Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱ ...

02.01.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2011  -ից մինչեւ   02.01.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 01.11.13 թիվ 374-Ն որոշում)

i

600.0351.090811

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        08            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011383

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2011 թվականի N 351-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Կարգի 3.2 կետում «Հայաստանի Հանրապետությունում երեք ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող երեք թերթերում» բառերով.

i

2) Կարգի 4.7 կետում «Հանձնաժողովն իր սահմանած կարգով կիրառում է» բառերը փոխարինել «Հանձնաժողովը կարող է կիրառել» բառերով.

i

3) ուժը կորցրած ճանաչել Կարգի 5.8 կետի ե) ենթակետը և N 2 հավելվածի աղյուսակի 8-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
20.07.2011
N 351-Ն
Որոշում