Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԳՈԳԱՎԱ ...

01.11.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.09.2011  -ից մինչեւ   01.11.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 13.10.11 թիվ 1468-Ն որոշում)

i

040.1302.160911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1302-Ն

 

i

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԳՈԳԱՎԱՆ» ԵՎ «ԲԱՎՐԱ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշման հավելվածի 2.61-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Մրցութային հանձնաժողովի նախագահին`

1) «Բագրատաշեն», «Գոգավան» և «Բավրա» սահմանային անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով հնարավորինս սեղմ ժամկետում նախապատրաստել մրցութային փաթեթները, գնման գործընթացի կազմակերպումը և հայտարարել մրցույթ.

2) մրցույթի անցկացումից հետո երկշաբաթյա ժամկետում ամփոփել մրցույթի արդյունքները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 25-ի

N 1302-Ն որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ «ԲԱԳՐԱՏԱՇԵՆ», «ԳՈԳԱՎԱՆ» ԵՎ «ԲԱՎՐԱ» ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Գ. Խաչատրյան             - ՀՀ կառավարությանն առընթեր պետական

                               եկամուտների կոմիտեի նախագահ (հանձնաժողովի

                               նախագահ)

 

    Ա. Բախշյան               - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Լ. Շահվերդյան            -  ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                                նախարարի տեղակալ

 

    Ռ. Սինոյան                - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարի տեղակալ

 

    Ա. Պետրոսյան              - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Շ. Քոչարյան               - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Բաղդասարյան            - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                                աշխատակազմի հողերի օգտագործման և

                                մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի

                                պետ

 

    Գ. Քամալյան               - ՀՀ քաղաքաշինության նախարարության

                                աշխատակազմի շինարարության քաղաքականության

                                բաժնի պետ

 

    Ռ. Աբովյան                - ՀՀ առողջապահության նախարարության պետական

                                հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության

                                վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների

                                համաճարակաբանության բաժնի պետի տեղակալ

 

    Հ. Հայրապետյան            - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

                                սննդամթերքի անվտանգության պետական

                                ծառայության պետի տեղակալ

 

    Ա. Ավագյան                - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

                                անվտանգության ծառայության գլխավոր

                                վարչության բաժնի պետ

 

    Ա. Վարդանյան              - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                                Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի

                                նյութատեխնիկական ապահովման վարչության պետ

 

    Ա. Գրիգորյան              - ՀՀ կառավարությանն առընթեր պետական

                                եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական

                                (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2011
N 1302-Ն
Որոշում