Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿ ...

 

 

041.0028.200199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 1999 թվականի թիվ 28

 

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԾՆՆԴՅԱՆ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1999 թվականի մայիսի 6-8-ը Երևանում Սերգեյ Փարաջանովի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության կազմակերպման նպատակով`

1. Ստեղծել Սերգեյ Փարաջանովի ծննդյան 75-ամյակին նվիրված տոնակատարության կազմակերպման հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հոբելյանական հանձնաժողովին` 5-օրյա ժամկետում հաստատել տոնակատարության միջոցառումների ծրագիրն ու կազմել ծախսերի նախահաշիվը:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 75-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 Թ.

ՀՈՒՆՎԱՐԻ 20-ի ԹԻՎ 28

ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Զ Մ

 

i

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ 75-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

   Ռ. Շառոյան                    - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի

                                   և սպորտի  նախարար (հանձնաժողովի

                                   նախագահ)

 

   Ա. Վարդանյան                  - ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության

                                   նախարար

 

   Հ. Կարապետյան                 - ՀՀ կառավարությանն առընթեր

                                   տեղեկատվության և գրահրատարակչության

                                   վարչության պետ

 

   Ս. Աբրահամյան                 - Երևանի  քաղաքապետ

 

   Ա. Ասլիկյան                   - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

                                   առաջին տեղակալ

 

   Վ. Չալդրանյան                 - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի

                                   և սպորտի նախարարի տեղակալ

 

   Ս. Իսրայելյան                 - ՀՀ կինեմատոգրաֆիստների միության

                                   նախագահ

 

   Զ. Սարգսյան                   - Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն

 

   Ա. Փելեշյան                   - Կինոռեժիսոր

 

   Ա. Յավուրյան                  - Կինոօպերատոր

 

   Կ. Հայրապետյան                - ՀՀ կառավարության աշխատակազմի

                                   սոցիալական հարցերի վարչության պետ

                                   (հանձնաժողովի քարտուղար)

 

 Լ. Իգիթյան                      - ճարտարապետ

 

(կազմը լրաց. 08.03.99 թիվ 138 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.01.1999
N 28
Որոշում