Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱ ...

10.11.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.05.2002  -ից մինչեւ   10.11.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 28.10.05 թիվ 835-Ն որոշում)

i

041.0042.260199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 1999 թվականի թիվ 42

 

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Առանց ծնողական խնամքի և հսկողության մնացած երեխաների սոցիալական վիճակը բարելավելու, նրանց մուրացկանությունը և թափառաշրջիկությունը կանխելու նպատակով`

1. Ստեղծել հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

i

    Հ. Աբրահամյան    - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                       գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի

                       նախագահ)

    Ա. Գրիգորյան      - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

    Գ. Մալխասյան      - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

    Ա. Պետրոսյան      - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

    Հ. Դարբինյան      - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Ա. Թոփուզյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Կ. Արեյան         - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

    Հ. Հունանյան      - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

    Վ. Բարսեղյան      - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                        նախարարի տեղակալ

    Ա. Կարապետյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

                        վարչության պետ

    Ֆ. Զաքարյան       - Երևանի  քաղաքապետի տեղակալ

    Ն. Մնոյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական

                        վարչության գլխավոր մասնագետ

    Մ. Երանոսյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                        բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման

                        գլխավոր վարչության պետ

    Գ. Դանիելյան      - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի

                        պաշտպանության վարչության պետ

    Ն. Դուրյան        - ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական

                        հետախուզության գլխավոր վարչության անչափահասների

                        գործերով բաժնի պետ

Տ. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի

պատասխանատու քարտուղար)

(կազմը փոփ. 26.04.99 թիվ 247, 22.02.01 թիվ 148, 10.08.01 թիվ 593, 21.05.02 թիվ 305 որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետին` ելնելով անհրաժեշտությունից համանման հանձնաժողովներ ստեղծել մարզերում, խոշոր քաղաքներում և Երևանի թաղային համայնքներում:

3. Սահմանել, որ հանձնաժողովները գործելու են հասարակական հիմունքներով:

4. Հանրապետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և տարածքային կառավարման մարմիններին` ծավալել ակտիվ աշխատանք հանրապետությունում անչափահաս երեխաների մուրացկանությունը և թափառաշրջիկությունը վերացնելու, նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.01.1999
N 42
Որոշում