Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ ...

 

 

116.0570.111011

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «11»        10            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11611440

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 սեպտեմբերի 2011 թվականի N 570-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 14-ի N 660-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2004 թվականի մարտի 30-ի «ՈՒղևորատար տրանսպորտով առանձին խմբերի քաղաքացիների երթևեկության արտոնությունների իրավունքը հաստատող վկայականների ձևը և դրանց տալու կարգը հաստատելու մասին» N 77-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1. հրամանով հաստատված 1-ին հավելվածի`

i

1) 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «1. ՈՒղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունքը հաստատող վկայական (այսուհետ` վկայական) ստանալու համար արտոնություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոստով կամ անձամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» (այսուհետ` կազմակերպություն) ներկայացնում է».

2) 1-ին կետի «գ» ենթակետում «(լուսանկարի հակառակ կողմին քաղաքացու կողմից ընթեռնելի գրվում է իր ազգանունը, անունը, հայրանունը):» բառերը հանել.

3) 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

4) 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «4. Վկայականները պատրաստվում են համակարգչային եղանակով, լուսանկարը փակցված վիճակում ստորագրվում են կազմակերպության տնօրենի կողմից և կնքվում կազմակերպության կնիքով, ապա երեսպատվում պոլիմերային թաղանթով (լամինացիա) և հանձնվում քաղաքացուն:».

5) 5-րդ կետի «տրվում են» բառերից հետո լրացնել «անվճար» բառը, իսկ 2-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

6) 6-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «6. Քաղաքացիներին վկայականների հատկացման համար փաստաթղթերի ընդունումը և վկայականների հանձնումը կատարվում է աշխատանքային բոլոր օրերին ժամը 9:00-13:00 և 14:00-18:00:».

7) 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «3. Վկայականը կորցնելու դեպքում այն անվավեր է ճանաչվում և քաղաքացին նոր վկայական ստանում է սույն կարգի պահանջներին համապատասխան:».

8) 10-րդ կետից հետո լրացնել նոր 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 16-րդ կետեր հետևյալ բովանդակությամբ.

«11. Կազմակերպության կողմից վկայականների հաշվառումն իրականացվում է համակարգչի միջոցով, հաշվառման մատյանում հաշվառելով հետևյալ տվյալները` համաձայն ձևի.

1) քաղաքացու ազգանուն, անուն, հայրանուն.

2) վկայականի համարը.

3) վկայականի տեսակը.

4) վկայականի տրման ամսաթիվը.

5) արտոնության հիմքը.

6) արտոնությունը հաստատող փաստաթղթի տվյալները (անվանումը, համարը, տրման ամսաթիվը).

7) բնակության վայրը.

8) անձնագրի տվյալները (համարը, տրման ամսաթիվը, ում կողմից է տրված).

9) ծննդյան ամսաթիվը:

12. Հաշվառման մատյանում տվյալների հաշվառումը կատարվում է վկայականը տրամադրելուց հետո, վկայականների համարների հաջորդական հաշվառմամբ:

13. Վկայականը անվավեր ճանաչվելու կամ նորով փոխարինվելու դեպքում հաշվառման մատյանի «Ծանոթություն» սյունակում կատարվում է համապատասխան նշում:

14. Վկայականների հատկացման փաստաթղթերը կազմակերպության կողմից արխիվացվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային եղանակով` սկաներով տվյալների ընթերցման միջոցով:

15. «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրենին`

1) յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանալ ուղևորատար տրանսպորտով երթևեկության արտոնության իրավունք ունեցող քաղաքացիների ճշտված ցուցակները.

2) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ներկայացնել տեղեկատվություն վկայականների հատկացման վերաբերյալ:

16. Արտոնությունը կորցնելու հետևանքով սույն հրամանի 15-րդ կետի 1-ին ենթակետում նշված ցուցակներից դուրս մնացած կամ մահացած քաղաքացիների վկայականները, ինչպես նաև գործողության ժամկետը լրացած կամ կորցրած վկայականները ճանաչվում են անվավեր և վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ կազմակերպությունը հայտարարություն է տեղադրում նախարարության ինտերնետային կայքում:»:

i

2. Հրամանով հաստատված Հավելված 2-ի, Հավելված 3-ի և Հավելված 4-ի ձևանմուշներում «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ» բառերով, իսկ «ստորագրություն» բառից առաջ լրացնել ««Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի տնօրեն» բառերը:

 

ՁԵՎ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|Հ|ՔԱՂԱՔԱՑՈՒ |  ՎԿԱՅԱԿԱՆԻ |ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ  |ԲՆԱԿՈՒ-|ԱՆՁՆԱԳՐԻ     |ԾՆՆԴ-|ԾԱՆՈ-|

|/|ԱԶԳԱՆՈՒՆԸ,|            |ՀԻՄՔԸ ԵՎ     |ԹՅԱՆ   |ՏՎՅԱԼՆԵՐԸ    |ՅԱՆ  |ԹՈՒ- |

|Հ|ԱՆՈՒՆԸ,   |____________|ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ|ՎԱՅՐԸ  |_____________|ԱՄՍԱ-|ԹՅՈՒՆ|

| |ՀԱՅՐԱՆՈՒՆԸ|ՀԱ-|ՏԵ-|ՏԸՐ-|ՀԱՍՏԱՏՈՂ     |       |ՀԱ-|ՏԸՐ-|ՈՒՄ |ԹԻՎԸ |     |

| |          |ՄԱ-|ՍԱ-|ՄԱՆ |ՓԱՍՏԱԹՂԹԻ    |       |ՄԱ-|ՄԱՆ |ԿՈՂ-|     |     |

| |          |ՐԸ |ԿԸ |ԱՄ- |ՏՎՅԱԼՆԵՐԸ    |       |ՐԸ |ԱՄ- |ՄԻՑ |     |     |

| |          |   |   |ՍԱ- |(ԱՆՎԱՆՈՒՄԸ,  |       |   |ՍԱ- |Է   |     |     |

| |          |   |   |ԹԻՎԸ|ՀԱՄԱՐԸ, ՏՐՄԱՆ|       |   |ԹԻՎԸ|ՏԸՐ-|     |     |

| |          |   |   |    |ԱՄՍԱԹԻՎԸ)    |       |   |    |ՎԱԾ |     |     |

|_|__________|___|___|____|_____________|_______|___|____|____|_____|_____|

|1|    2     | 3 | 4 |  5 |      6      |   7   | 8 |  9 | 10 |  11 |  12 |

|_|__________|___|___|____|_____________|_______|___|____|____|_____|_____|

|_|__________|___|___|____|_____________|_______|___|____|____|_____|_____|

|_|__________|___|___|____|_____________|_______|___|____|____|_____|_____|

._________________________________________________________________________.

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
26.09.2011
N 570-Ն
Հրաման