Սեղմել Esc փակելու համար:
ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԱՄՆ) ՀՀ ՀԱՏԿԱՑՎԱԾ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԱՄՆ) ՀՀ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑ ...

 

 

041.0041.260199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 1999 թվականի թիվ 41

 

i

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԱՄՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լինսի հիմնադրամի (ԱՄՆ) կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների արդյունավետ կառավարումը և վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով`

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 23-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 440 որոշմամբ ստեղծված Լինսի հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների կառավարման հանձնաժողովի կանոնակարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 Թ.

ՀՈՒՆՎԱՐԻ 26-ի ԹԻՎ 41

ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լինսի հիմնադրամի (ԱՄՆ) կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված վարկային միջոցների (այսուհետև ծրագիր) կառավարման հանձնաժողովը (այսուհետև հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Լինսի հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև 1998 թվականի հուլիսի 15-ին ստորագրված համաձայնագրով սահմանված դրույթներով ու սույն կանոնակարգով:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

4. Հանձնաժողովն ունի ձևաթուղթ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Հանձնաժողովը

ա) հաստատում է ծրագրի իրականացման ընթացակարգը.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի առաջարկությամբ հաստատում է վարկային ծրագրի իրականացմանը մասնակցող առևտրային բանկերի ցանկը (այսուհետև բանկեր).

գ) ծրագրի իրականացման գրասենյակի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ներկայացմամբ ընդունում է որոշում բանկերի կողմից հաստատված ենթածրագրերի շրջանակներում բանկերի հետ վարկային համաձայնագրեր կնքելու վերաբերյալ.

դ) լուծում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացող ընթացիկ հարցեր.

ե) հաստատում է ծրագրի իրականացման վերաբերյալ ընթացիկ և տարեկան հաշվետվությունները.

զ) ծրագրի իրականացման գրասենյակից կարող է պահանջել և ստանալ վարկային ծրագրի շրջանակներում նրա գործունեության վերահսկման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Հանձնաժողովի նախագահը

ա) ղեկավարվում է հանձնաժողովի աշխատանքները և կազմակերպում դրա գործունեությունը.

բ) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

գ) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և այլ կազմակերպությունների ու հիմնարկների ներկայացուցիչներին.

դ) ստորագրում է հանձնաժողովի ընդունած որոշումները, ինչպես նաև ծրագրի շրջանակներում վճարման փաստաթղթերը.

ե) հանձնաժողովի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման վերաբերյալ հանձնարարականներ է տալիս ծրագրի իրականացման գրասենյակին:

7. Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

8. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին, նիստերի օրակարգերի ձևավորմանը, հարցերի քննարկումներին և ներկայացնում առաջարկություններ.

բ) մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ:

10. Հանձնաժողովի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել`

ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.

բ) ծրագրի իրականացման գրասենյակի առաջարկությամբ.

գ) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

11. Հանձնաժողովի նիստերի օրակարգերը ձևավորվում է հանձնաժողովի նախագահը ծրագրի իրականացման գրասենյակի ներկայացմամբ:

12. Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգը և քննարկվող հարցերին առնչվող փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են տրվում նիստից առնվազն երեք օր առաջ:

13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Հանձնաժողովի որոշումները կարող են ընդունվել առանց նիստերի գումարման հարցման միջոցով: Հարցումը համարվում է իրավազոր, եթե հարցմանը մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:

15. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.01.1999
N 41
Որոշում