Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ ...

23.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.10.2011  -ից մինչեւ   23.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 01.06.18 թիվ 613-Ն որոշում)

i

040.1339.260911

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 2011 թվականի N 1339-Ն

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ) ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի սեպտեմբերի 15-ի

N 1339-Ն որոշման

 

ՇՆՈՐՀԱՏՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ) ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են շահագործման և սպասարկման նպատակով շնորհատուի կողմից օպերատորին հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես ծառայությունների մատուցման կոնցեսիոն պայմանագրեր (այսուհետ` կոնցեսիոն պայմանագրեր) որակելու չափանիշներն ու ընթացակարգը:

2. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` հետևյալ իմաստներով`

Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ` ավանդաբար հանրային հատվածի կազմակերպությունների կողմից կառուցվող, շահագործվող և սպասարկվող, ինչպես նաև բյուջետային հատկացումների միջոցով ֆինանսավորվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են` երկաթուղային համակարգը, ավտոկայանները, ճանապարհները, կամուրջները, թունելները, օդանավակայանները, ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերը, էներգամատակարարման և հեռահաղորդակցության ցանցերը և հանրությանը ծառայություններ մատուցելու նշանակություն ունեցող այլ հանրային բնույթի ենթակառուցվածքներ:

Շնորհատու` պետական կամ համայնքային մարմին, որը որոշակի ժամանակահատվածով կոնցեսիոներին (օպերատորին) է տրամադրում հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ` դրանք շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով:

Օպերատոր` իրավաբանական անձ հանդիսացող ռեզիդենտ կազմակերպություն, որին կոնցեդենտի (շնորհատուի) կողմից տրամադրվում են հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ` հանրային ծառայություն մատուցելու և (կամ) այն բարելավելու նպատակով և որը շահագործում և (կամ) սպասարկում է այդ ենթակառուցվածքները սահմանված ժամանակաշրջանի ընթացքում:

Անկախ կարգավորող մարմին` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ համաձայնությունները հաճախ նկարագրվում են որպես «կառուցում-շահագործում-փոխանցում», «վերականգնում-շահագործում-փոխանցում» կամ «հանրայինից մասնավորին» կոնցեսիոն համաձայնություններ, որոնցով սահմանվում են շնորհատուի կողմից հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներն օպերատորին տրամադրելու (հանձնելու) կարգը, շահագործման և սպասարկման առումով կատարողական չափանիշները, գների կամ սակագների կիրառման և (կամ) ճշգրտման մեխանիզմները, վեճերի կարգավորման համաձայնությունները և այլն:

Կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում շահագործման և (կամ) սպասարկման նպատակով օպերատորին հանձնվող ենթակառուցվածքները կարող են արդեն գոյություն ունենալ կամ կարող են կառուցվել կոնցեսիոն համաձայնության ժամանակաշրջանի ընթացքում:

4. Շնորհատուի կողմից օպերատորին շահագործման և սպասարկման նպատակով հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագրեր որակվում են շնորհատուի և օպերատորի կողմից` սույն հավելվածի 5-րդ կետում սահմանված չափանիշների հիման վրա:

5. Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ համաձայնագրերը (պայմանագրերը) որպես կոնցեսիոն համաձայնություններ դասակարգելու հիմնական բնութագրիչներ են`

1) կոնցեսիոն համաձայնությամբ օպերատորի կողմից ստանձնած հիմնական պարտականությունն ունի հանրային ծառայության բնույթ, և

2) շնորհատուն կամ անկախ կարգավորողը մարմինը վերահսկում կամ կարգավորում է օպերատորի կողմից տվյալ ենթակառուցվածքի միջոցով մատուցվող հանրային ծառայությունները, հանրային ծառայություններ ստացողների շրջանակը, հանրային ծառայությունների սակագները, և

3) շնորհատուն սեփականության իրավունքով կամ այլ կերպ վերահսկում է ենթակառուցվածքի գծով ցանկացած նշանակալի մնացորդային շահ` համաձայնության ժամկետի ավարտին:

6. Եթե շնորհատուի և օպերատորի կողմից սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված չափանիշների հիման վրա հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ համաձայնությունները (պայմանագրերը) որակվում են որպես կոնցեսիոն պայմանագրեր, ապա դրանց վերաբերյալ, սույն հավելվածով ներկայացված ձևին համապատասխան, կազմվում է համապատասխան փաստաթուղթ, որն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին` վերջինիս համաձայնությունն ստանալու համար: Փաստաթղթին կից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է ներկայացվում նաև շնորհատուի և օպերատորի միջև կնքված` հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ համաձայնության (պայմանագրի) պատճենը, ինչպես նաև այդ համաձայնության (պայմանագրի) կատարման առումով և (կամ) դրանից բխող` կողմերի միջև կնքված այլ փաստաթղթերի պատճենները:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը, սույն հավելվածի 6-րդ կետում նշված` շնորհատուի և օպերատորի կողմից համատեղ պատրաստված փաստաթուղթն ստանալուց հետո ոչ ուշ, քան դրա ստացման օրվանից 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է դրանում ներկայացված և հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ համաձայնությունում (պայմանագրում)` սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված չափանիշների առկայությունը և դրանց վերաբերյալ` ներկայացված փաստաթղթում առկա մեկնաբանությունների հիմնավորվածությունը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ուսումնասիրության կատարման համար որպես մեթոդաբանական հիմք են ընդունվում Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով սահմանված` հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) որպես կոնցեսիայի համաձայնություն դասակարգելու դրույթներն ու սկզբունքները:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է ուսումնասիրությանը մասնակից դարձնել նաև շնորհատուին և օպերատորին:

10. Եթե ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը եզրակացնում է, որ հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ համաձայնությունը (պայմանագիրը) շնորհատուի և օպերատորի կողմից որպես կոնցեսիոն պայմանագիր որակելը բխում է սույն հավելվածի դրույթներից, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի ղեկավարը ստորագրում է շնորհատուի և օպերատորի կողմից կազմված փաստաթուղթը` «Համաձայնեցված է ՀՀ ֆինանսների նախարարության հետ» նշագրում պարունակող մասում:

11. Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունը (պայմանագիրը) որպես կոնցեսիոն պայմանագիր դասակարգելու վերաբերյալ շնորհատուի և օպերատորի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ համաձայնեցված փաստաթուղթը հիմք է հանդիսանում`

1) շնորհատուին պատկանող հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքային ակտիվները, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքը կամ գնված կամ կառուցված կամ փոխարինված ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիոն պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումն ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ չհամարվող գործարք որակելու համար` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասին համապատասխան.

2) կոնցեդենտից (շնորհատուից) ստացված` հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը կոնցեսիոների մոտ շահութահարկով հարկման նպատակով որպես ոչ նյութական ակտիվ հաշվառելու համար` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ընդ որում`

ա. եթե ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությամբ (պայմանագրով) սահմանված է, որ օպերատորը հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների շահագործման իրավունքի դիմաց պետք է վճարումներ կատարի շնորհատուին, ապա այդ ենթակառուցվածքների շահագործման իրավունքի գծով ոչ նյութական ակտիվը շահութահարկի հաշվարկման նպատակով ճանաչվում է ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնության (պայմանագրի) գործողության ընթացքում վճարման ենթակա վճարումների հանրագումարի անվանական արժեքով,

բ. եթե ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությամբ (պայմանագրով) հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների շահագործման իրավունքի դիմաց շնորհատուին վճարումներ կատարելու պարտավորություն սահմանված չէ, ապա այդ ենթակառուցվածքների շահագործման իրավունքի գծով ոչ նյութական ակտիվը շահութահարկի հաշվարկման նպատակով ճանաչվում է դրա` հաշվապահական հաշվառման նպատակով սկզբնապես ճանաչման պահին որոշվող արժեքով (այս դեպքում ստացված ոչ նյութական ակտիվը շահութահարկի հաշվարկման նպատակով համարվում է անհատույց ստացված ակտիվ, որը շահութահարկի հաշվարկման նպատակով եկամուտ է համարվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով),

գ. շնորհատուին պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա օպերատորի կողմից կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով շնորհատուին հանձնված ենթակառուցվածքային ակտիվների շահագործման իրավունքն օպերատորին հանձնելու դեպքում դրա գծով ոչ նյութական ակտիվը շահութահարկի հաշվարկման նպատակով ճանաչվում է ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնման կամ կառուցման ծախսումների` շնորհատուին հանձնումը հավաստող հանձնման-ընդունման փաստաթղթերում նշված հատուցման արժեքի չափով:

12. Եթե ուսումնասիրության արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը եզրակացնում է, որ հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ համաձայնությունը (պայմանագիրը) շնորհատուի և օպերատորի կողմից որպես կոնցեսիոն համաձայնություն որակելը չի բխում սույն հավելվածի դրույթներից, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից շնորհատուի և օպերատորի կողմից կազմված փաստաթուղթը` կից գրությամբ, հետ է վերադարձվում շնորհատուին և օպերատորին:

 

Ձև

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

 

ՀՀ ֆինանսների նախարարության

հետ

Նախարար` Վ. Գաբրիելյան

________________ 20 ___ թ.

 

Կ.Տ.

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ) ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ

 

    քաղ. Երևան                                    ____  __________ 2011 թ.

 

Մի կողմից ____________________________________________________ ի դեմս`

(հանրային հատվածի կազմակերպության անվանումը)

 

_____________________________________________________________________,

(հանրային հատվածի կազմակերպության ղեկավարի պաշտոնը, անունը և

ազգանունը)

այսուհետ` շնորհատու, մյուս կողմից_____________________________________

(մասնավոր հատվածի կազմակերպության

անվանումը)

ի դեմս` _____________________________________________________________,

(մասնավոր հատվածի կազմակերպության ղեկավարի պաշտոնը, անունը և

ազգանունը)

այսուհետ` օպերատոր, կնքեցին __________________________________________

 

______________________________________________________________________

(հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ

համաձայնագրի (պայմանագրի) ամսաթիվը, համարը, անվանումը)

 

համաձայնագիրը (պայմանագիրը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն

պայմանագիր դասակարգելու վերաբերյալ սույն արձանագրությունը: Հիշյալ

համաձայնագիրը (պայմանագիրը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն

պայմանագիր դասակարգելու համար առկա են հետևյալ հիմքերը, հայտանիշները

և հիմնավորումները.

 

I. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

(հանրային ծառայությունների ենթակառուցվածքներ հանձնելու վերաբերյալ

համաձայնագրի (պայմանագրի) ամփոփ ներկայացում)

 

II. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ (դասակարգման բնութագրիչների ամփոփ ներկայացում)

 

III. ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ (դասակարգման բնութագրիչների առկայության հիմնավորման ներկայացում)

 

          ՇՆՈՐՀԱՏՈՒ                               ՕՊԵՐԱՏՈՐ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.09.2011
N 1339-Ն
Որոշում