Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406 ...

 

 

040.1591.161111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2011 թվականի N 1591-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ պարբերությունում «Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող ստորգետնյա արխիվադարանը` 7200 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 182558530 դրամ է, մաշվածությունը` 76538432 դրամ, մնացորդային արժեքը` 106020098 դրամ, շենքը և շինությունները` 3393,3 քառ. մետր մակերեսով և 43113917 դրամ հաշվարկային արժեքով,» բառերը փոխարինել «Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող 12708 քառ. մետր մակերեսով և 542 գծամետր երկարությամբ, 218257583 դրամ սկզբնական արժեքով շենքը, շինությունները և պարիսպը, դրանց սպասարկման համար 3,377506 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը, Թբիլիսյան խճուղու 25/2 հասցեում գտնվող 62,9 քառ. մետր մակերեսով, 1430506 դրամ սկզբնական արժեքով շինությունը և դրա սպասարկման համար 0,004656 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը,» բառերով:

2. Սահմանել, որ սույն որոշումից բխող` պայմանագրերի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2011
N 1591-Ն
Որոշում