Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ Մ ...

 

 

040.0045.020299

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«2» փետրվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 փետրվարի 1999 թվականի թիվ 45

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների կողմից բնակարանների, շենքերի ու շինությունների գնման և վարձակալության կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ

i

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (արտածին և տեխնածին աղետների, իրացման և այլն) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող են ձեռք բերել բնակարաններ, շենքեր և շինություններ ուղղակի գնման եղանակով.

բ) սույն որոշմամբ հաստատված կարգով բնակարաններ, շենքեր և շինություններ կարող են գնել (վարձակալել) նաև համայնքի ղեկավարները` համայնքի ավագանու համաձայնությամբ.

գ) բնակարանների, շենքերի և շինությունների գնումը (վարձակալությունը) իրականացվում է համապատասխան բյուջեների միջոցների հաշվին` այդ նպատակի համար նախատեսված հատկացումների սահմաններում.

դ) գնվող (վարձակալվող) բնակարանները, շենքերը և շինությունները պետք է համապատասխանեն տվյալ տարածքի համար գործող նորմատիվների պահանջներին:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` գնված (վարձակալված) յուրաքանչյուր բնակարանի, շենքի և շինության վերաբերյալ առք ու վաճառքի (վարձակալության) պայմանագիր կնքելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն ներկայացնել անհրաժեշտ տեղեկություններ ձևակերպումների համար:

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից անավարտ շինարարության բնակելի տների և քաղաքացիներից բնակարանների գնման կարգը հաստատելու մասին» թիվ 15 և 1998 թվականի դեկտեմբերի 9-ի «Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ թիվ 16 և 22 վթարային բնակելի շենքերում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման մասին» թիվ 780 որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի ԹԻՎ 45 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման

հանրապետական և տարածքային մարմինների կողմից

բնակարանների, շենքերի ու շինությունների գնման

և վարձակալության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների (այսուհետև` գնորդ) կողմից բնակարանների, շենքերի և շինությունների (բնակելի տներ, շենքեր, ոչ բնակելի տարածքներ) գնումն ու վարձակալությունը:

2. Գնորդները բնակարանների, շենքերի և շինությունների գնումը (վարձակալումը) կատարում են հոլանդական աճուրդով, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությունը (այսուհետև` նախարարություն)` այդ նպատակով ստեղծելով աճուրդային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության (հանձնաժողովի նախագահ և քարտուղար), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության և գնորդի ներկայացուցիչները: Հանձնաժողովն ունի իր առանձին հաշվարկային հաշիվը:

3. Գնորդի (վարձակալի) և վաճառողի (վարձատուի) միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է առք ու վաճառքի (վարձակալության) պայմանագիր:

 

II. Հոլանդական աճուրդի անցկացման կարգը

 

4. Գնորդը (վարձակալը) բնակարանների, շենքերի և շինությունների գնման (վարձակալման), առավելագույն մեկնարկային գնի (վարձավճարի), դրանց գտնվելու վայրի, սենյակների թվի, մակերեսի, շենքի տեսակի (քարե, պանելային) և այլն տվյալների մասին տեղեկացնում է նախարարությանը, որը կազմում է աճուրդով բնակարաններ, շենքեր և շինություններ գնելու (վարձակալության) մասին հայտարարությունն ու աճուրդից առնվազն 20 օր առաջ կազմակերպում դրա հրապարակումը մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով:

5. Գնորդի կողմից բնակարանի, շենքի և շինության գնման առավելագույն մեկնարկային գինը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը յուրաքանչյուր ամիս տրված տվյալ գոտու բնակարանի, շենքի և շինության շուկայական միջինացված արժեքի չափով, իսկ վարձակալության դեպքում վարձավճարի մեկնարկային չափը չպետք է պակաս լինի տվյալ տարածքի համար նախատեսված գույքահարկի գումարից:

6. Բնակարանի, շենքի և շինության գնման (վարձակալման) մասին հայտարարությունը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

ա) գնման (վարձակալության) ենթակա բնակարանի, շենքի կամ շինության գտնվելու վայրը.

բ) գնման (վարձակալության) ենթակա բնակարանի, շենքի, շինության սենյակների թիվը, մակերեսը, կոմունալ ապահովվածությունը և այլն, շենքի տիպը (քարե, պանելային), հարկը, շենքի հարկայնությունը.

գ) բնակարանի, շենքի և շինության մեկնարկային գնի (վարձավճարի) առավելագույն չափը, վճարման ձևն ու կարգը.

դ) վարձակալության դեպքում` վարձակալության ժամկետը և պայմանները,

ե) աճուրդի մասնակցության հայտերի և փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետը, կարգն ու ընդունող իրավասու պետական մարմնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը.

զ) աճուրդին մասնակցելու համար ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը.

է) աճուրդի անցկացման ձևը, ամսաթիվը, ժամը և վայրը.

ը) այլ տեղեկություններ (հստակեցված յուրաքանչյուր դեպքի համար):

7. Աճուրդին կարող են մասնակցել բոլոր այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք որպես սեփականություն ունեն գնորդի սահմանած պայմանները բավարարող բնակարան, շենք կամ շինություն և հայտարարությամբ նշված կարգով ու ժամկետներում ներկայացրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

8. Աճուրդին մասնակցելու համար բնակարան, շենք և շինություն վաճառողը (վարձատուն) նախարարություն (հանձնաժողովին) պետք է ներկայացնի`

ա) աճուրդի մասնակցության հայտ (ձև 1).

բ) գնման դեպքում` աճուրդի մասնակցության վճարի վճարման անդորրագիրը 200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, իսկ վարձակալության դեպքում 50 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.

գ) վաճառքի (վարձակալման) ենթակա անշարժ գույքի սեփականության, օգտագործման (վարձակալության) իրավունքի գրանցման վկայականի պատճենը և անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ.

դ) բնակարանը վաճառելու մասին բնակարանի, շենքի կամ շինության համասեփականատերերի նոտարական կարգով վավերացված համաձայնությունը.

ե) կոմունալ ծառայությունների դիմաց պարտքերի մարված լինելու վերաբերյալ տեղեկանք.

զ) հիմնադիր փաստաթղթերի պատճենները, եթե հայտ ներկայացնողն իրավաբանական անձ է.

է) անհրաժեշտության դեպքում բնակարանի, շենքի կամ շինության վաճառքի (վարձակալության) իրավունքը հաստատող փաստաթղթերը (լիազորագրերը).

ը) մանրամասն տվյալներ բնակարանի, շենքի կամ շինության փաստացի տեխնիկական վիճակի (վթարայնության) մասին.

թ) բնակարանը, շենքը կամ շինությունն արգելանքի կամ կալանքի տակ չգտնվելու, ինչպես նաև դրանց նկատմամբ սահմանափակումների մասին անշարժ գույքի պետական միասնական կադաստրի մարմինների տված տեղեկանքը.

ժ) հարկային մարմինների կողմից վաճառվող բնակարանի, շենքի և շինության համար գույքահարկի վճարման մասին տեղեկանք:

9. Աճուրդի մասնակիցների համար վաճառվում են մասնակցի տոմսեր: Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար վաճառվում են դիտորդի տոմսեր:

10. Մասնակցի և դիտորդի տոմսերը տպագրում և գները որոշում է նախարարությունը (հանձնաժողովը): Վաճառքից ստացված միջոցները մուտքագրվում են նախարարության հաշվին` աճուրդի անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:

11. Աճուրդի հաղթող չճանաչված անձանց մասնակցության վճարները վերադարձվում են աճուրդն անցկացնելու օրվանից 5-օրյա ժամկետում, իսկ աճուրդում հաղթող ճանաչված անձանց մասնակցության վճարները վերադարձվում են վաճառված (վարձակալված) բնակարանի, շենքի կամ շինության դիմաց վճարելու ժամանակ:

12. Աճուրդի մասնակցության հայտերի և պահանջվող փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից մեկ օր առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է մինչև աճուրդն սկսվելը:

13. Աճուրդի մասնակցության հայտեր ներկայացրած սուբյեկտների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

14. Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե այն ներկայացվել է սահմանված կարգի և ժամկետների խախտումներով կամ հայտում առաջարկված գինը գերազանցում է գնորդի առաջարկած առավելագույն մեկնարկային գինը:

i

15. Աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է գնման (վարձակալության) ենթակա բնակարանը, շենքը կամ շինությունը և այլ տարածք բնութագրող ցուցանիշները, մեկնարկային գինը, աճուրդային քայլի չափը, որը տարածքը գնելու դեպքում սահմանվում է 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, իսկ վարձակալության դեպքում` 10 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, և սահմանվում է տվյալ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված դրամի նկատմամբ ԱՄՆ-ի մեկ դոլարի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի հիման վրա:

(16-րդ կետը փոփ. 08.11.07 թիվ 1318-Ն որոշում)

16. Բնակարանի, շենքի կամ շինության գնման (վարձակալության) մեկնարկային գին է համարվում տվյալ բնակարանի, շենքի կամ շինության աճուրդով գնման (վարձակալության) համար ներկայացված մասնակցության հայտերում նշված նվազագույն գինը:

17. Մասնակիցները սույն կարգի 15-րդ կետում նշված աճուրդային քայլի չափերով մեկնարկային գինն իջեցնում են այնքան, մինչև աճուրդի ոչ մի մասնակից ցանկություն չի հայտնում իր բնակարանը, շենքը կամ շինությունն ավելի ցածր գնով վաճառել (տալ վարձակալության):

18. Աճուրդի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի առաջարկած գինն ամենացածրն է:

19. Եթե մեկից ավելի մասնակիցներ առաջարկել են հավասար նվազագույն գին և աճուրդի ընթացքում մասնակիցների կողմից գնի նվազեցման առաջարկություններ չեն եղել, ապա աճուրդի հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

Աճուրդը համարվում է չկայացած, եթե աճուրդի մասնակցության հայտեր չեն ներկայացվել:

20. Աճուրդը չկայանալու դեպքում կազմվում է արձանագրություն (ձև 2):

 

III. Աճուրդի գործարքների ձևակերպումը

 

21. Հանձնաժողովը կազմում է բնակարանի, շենքի և շինության աճուրդով գնման (վարձակալության) մասին արձանագրությունը երեք օրինակից (ձև 3), որն աճուրդի անցկացումից անմիջապես հետո ստորագրում են հանձնաժողովի նախագահն ու անդամները և վաճառողը (վարձատուն): Արձանագրության մեկ օրինակը տրվում է վաճառողին:

22. Նախարարությունն աճուրդի անցկացման օրվանից 5-օրյա ժամկետում սույն կարգի 21-րդ կետում նշված արձանագրության մեկ օրինակն ուղարկում է գնորդին, որն այն ստորագրում է ստանալու օրվանից 3 օրվա ընթացքում:

23. Արձանագրությունն ստորագրելուց հետո 15 օրվա ընթացքում գնորդի (վարձակալի) և վաճառողի (վարձատուի) միջև կնքվում է առք ու վաճառքի (վարձակալության) պայմանագիր, որի պատճենը, ստորագրվելու օրվանից 5 օրվա ընթացքում, գնորդը (վարձակալը) ուղարկում է նախարարություն: Գնորդը (վարձակալը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիրը ներկայացնում է պետական գրանցման:

24. Գնորդը պարտավոր է պայմանագիրն ստորագրվելուց հետո 15 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գնված բնակարանի, շենքի կամ շինության արժեքը, իսկ վարձակալելու դեպքում` առաջին 3 ամսվա վարձակալական վճարը:

25. Պայմանագրում պետք է նախատեսվի նաև բնակարանի, շենքի կամ շինության ու այլ տարածքի ազատման ժամկետը: Գնորդի (վարձակալի) կամ վաճառողի (վարձատուի) մեղքով 20 օրվա ընթացքում պայմանագիր չկնքելու դեպքում մեղավոր կողմը յուրաքանչյուր ուշացված օրվա համար վճարում է տույժ բնակարանի, շենքի կամ շինության և այլ տարածքի վաճառքի գնի (վարձավճարի) 0,01 տոկոսի չափով:

26. Պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

27. Սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսված ծախսերը փոխհատուցում է բնակարանի, շենքի կամ շինության գնորդը:

 

Ձև 1

 

ՀԱՅՏ

 

աճուրդի մասնակցության

 

________________________________________________________________________

(հայտ ներկայացնողի անունը, ազգանունը, անվանումը (եթե ընկերություն է նաև

 

________________________________________________________________________

հասցեն), հեռախոսի համարը, անձնագրային տվյալները)

 

1. Ծանոթանալով 199  թ. __________________ -ին անցկացվելիք աճուրդով

(ամիսը)

 

գնվող (վարձակալվող) բնակարանների, շենքերի և շինությունների մասին

տեղեկություններին ցանկանում եմ վաճառել (վարձակալության հանձնել)

բնակարանս, շենքս, շինությունս:

 

2. ____________________________________________________________________ (վաճառվող կամ վարձակալության հանձնվող բնակարանի, շենքի կամ շինության

 

_______________ բնակարանի,

հասցեն)

 

շենքի և շինության վաճառքի (վարձակալության) համար առաջարկում եմ _____

 

__________________ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

 

3. Կից ներկայացնում եմ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) կամ

վարձակալության) իրավունքի գրանցման վկայականի պատճենը, բնակարանը

վաճառելու մասին համասեփականատերերի համաձայնությունը, անշարժ գույքի

նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին անշարժ գույքի պետական

միասնական կադաստր վարող մարմնի տված տեղեկանքը, տարբեր տեսակի

ծառայությունների պարտքերի վերաբերյալ տեղեկանքը:

 

         Հայտատու ________________________      ________________________

                     (անունը, ազգանունը)            (ստորագրությունը)

 

«____» __________________» 199 __ թ.

 

Հայտն ընդունված է ___ _______ 199 ___ թ.

 

Ընդունող ______________________________

(անունը, ազգանունը)

 

Ձև 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ______

 

աճուրդը չկայացած համարվելու մասին

 

Աճուրդային հանձնաժողովը ստեղծված ____________________________________

(տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)

 

______________________________________________________________ կազմով,

 

նախագահ ______________________________________________________________

 

անդամներ _____________________________________________________________

 

______________________________________________________________________

Որոշեց 199 __ թ. __________ _____ -ին անցկացված բնակարանների, շենքերի

և շինությունների գնման (վարձակալման) աճուրդի արդյունքներով ստորև

ներկայացված աճուրդը համարել չկայացած

 

.______________________________________________________________________.

|Թիվ| Բնակարանի,| Սենյակների |Մեկնար-|  Վաճառողի  | Աճուրդի  |Ծանոթու- |

|Թիվ| շենքի կամ | թիվը, հարկը|կային  | (վարձատուի)|չկայացման |թյուն    |

|ը/կ| շինության |            |գինը   |   կողմից   |պատճառները|         |

|   | գտնվելու  |            |(դրամ) |  աճուրդում |          |         |

|   |  վայրը    |            |       | առաջարկված |          |         |

|   |           |            |       | նվազագույն |          |         |

|   |           |            |       |    գինը    |          |         |

|___|___________|____________|_______|____________|__________|_________|

| 1 |    2      |     3      |  4    |     5      |    6     |   7     |

|___|___________|____________|_______|____________|__________|_________|

|   |           |            |       |            |          |         |

|   |           |            |       |            |          |         |

|   |           |            |       |            |          |         |

|   |           |            |       |            |          |         |

|   |           |            |       |            |          |         |

.______________________________________________________________________.

 

Աճուրդային հանձնաժողովի նախագահ ___________________ __________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

  Անդամներ _________________________      ______________________

           (անունները, ազգանունները)        (ստորագրությունները)

 

Ձև 3

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

հոլանդական աճուրդով բնակարանների, շենքերի և

շինությունների գնման (վարձակալության) մասին

 

_____ ________________ 199  թ.

 

1. Բնակարանի, շենքի կամ շինության

 

հասցեն __________________________________________________________

 

հարկայնությունը _________________________________________________

 

սենյակների թիվը

(ընդհանուր մակերեսը) ____________________________________________

 

2. Վաճառողի (վարձատուի)

 

_________________________________________________________________

          (անունը, ազգանունը, անվանումը (եթե ընկերություն է)

 

հասցեն __________________________________________________________

 

անձնագրային տվյալները ___________________________________________

 

առաջարկած գինը __________________________________________________

(բնակարանի, շենքի կամ շինության գնման կամ

վարձավճարի գինը)

 

3. Գնորդի (վարձակալի)

անվանումը ___________________________________________________

 

հայտարարած մեկնարկային գինը _____________________________________

 

Վաճառող (վարձատու) ____________________ _______________________

                        (անունը, ազգանունը)      (ստորագրությունը)

 

Աճուրդային հանձնաժողովի նախագահ ___________________ __________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

  Անդամներ _________________________      ______________________

           (անունները, ազգանունները)        (ստորագրությունները)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.02.1999
N 45
Որոշում