600.0308.170811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011390
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2011 թվականի N 308-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածում (այսուհետ` Հավելված)` կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 1-ին գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«ԳԼՈՒԽ 1. 0.4 (0.22) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
1. 0,4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ,
որտեղ`
Վստ -ն համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում մեկ սնող էլեկտրահաղորդման գծի կառուցում և առևտրային հաշվառման համալիրի (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները և այլն) տեղակայում նախատեսող ստանդարտ միացման վճարն է` համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված),
Վլրաց -ը համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս 100 մետրը գերազանցող սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է: Իսկ եթե սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նախատեսված է նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցում, ապա Վլրաց-ը ներառում է նաև դրանց կառուցման արժեքը,
Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:
2. Եթե էլեկտրական ցանցին առանձնատան միացման համար Դիմող անձը պահանջում է 0.4 կՎ-ից բարձր լարմամբ միացում, ապա միացման վճարը որոշվում է առևտրային սպառողների (սպառողներ` բացառությամբ բնակչության) համար սույն Հավելվածի համապատասխանաբար 13-րդ կամ 20-րդ, կամ 27-րդ կետերով սահմանված բանաձևերով:
3. Եթե առանձնատների թաղամասի կառուցապատումը (այդ թվում` ներթաղամասային էլեկտրական ցանցի կառուցումը) իրականացվում է մեկ կառուցապատողի կողմից, ապա թաղամասի ստանդարտ միացման վճարը որոշվում է առանձնատների համար սույն Հավելվածի N 1 մեթոդիկայով սահմանված ստանդարտ միացման վճարների հիման վրա` բազմաբնակարանային շենքի համար սույն Հավելվածի 6-րդ կետով սահմանված բանաձևով:»:
2) ՈՒժը կորցրած ճանաչել Հավելվածի 3-րդ գլուխը և N 3 աղյուսակը:
i
3) Հավելվածի N 1 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Մեթոդիկա 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ
առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները
1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.
.___________________________________________________________.
|Միացման տեսակը |Միացվող |Ստանդարտ միացման վճարը |
| |առավելագույն |հազար դրամ (ներառյալ` |
| |հզորությունը |ավելացված արժեքի հարկը)|
| | |_______________________|
| | |Երևան |Հայաստանի |
| | |քաղաքի |Հանրապետության|
| | |տարածք |տարածք |
| | | |(բացառությամբ |
| | | |Երևան քաղաքի)|
|__________________|________________|________|______________|
|Միաֆազ (0.22 կՎ) | 10 կՎԱ | 65 | 53 |
| |________________|________|______________|
| | 14 կՎԱ | 91 | 62 |
|__________________|________________|________|______________|
|Միացման ուժեղացում|10 կՎԱ-ից 14 կՎԱ| 26 | 9 |
.___________________________________________________________.
2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով.
ՄՎ = Վ10կվա + Վ1կվա (Պհզ-10)
որտեղ`
Վ10կվա -ն 0.4 կՎ լարմամբ 10 կՎԱ հզորության միացման համար միացման վճարն է, որը Երևան քաղաքի տարածքում կազմում է 474 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքում 278 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
Վ1կվա -ն 0.4 կՎ լարմամբ 10 կՎԱ-ն գերազանցող յուրաքանչյուր 1 կՎԱ լրացուցիչ հզորության միացման համար միացման վճարն է, որը Երևան քաղաքի տարածքում կազմում է 27 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), իսկ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքում 7,5 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
Պհզ -ն սպառողի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից: