Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

6 հոկտեմբերի 2011 թվականի N 39

 

i

49. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ՕՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

i

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվելիք` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվելիք` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման կապակցությամբ ազդեցության ենթարկված անձանց լրացուցիչ փոխհատուցման մասին համաձայնագրի օրինակելի ձևին` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների, իրավաբանական անձանց ու համայնքների միջև կնքվելիք անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի օրինակելի ձևին` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և քաղաքացիների, իրավաբանական անձանց ու համայնքների միջև կնքվելիք օտարման կապակցությամբ ազդեցության ենթարկված անձանց լրացուցիչ փոխհատուցման մասին համաձայնագրի նախագծին` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.11.12 թիվ 47 արձանագրային որոշում)

i

2. Սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրերով, համաձայնագրերով կարգավորվող հարաբերությունների առանձնահատկություններից ելնելով, պայմանագրերի, համաձայնագրերի կնքման ընթացքում առաջացած նոր իրավահարաբերություններն արդյունավետ կարգավորելու նպատակով, պայմանագրերի, համաձայնագրերի օրինակելի ձևերի էական պայմանների պահպանմամբ, կարող են կնքվել այլ պայմաններով պայմանագրեր, համաձայնագրեր:

(2-րդ կետը լրաց. 22.11.12 թիվ 47 արձանագրային որոշում)

(վերնագիրը փոփ. 22.11.12 թիվ 47 արձանագրային որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 6-ի

նիստի N 39 արձանագրային

որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    ____________________                   ______________________

       կնքման վայրը                            կնքման ամսաթիվը

                                         

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության կողմից _______ -ին ընդունված թիվ _____, _____ -ին ընդունված թիվ և ____ -ին ընդունված թիվ _____ որոշումներով` ստորև նշված ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ մի կողմից և ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ մյուս կողմից կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. Սահմանումներ

1.1 ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` սույն պայմանագիրը

1.2 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ առարկա հանդիսացող անշարժ գույքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական(ներ) թիվ _______ ), որը կազմված է ______ մարզ, գ. _______ -ում գտնվող _____ ք.մ. ընդհանուր մակերեսով հողատարածքի (կադաստրային կոդ _______ ) մասը կազմող _______ ք.մ. մակերեսով հողակտորը և նույն հողակտորի վրա գտնվող _______ -ից, և որի նկատմամբ, համաձայն ՀՀ կառավարության կողմից _________ -ին ընդունված թիվ ______, _____ -ին ընդունված թիվ ________ և _______ -ին ընդունված թիվ ______ որոշումների, ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ և ենթակա է օտարման: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ հատակագիծը կցվում է ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

 

1.3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ`

 

.____________________________________________________________________.

|անուն, ազգանուն/ |  ծննդյան թիվ, անձնագրային  |  իրավունքի տեսակը   |

|   անվանում      | տվյալներ/ պետական գրանցման |                     |

|                 |          վկայական          |                     |

|_________________|____________________________|_____________________|

|_________________|____________________________|_____________________|

|_________________|____________________________|_____________________|

|_________________|____________________________|_____________________|

.____________________________________________________________________.

 

1.4. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.3-ում որպես սեփականության իրավունք ունեցող նշված ԱՆՁԻՆՔ բոլորը միասին

1.5. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|  ստացողի անուն,   | բանկային վավերապայմաններ |     ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ     |

|ազգանուն/ անվանում |                          |  համապատասխան բաժին  |

|___________________|__________________________|______________________|

|                   |                          |               դրամ   |

|___________________|__________________________|______________________|

|                   |                          |               դրամ   |

._____________________________________________________________________.

 

1.6. ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ` Հայաստանի Հանրապետություն

1.7. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման դիմաց ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ տրվող համարժեք փոխհատուցում: ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ընդհանուր գումարը կազմում է _______ դրամ:

1.8. ՊԱՐՏՔԵՐ` ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման օրվա դրությամբ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ կապակցությամբ բոլոր չկատարված հարկային և էլեկտրամատակարարման, հեռախոսակապի, ջրի, կոյուղու, կոմունալ և այլ ծառայությունների գծով պարտավորությունների գումարը, որը կազմում է

- հարկերի գծով` ________ դրամ,

- կոմունալ և այլ վճարումների գծով` ________ դրամ,

- ԸՆԴԱՄԵՆԸ` _________ դրամ:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ առարկան

2.1. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ փոխանցում է ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ առարկա հանդիսացող ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ նկատմամբ սեփականության իրավունքը:

2.2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ իրավունքները դադարում են ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ անշարժ գույքի գրանցման պետական լիազորված մարմնում գրանցելու պահից:

2.3. ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ ընդունում է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ որպես սեփականություն և պարտավորվում է վճարել ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ նրանց իրավունքների դադարման դիմաց ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.7-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ նշված պայմաններով, կարգով և ժամկետներում:

2.4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ պարտավորվում են ազատել այն ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 5.1-ում նշված վճարումը կատարելուց ______ օրվա ժամկետում, իսկ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ պարտավորվում է պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումից հետո ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ պահանջով _______ օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնել ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ:

3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ նկարագրությունը

3.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ սեփականության իրավունքով պատկանում է ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ, ինչը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.2-ում նշված սեփականության իրավունքի գրանցման վկայական(ներ)ով:

3.2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ հատակագիծը կցվում է ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ երաշխիքները

4.1. Սույնով ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ հաստատում են, որ համաձայն են ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.8-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի հետ ինչպես նաև իրենց հասանելի ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ համապատասխան բաժնի հետ և չունեն դրանց նկատմամբ որևէ առարկություններ կամ բողոքներ:

4.2. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ հաստատում է, որ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.3-ում նշված անձանցից բացի այլ անձինք չունեն որևէ իրավունքներ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ նկատմամբ և, որ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման համար որևէ այլ անձանց համաձայնություն չի պահանջվում:

4.3. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ հաստատում է, որ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.8-ում նշված ՊԱՐՏՔԵՐԻՑ բացի չկան որևէ այլ չկատարված հարկային և այլ տեսակի պարտավորություններ` կապված ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ տիրապետման կամ օգտագործման հետ:

4.4. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ երաշխավորում է, որ`

- ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ վաճառված և նվիրված չէ, կալանքի տակ չի գտնվում, ազատ է երրորդ անձանց պահանջներից և այլ տեսակի իրավական ծանրաբեռնվածություններից,

- բռնագանձում կամ բռնագրավում տարածված չէ:

5. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ և վճարման կարգը

5.1. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման հետ կապված ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ հասանելիք բոլոր տեսակի հատուցումներն ամբողջությամբ:

5.2. ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ պարտավորվում է վճարել ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ Պայմանագրի կետ 1.7-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարը` նվազեցնելով այն կետ 4.2-ում նշված ՊԱՐՏՔԵՐԻ գումարի չափով ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման օրվանից _______ բանկային օրվա ընթացքում ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կետ 1.2.-ում նշված բանկային հաշիվներին, նշված համապատասխան բաժիններով:

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման հետ կապված ծախսերը

6.1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ կնքման, նոտարական վավերացման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում են ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ հաշվին:

7. Կողմերի պատասխանատվությունը

7.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ պատասխանատվություն են կրում իրենց կողմից ՊԱՅՄԱՆԱԳՐԻ բաժին 4-ում տրված կեղծ երաշխիքների համար, և յուրաքանչյուր ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁ պարտավորվում է փոխհատուցել ՁԵՌՔԲԵՐՈՂԻՆ բոլոր տեսակի ծախսերը և վնասները, որը կկրի ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ տվյալ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ կողմից կեղծ երաշխիքներ տալու հետևանքով:

7.2. Կողմերը պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար օրենքով սահմանված կարգով:

8. Վեճերի լուծումը և օրենքի ընտրությունը

8.1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ առնչությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ մեկնաբանվում է կնքման պահին ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ գործողության սահմանները և իրավական հիմքը

9.1. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ենթակա է նոտարական վավերացման և իրավունքների փոխանցման առումով ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում գրանցելու պահից: ՊԱՅՄԱՆԱԳՐԻ այլ դրույթներն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից:

9.2. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ կազմված է ______ (______) օրինակից, որոնցից մեկական տրվում է յուրաքանչյուր ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ, պետական նոտարական գրասենյակային և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը:

10. Կոմիտեի վավերապայմանները

 

____________________________

____________________________

____________________________

                                 

11. Կողմերի ստորագրությունները

11.1. ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ անունից`

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործում է ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ անունից համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի և ՀՀ կառավարության կողմից 27 մայիսի 2010 թվականին ընդունված N 931-Ն որոշման: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անունից համաձայն լիազորագրի հանդես է գալիս _________________ -ը ____________________

ստորագրություն

 

11.2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ`

 

___________________ /, որի անունից համաձայն լիազորագրի/ կանոնադրության/ օրենքի հանդես է գալիս ______________ -ը/

___________________

ստորագրություն

___________________ /, որի անունից համաձայն լիազորագրի/ կանոնադրության/ օրենքի հանդես է գալիս _____________ -ը/

___________________

ստորագրություն

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 6-ի

նիստի N 39 արձանագրային

որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    _________________________             ______________________

         կնքման վայրը                         կնքման ամսաթիվը

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի _______ և ՀՀ կառավարության կողմից _____ -ին ընդունված թիվ ______, _____ -ին ընդունված թիվ ____ և ____ -ին ընդունված թիվ ______ որոշումներով կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Սահմանումներ

1.1. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ` անշարժ գույքը, որը կազմված է ______ մարզ, գ. ______ -ում գտնվող _____ ք.մ. ընդհանուր մակերեսով հողատարածքի (կադաստրային կոդ _______) մասը կազմող _____ ք.մ. մակերեսով հողակտորը և նույն հողակտորի վրա գտնվող __________ -ից, և որի նկատմամբ համաձայն ՀՀ կառավարության կողմից _________ -ին ընդունված թիվ ______, ______ -ին ընդունված թիվ ______ և ______ -ին ընդունված թիվ ____ որոշումների ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ _________ և ենթակա է օտարման:

1.2. ԱԵԱ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման կապակցությամբ համաձայն ՀՀ կառավարության կողմից ______ -ին ընդունված թիվ _______ որոշման ազդեցության ենթարկված անձինք, որոնք նշված են սույն կետում`

 

.____________________________________________________________________.

|անուն, ազգանուն/ |  ծննդյան թիվ, անձնագրային  |ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ        |

|   անվանում      | տվյալներ/ պետական գրանցման |նկատմամբ իրավունքի   |

|                 |          վկայական          |տեսակը               |

|_________________|____________________________|_____________________|

|                 |                            |Իրավական կարգավիճակ  |

|                 |                            |ստանալու ենթակա      |

|                 |                            |հողօգտագործող        |

|_________________|____________________________|_____________________|

.____________________________________________________________________.

 

1.3. ԱԵԱ-ների ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

._____________________________________________________________________.

|ստացողի անուն,    | բանկային վավերապայմաններ |     ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ      |

|ազգանուն/ անվանում|                          |  համապատասխան բաժին   |

|__________________|__________________________|_______________________|

|                  |                          |                   դրամ|

|__________________|__________________________|_______________________|

|                  |                          |                   դրամ|

._____________________________________________________________________.

 

1.4. ՁԵՌՔ ԲԵՐՈՂ` Հայաստանի Հանրապետություն

1.5. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման կապակցությամբ ԱԵԱ-ին համաձայն ՀՀ կառավարության _____ որոշման տրվող լրացուցիչ փոխհատուցում:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆ ներառում է հատուցում հետևյալի համար.

 

._______________________________________________________.

|. |հողօգտագործում                               |դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |Բերք                                         |դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |Ծառեր                                        |դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |Ձեռնարկատեր/ անհատ ձեռներեց                  |դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |Մշտական աշխատողներ/ աշխատակիցներ.            |դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |Օժանդակություն էական ազդեցությունների դեպքում|դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |Օժանդակություն վերաբնակեցման դեպքում         |դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |Օժանդակություն խոցելի անձանց                 |դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |Ժամանակավոր ազդեցություն                     |դրամ  |

|__|_____________________________________________|______|

|. |ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք|դրամ  |

|  |լինեն                                        |      |

._______________________________________________________.

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ընդհանուր գումարը կազմում է ______ դրամ:

2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

2.1. Սույնով ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ պարտավորվում է վճարել ԱԵԱ-ին ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարը, սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված բանկային հաշիվներին` նշված համապատասխան բաժիններով` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ վերաբերյալ համապատասխան ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ պայմանագիրը կնքելու կամ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ սեփականությունը ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ անցնելու մասին համապատասխան դատական որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ___ բանկային օրվա ընթացքում:

2.2. Սույնով ԱԵԱ-ն հաստատում է, որ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման հետ կապված ԱԵԱ-ին հասանելիք բոլոր տեսակի հատուցումները ամբողջությամբ և, որ համաձայն է սույն համաձայնագրի կետ 1.5-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի հետ և չունի դրա նկատմամբ որևէ առարկություններ կամ բողոքներ:

2.3. ԱԵԱ-ն հաստատում է, որ սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի ստացողները և նրանց բաժինները որոշված են իր կողմից:

3. ԱԵԱ-ի երաշխիքները

3.1. ԱԵԱ-ն երաշխավորում է, որ սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված անձանցից բացի չկան որևէ այլ անձինք, որոնք ունեն ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ կամ դրա մի մասը ստանալու իրավունք:

3.2. ԱԵԱ-ն պատասխանատվություն է կրում իր կողմից տրված կեղծ երաշխիքների համար և պարտավորվում է փոխհատուցել ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻՆ բոլոր տեսակի ծախսերը և վնասները, որը կկրի ՁԵՌՔ ԲԵՐՈՂԸ ԱԵԱ-ի կողմից կեղծ երաշխիքներ տալու հետևանքով:

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ գործողության սահմանները և իրավական հիմքը

4.1. Սույն համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4.2. Սույն համաձայնագիրը կազմված է _____ (______) օրինակից, որոնցից մեկական տրվում է յուրաքանչյուր ԱԵԱ-ին և ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ:

5. Կողմերի վավերապայմանները

 

___________________________

___________________________

___________________________

 

6. Կողմերի ստորագրությունները

6.1. ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ անունից`

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործում է ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ անունից համաձայն «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի և ՀՀ կառավարության կողմից 27 մայիսի 2010 թվականին ընդունված N 931-Ն որոշման: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անունից համաձայն լիազորագրի հանդես է գալիս _______________ -ը

    ____________________              ստորագրություն

6.2. ԱԵԱ`

____________________ /, որի անունից համաձայն լիազորագրի/ կանոնադրության/ օրենքի հանդես է գալիս ________________ -ը/

____________________ /, որի անունից համաձայն լիազորագրի/

____________________

ստորագրություն կանոնադրության/ օրենքի հանդես է գալիս _______________ -ը/

____________________

ստորագրություն

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

2012 թվականի _____________

քաղ. Թալին Հայաստանի Հանրապետություն

Վաճառողներ` համասեփականատերեր`-________________, հաշվ. Թալինի շրջ. գ. ______, անձ._______տրվ. _____________-ից,______________, հաշվ. Թալինի շրջ. գ. ____________, անձ.________տրվ.________թ. ______-ից,______, հաշվառված Թալինի շրջ.գ.__________, անձ.___________տրվ. ________________թ. _________-ից (այսուհետ` վաճառող և/կամ վաճառողներ):

 

Գնորդ` Հայաստանի Հանրապետություն, ի դեմս Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, որի անունից հանդես է գալիս «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, լիազոր անձ ________________ -ի (լիազորագիր տրված ___________-ին, գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանի կողմից) անձնագիր____________, տրված ___________ թ., ____-ի կողմից, բնակության վայրը`______________, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա.

Կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1 Վաճառող(ներ)ը վաճառում են, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերում անշարժ գույք (այսուհետ` օբյեկտ), որը բաղկացած է______ /__________/ քառ. մ (հա) մակերեսով հողամասից (լոտ-կոդ ____): Օբյեկտի չափագրված հատակագիծը և սեփականության վկայականի պատճենը կցվում են սույն պայմանագրին որպես հավելված 1 և հանդիսանում են վերջինիս անբաժանելի մասը:

1.2 Օբյեկտը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի ___________________ համայնքի վարչական տարածքում:

1.1 Օբյեկտը սեփականության իրավունքով պատկանում է վաճառողին, որը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից__________2012 թ. տրված _________ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով:

1.3 Վաճառողը երաշխավորում է, որ օբյեկտը վաճառված, գրավ դրված, վարձակալության կամ անհատույց օգտագործման տրված կամ այլ կերպ ծանրաբեռնված չէ երրորդ անձանց իրավունքներով, վեճի առարկա չէ և արգելանքի տակ չի գտնվում, ինչը հավաստվում է թիվ ՄՏ-_______________________ միասնական տեղեկանքով, տրված` _______ 2012 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման կողմից: Օբյեկտի վաճառքի գինը որոշված է կողմերի համաձայնությամբ և համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշմամբ հաստատված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հողերի օտարման և տարաբնակեցման շրջանակին և փոխհատուցման սկզբունքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1139-Ն որոշմամբ հաստատված Տրանշ-2 (Աշտարակ-Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրին:

1.4 Վաճառողները միասին և յուրաքանչյուր վաճառող առանձին սույնով հաստատում և հավաստում են, որ սույն պայմանագրի 1.3 կետում սահմանված անձանցից բացի այլ անձինք չունեն որևէ գույքային իրավունք օբյեկտի նկատմամբ և, որ սույն պայմանագրի կնքման համար որևէ այլ անձանց համաձայնություն չի պահանջվում, իսկ նման պահանջ լինելու դեպքում նշված համաձայնությունը կամ համաձայնությունները համարվում են պատշաճ ստացված:

1.5 Վաճառողները հաստատում և հավաստում են, որ սույն պայմանագրի կնքման օրվա դրությամբ օբյեկտի տիրապետման և օգտագործման հետ կապված որևէ հարկային, կոմունալ և/կամ այլ վճարման որևէ պարտավորություններ չունեն:

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1 Վաճառողն իրավունք ունի, եթե`

2.1.1 Գնորդը ժամանակին չի վճարել սույն պայմանագրին համապատասխան հանձնված օբյեկտի համար` պահանջել վճարելու օբյեկտի համար նաև տոկոսներ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան:

2.1.2 Գնորդը սույն պայմանագրի խախտմամբ հրաժարվում է օբյեկտն ընդունելուց և դրա համար վճարելուց` իր ընտրությամբ պահանջել վճարելու օբյեկտի համար կամ հրաժարվելու պայմանագիրը կատարելուց:

2.2 Վաճառողը պարտավոր է`

2.2.1 Պայմանագիրը կնքելուց 5 օրվա ընթացքում, հանձնման-ընդունման ակտով գնորդին հանձնել օբյեկտը:

2.2.2 Օբյեկտը հանձնելու հետ միաժամանակ գնորդին հանձնել դրա պատկանելիքները, ինչպես նաև դրան վերաբերվող փաստաթղթերը:

2.2.3 Գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ օբյեկտ:

2.2.4 Մինչև սույն պայմանագրի կատարումը ծագած հիմքով երրորդ անձանց կողմից օբյեկտն առգրավելու դեպքում հատուցել գնորդի վնասները:

2.2.5 Եթե երրորդ անձինք մինչև պայմանագրի կատարումը ծագած հիմքով հայց են հարուցում օբյեկտն առգրավելու մասին, գնորդին մասնակից դարձնել գործի քննությանը:

2.2.6 Գնորդից համապատասխան և հիմնավոր գրավոր պահանջ ստանալու դեպքում` 10 բանկային օրվա ընթացքում փոխհատուցել գնորդի կողմից կատարված ծախսերը կապված վաճառողի կողմից սույն պայմանագրի 1.5-րդ կետով սահմանված պարտավորության խախտման հետ:

2.3 Գնորդն իրավունք ունի`

2.3.1 Հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց, եթե վաճառողը հրաժարվում է հանձնել վաճառված օբյեկտը սույն պայմանագրի 2.2.1 կետում նախատեսված ժամկետում:

2.3.2 Օբյեկտի փաստաթղթերը սույն պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողի կողմից չհանձնելու դեպքում` լուծել պայմանագիրը:

2.3.3 Եթե վաճառողը գնորդին հանձնել է սույն պայմանագրի 1-ին կետին չհամապատասխանող օբյեկտ, պահանջել հանձնելու համապատասխան օբյեկտը կամ հրաժարվել հանձնված օբյեկտից կամ դրա համար վճարելուց, իսկ եթե օբյեկտի համար վճարել է, ապա պահանջել վերադարձնելու վճարված գումարը:

2.3.4 Պահանջել վաճառողին փոխհատուցելու իր կողմից կատարված ծախսերը` կապված վաճառողի կողմից սույն պայմանագրի 1.5-րդ կետով սահմանված պարտավորության խախտման հետ:

2.4 Գնորդը պարտավոր է`

2.4.1 Օբյեկտի նկատմամբ իրավունքը գրանցել համապատասխան լիազոր մարմնում սույն պայմանագրի նոտարական վավերացումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում.

2.4.2 Վճարել օբյեկտի արժեքը սույն պայմանագրի 3-րդ կետում նախատեսված կարգով, ժամկետներում և գումարի չափով:

2.4.3 Վաճառողից օբյեկտն ընդունել հանձնման-ընդունման ակտով:

3. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

3.1 Վաճառողները վաճառում են, իսկ գնորդը գնում է օբյեկտը_____________ /_____________/ՀՀ դրամով (այսուհետ` գին), որը վաճառողները պետք է ստանան սույն պայմանագրով սահմանված կարգով: Օբյեկտի համար վճարվող գինը վճարվում է առանց պահումների կամ մասհանումների, եթե այլ բան նախատեսված չէ սույն պայմանագրով: Օբյեկտի օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է գնորդը:

3.2 Սույնով վաճառողները հաստատում և հավաստում են, որ համաձայն են սույն պայմանագրի 3.1-ին կետում սահմանված գնին, իսկ նշված գնի գումարի բաժանումը վաճառողների միջև վերջիններիս կողմից համաձայնեցված է, ընդ որում չափի և/կամ ստացման եղանակի մասով վաճառողները կամ որևէ վաճառող որևէ պահանջ կամ բողոք գնորդի նկատմամբ չունի: Գնորդի կողմից սույն պայմանագրի 3.3-րդ կետով սահմանված կարգով գնի վճարումը համարվում է գնի պատշաճ վճարում բոլոր վաճառողներին/համասեփականատերերին:

3.3 Գնորդը պայմանագիրը կնքելու պահից ոչ ուշ, քան 10 բանկային օրվա ընթացքում վաճառողի ստորև նշված հաշվարկային հաշվին միանվագ փոխանցում է օբյեկտի վաճառքի գնի գումարը:

......................

հ/հ.......................

.............. բանկ

3.4 Պայմանագիրը կնքելու և գրանցելու հետ կապված բոլոր ծախսերի համար վճարում է գնորդը:

4. ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ

4.1 Օբյեկտի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է լիազոր պետական մարմնում այդ իրավունքի գրանցման պահից:

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1 Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն պայմանագրով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով իրենց պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:

5.2 Կողմերի` սույն պայմանագրով սահմանված պատասխանատվության դրույթներն ուժի մեջ են մտնում անժամկետ:

6. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

6.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրելու պահից և գործում է մինչև կողմերի` սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների կատարումը, բացառությամբ սույն պայմանագրի 1.4 և 1.5 կետերի, 2.2.6 և 2.3.4 ենթակետերի, 5.1, 5.2 և 6.1 կետերի, որոնք ուժի մեջ են մտնում անժամկետ:

7. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այսպիսիք են համարվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրավիճակները:

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

8.1 Սույն պայմանագրի բոլոր լրացումները և փոփոխությունները կամ լուծումը կատարվում են կողմերի գրավոր համաձայնությամբ:

8.2 Վաճառողները սույն պայմանագրով տալիս են իրենց համաձայնությունը գնորդին` սույն պայմանագրի 3.1-ին կետում նշված գնից իրենց հասանելիք մասը փոխանցելու օբյեկտի համասեփականատեր ___________________ բանկային հաշվեհամարին և գնորդի նշված կետով սահմանված պարտավորությունը համարվում է կատարված բոլոր համասեփականատերերի նկատմամբ: Սույն պայմանագիրը կնքված է հայերենով, չորս օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

8.3 Սույն պայմանագիրը նոտարի կողմից բարձրաձայն ընթերցվել է կողմերին և պարզաբանվել գործող օրենսդրության նորմերը:

8.4 Սույն պայմանագիրը ենթակա է գրանցման 30 աշխատանքային օրվա ընթացքում ըստ գույքի գտնվելու վայրի անշարժ գույքի պետական կադաստրի տարածքային ստորաբաժանումում:

9. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՃԱՌՈՂՆԵՐ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐ`

 

ԳՆՈՐԴ

Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և

կապի նախարարություն

Գործակալ` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք

ներդրումային ծրագիր իրականացնող

կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Լիազոր անձ`______________________________________

Հասցե` Երևան 0010, Նալբանդյան 28

Արարատբանկ ԲԲԸ

հ/հ-15100 0901786 0100 ՀՀ դրամ

ՀՎՀՀ02708921

(3-րդ հավելվածը լրաց. 22.11.12 թիվ 47 արձանագրային որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2011 թ. հոկտեմբերի 6-ի նիստի

N 39 արձանագրային որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ _____________ ԼՈՏ-ԿՈԴ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

    __________________                         ____________________

       կնքման վայրը                               կնքման ամսաթիվը

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրի ____ և ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված N ___ որոշման պահանջներով` կողմերը կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Սահմանումներ

1.1 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ` անշարժ գույքը, որը կազմված է _________ մարզ,________ համայնքում գտնվող ____________ք.մ. ընդհանուր մակերեսով հողատարածքի (կադաստրային կոդ _________) մասը կազմող _________ք.մ մակերեսով հողակտորը, որը ենթակա է օտարման:

1.2 ԱԵԱ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման կապակցությամբ համաձայն ՀՀ կառավարության կողմից ____ -ին ընդունված N ___ որոշման ազդեցության ենթարկված անձինք, որոնք նշված են սույն կետում`

 

._____________________________________________________________.

|անուն, ազգանուն/ |Ծննդյան թիվ, անձնագրային  |ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ   |

|անվանում         |տվյալներ/ պետական գրանցման|նկատմամբ        |

|                 |վկայական                  |իրավունքի տեսակը|

|_________________|__________________________|________________|

|                 |                          |                |

|_________________|__________________________|________________|

|                 |                          |                |

._____________________________________________________________.

 

1.3 ԱԵԱ-ների ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ

 

._________________________________________________________.

|ստացողի անուն,     |բանկային վավերապայմաններ|ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ|

|ազգանուն/ անվանում |                        |համապատասխան|

|                   |                        |բաժին       |

|___________________|________________________|____________|

|                   |                        |        դրամ|

|___________________|________________________|____________|

|                   |                        |        դրամ|

._________________________________________________________.

 

1.4 ՁԵՌՔԲԵՐՈՂ` Հայաստանի Հանրապետություն

1.5 ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման կապակցությամբ ԱԵԱ-ին համաձայն

ՀՀ կառավարության ____ որոշման տրվող լրացուցիչ փոխհատուցում:

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է հատուցում հետևյալի համար.

 

.______________________________________________________________.

|ա.|Հողօգտագործում                                     |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|բ.|Բերք                                               |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|գ.|Ծառեր                                              |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|դ.|Ձեռնարկատեր/անհատ ձեռնարկատեր                      |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|ե.|Մշտական աշխատողներ/աշխատակիցներ                    |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|զ.|Օժանդակություն էական ազդեցությունների դեպքում      |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|է.|Օժանդակություն վերաբնակեցման դեպքում               |       |

|  |տեղափոխության դեպքում                              |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|ը.|Օժանդակություն խոցելի անձանց                       |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|թ.|Ժամանակավոր ազդեցություն                           |   դրամ|

|__|___________________________________________________|_______|

|ժ.|ՀՕՏ չնախատեսված ազդեցություններ, եթե այդպիսիք լինեն|   դրամ|

.______________________________________________________________.

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ընդհանուր գումարը կազմում է _____________ ՀՀ դրամ:

2. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

2.1 Սույնով ՁԵՌՔԲԵՐՈՂԸ պարտավորվում է վճարել ԱԵԱ-ին ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարը, սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված բանկային հաշիվներին` նշված համապատասխան բաժիններով` ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ պայմանագիրը կնքելու օրվանից__ բանկային օրվա ընթացքում:

2.2 Սույնով ԱԵԱ-ն հաստատում է, որ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ ներառում է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ օտարման հետ կապված ԱԵԱ-ին հասանելիք բոլոր տեսակի հատուցումները ամբողջությամբ և, որ համաձայն է սույն համաձայնագրի կետ 1.5-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի հետ և չունի դրա նկատմամբ որևէ առարկություններ կամ բողոքներ:

2.3 ԱԵԱ-ն հաստատում է, որ սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ գումարի ստացողները և նրանց բաժինները որոշված են իր կողմից:

3. ԱԵԱ-ի երաշխիքները.

3.1 ԱԵԱ-ն երաշխավորում է, որ սույն համաձայնագրի կետ 1.3-ում նշված անձանցից բացի չկան որևէ այլ անձինք, որոնք ունեն ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ կամ դրամի մասն ստանալու իրավունք:

3.2 ԱԵԱ-ն պատասխանատվություն է կրում իր կողմից տրված կեղծ երաշխիքների համար և պարտավորվում է փոխհատուցել ՁԵՌՔԲԵՐՈՂԻՆ բոլոր տեսակի ծախսերը և վնասները, որը կկրի ՁԵՌՔԲԵՐՈՂԸ ԱԵԱ-ի կողմից կեղծ երաշխիքներ տալու հետևանքով:

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ գործողության սահմանները և իրավական հիմքը

4.1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

4.2. Սույն համաձայնագիրը կազմված է __ (___) օրինակից, որոնցից մեկական տրվում է յուրաքանչյուր ԱԵԱ-ին և ՁԵՌՔԲԵՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ:

5. Կողմերի վավերապայմանները

________________________________

__________________________________

6. Կողմերի ստորագրությունները

6.1 ՁԵՌՔԲԵՐՈՂԻ անունից`

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՁԵՌՔԲԵՐՈՂԻ անունից համաձայն գործակալության համաձայնագրի և իր կանոնադրության: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության անունից համաձայն լիազորագրի հանդես է գալիս ____________________-ը

_______________________

ստորագրությունը

6.2 ԱԵԱ`

_______________________ /, որի անունից համաձայն լիազորագրի

/կանոնադրության/օրենքի հանդես է գալիս ___________-ը/

_______________________

ստորագրությունը

_______________________ /, որի անունից համաձայն լիազորագրի

/կանոնադրության/օրենքի հանդես է գալիս ___________-ը /

_______________________

ստորագրությունը

 

(4-րդ հավելվածը լրաց. 22.11.12 թիվ 47 արձանագրային որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2011
N 39
Արձանագրային որոշում