասարդական ծրագրեր                                     |

|__________|                                                          |

|Ը007|ԱԾ01 |Նկարագրությունը                                           |

|    |     |Հասարակական կյանքին երիտասարդների ակտիվ մասնակցության,    |

|    |     |երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպի,               |

|    |     |հոգևոր-մշակութային,  հայրենասիրական դաստիարակության       |

|    |     |խթանում, երիտասարդների զբաղվածության հնարավորությունների  |

|    |     |մեծացում, պետական երիտասարդական քաղաքականության           |

|    |     |իրականացման համակարգվածության մակարդակի բարձրացում        |

|__________|__________________________________________________________|

|Քանակական |Միջոցառումների թիվը           |    |    |        |        |

|__________|______________________________|____|____|________|________|

|Որակական  |Մշակված չէ                    |    |    |        |        |

|__________|______________________________|____|____|________|________|

|Ժամկետայ- |Մշակված չէ                    |    |    |        |        |

|նության   |                              |    |    |        |        |

|_________________________________________|____|____|________|________|

|Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը | X  |  X | 3,500.0| 3,500.0|

|(հազ. դրամ)                              |    |    |        |        |

|_____________________________________________________________________|

|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է         |

|քաղաքականության միջոցառումը                                          |

|Ը007 Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և        |

|միջոցառումներ                                                        |

|_____________________________________________________________________|

|Վերջնական արդյունքի նկարագրությունը                                  |

|Հասարակության սոցիալ-տնտեսական, քաղաքական և  մշակութային կյանքում    |

|երիտասարդների լիարժեք ներգրավում և  նրանց ստեղծագործական ներուժի     |

|ամբողջական դրսևորում                                                 |

|_____________________________________________________________________|

|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)       |

|«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2011
N 1203-Ն
Որոշում