Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈ ...

 

 

326.0093.300911

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        09            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32611435

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 սեպտեմբերի 2011 թվականի N 93-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՁԵՎՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ՀՀ պետական կառավարման մարմնի աշխատակազմում պայմանագրերի մշակման, ստորագրման, հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1505-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10-րդ կետը և ղեկավարվելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի 4-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի ձևը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառման և գրանցման գրքի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Ալեքսանյանին` ապահովել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում պայմանագրերի հաշվառումը, գրանցումը և վարումը ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1505-Ն որոշման պահանջներին համապատասխան:

4. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գրիգորյանին` սույն հրամանն օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված N 1

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թ. սեպտեմբերի 8-ի

N 93-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ

 

._____________________________________________________________________.

|Պայ- |Պայմանագրի |Պայմանագրի կողմ   |Պայմանագրի|Պայմանագրի  |Ծանոթա- |

|մանա-|կնքման     |հանդիսացող        |առարկան   |ուժի մեջ    |գրու-   |

|գրի  |ամսաթիվը,  |ֆիզիկական անձի    |          |մտնելու և   |թյուն   |

|հաշ- |ամիսը,     |անունը, ազգանունը,|          |պայմանագրի  |        |

|վառ- |տարեթիվը և |բնակության վայրը, |          |գործողության|        |

|ման  |գրանցման   |անձնագրի սերիան ու|          |ժամկետը     |        |

|հա-  |համարը     |համարը            |          |լրանալու    |        |

|մարը |           |(իրավաբանական անձի|          |ամսաթիվը,   |        |

|     |           |դեպքում           |          |ամիսը և     |        |

|     |           |իրավաբանական անձի |          |տարեթիվը    |        |

|     |           |անվանումը,        |          |            |        |

|     |           |կազմակերպաիրավական|          |            |        |

|     |           |ձևը,              |          |            |        |

|     |           |գործունեության    |          |            |        |

|     |           |իրականացման վայրը)|          |            |        |

|_____|___________|__________________|__________|____________|________|

|   1.|           |                  |          |            |        |

|_____|___________|__________________|__________|____________|________|

|   2.|           |                  |          |            |        |

|_____|___________|__________________|__________|____________|________|

|   3.|           |                  |          |            |        |

|_____|___________|__________________|__________|____________|________|

|   4.|           |                  |          |            |        |

|_____|___________|__________________|__________|____________|________|

|   5.|           |                  |          |            |        |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թ. սեպտեմբերի 8-ի

N 93-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում պայմանագրերի (այսուհետ` պայմանագրեր) հաշվառման և գրանցման գրքի (այսուհետ` հաշվառման և գրանցման գիրք) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Պայմանագրերի հաշվառումը և գրանցումն իրականացվում են հաշվառման և գրանցման գրքում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Հաշվառման և գրանցման գիրքն ըստ սյունակների լրացվում է հետևյալ ձևով`

1) 1-ին սյունակում նշվում է պայմանագրի հաշվառման համարը,

2) 2-րդ սյունակում նշվում են պայմանագրի կնքման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը, որը յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 1-ից և շարունակվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ կնքված պայմանագրերի համար:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի` հաշվառման և գրանցման գիրքը վարող համապատասխան ստորաբաժանումը կարող է սույն կարգով գրառված պայմանագրի գրանցման յուրաքանչյուր համարի ցանկացած կողմից որոշակի սկզբունքով լրացնել տարբերակող տառեր կամ թվեր` դրանք առանձնացնելով գծիկներով (օրինակ` Ա-1, 1-Ա, Ա-1-Բ),

3) 3-րդ սյունակում նշվում են պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը և գործունեության իրականացման վայրը,

4) 4-րդ սյունակում նշվում է պայմանագրի առարկան,

5) 5-րդ սյունակում նշվում են պայմանագրի ուժի մեջ մտնելու և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը (օրինակ` 23.12.2010 թ-22.08.2011 թ.),

6) 6-րդ սյունակում նշվում են հաշվառման գրքի մյուս սյունակների գրանցումները բացահայտելու կամ լրացնելու համար անհրաժեշտ գրառումներ և տեղեկություններ, ինչպես նաև պայմանագրի պայմանների փոփոխելու, պայմանագիրը դադարեցնելու և այլ տեղեկություններ:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
08.09.2011
N 93-Ն
Հրաման