Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.11.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.10.2011  -ից մինչեւ   29.11.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.2019 թիվ 1765-Ա որոշում)

i

041.0920.041011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հոկտեմբերի 2011 թվականի N 920-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (ազգային մարմին) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին վերապահել միջգերատեսչական հանձնաժողովի (ազգային մարմնի) աշխատանքների համակարգումը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովին (ազգային մարմնին)` կատարված աշխատանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը պարբերաբար տրամադրել եռամսյակային տեղեկատվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2011 թվականի հոկտեմբերի 4-ի

N 920-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ)

 

    Ս. Մկրտչյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         սպառազինությունների վերահսկման և միջազգային

                         անվտանգության վարչության պետ (միջգերատեսչական   

                         հանձնաժողովի նախագահ)

 

    Տ. Պետրոսյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

                         ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի

                         վարչության պետ

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների

                         նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի

                         վարչության պետ   

 

    Ե. Տերտերյան       - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի

                         թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման

                         գործակալության պետ

 

    Ս. Ստեփանյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային

                         գործի կազմակերպման և ընթացակարգերի հսկողության

                         բաժնի պետ

 

    Կ. Կարապետյան      - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար

                         ծառայության բնակչության և տարածքների

                         պաշտպանության վարչության մոնիթորինգի կենտրոնի

                         տեխնածին վթարների հակաճառագայթային և

                         հակաքիմիական պաշտպանության բաժնի պետ, փրկարար

                         ծառայության փոխգնդապետ

 

    Ա. Մելքոնյան       - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների

                         կոմիտեի մաքսային հսկողության վարչության մաքսային

                         գործի կազմակերպման և ընթացակարգերի հսկողության

                         բաժնի ավագ մաքսային տեսուչ

 

    Ս. Հովհաննիսյան    - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռադիացիոն,

                         քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի

                         վարչության պետի տեղակալ-ռադիացիոն, քիմիական,

                         կենսաբանական պաշտպանության զորքերի պետի տեղակալ,

                         գնդապետ

 

    Է. Նանյան          - ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատող

 

    Ղ. Հակոբյան        - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ

                         և հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ

 

    Գ. Ղարիբջանյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության

                         սպառազինությունների վերահսկման և միջազգային

                         անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և

                         ոչ կոնվենցիոնալ խնդիրների բաժնի II քարտուղար

                         (միջգերատեսչական հանձնաժողովի պատասխանատու

                         քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.10.2011
N 920-Ա
Որոշում