Սեղմել Esc փակելու համար:
«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂ ...

 

 

010.0272.161111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2011 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ հասկացություններով.

«ոռոգման ոլորտում ջրօգտագործող` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ոռոգում իրականացնելու նպատակով իր սպասարկման տարածքի ջրամատակարարի հետ սահմանված կարգով կնքել է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ` ջրօգտագործողներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսիք են վարկավորումը, գյուղատնտեսական ներդրանքները, գյուղատնտեսության և ոռոգման ընդլայնումը, ուսուցումը, իրավական, հաշվապահական, անկախ աուդիտ ապահովելը և տեխնիկական հարցերով խորհրդատվությունը, սարքավորումների և համակարգչային ծրագրերի տրամադրումը և այլն:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածում 2-րդ մասը «իսկ Միությունը» բառերից հետո լրացնել «ջրավազանային կառավարման պլանների համաձայն» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 5.1. ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ջրօգտագործողն իրավունք ունի`

ա) օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով ստանալու ոռոգման ջուր.

բ) օրենքով սահմանված կարգով հիմնադրելու Ընկերություն.

գ) անդամակցելու Ընկերությանը.

դ) ծանոթանալու Ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգին, վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կանոնակարգին.

ե) մասնակցելու Ընկերության վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին:

Ջրօգտագործողը պարտավոր է`

ա) ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 5.2. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ընկերությունը կամ Միությունը իր կանոնադրության նպատակներին համապատասխան և կանոնադրությամբ սահմանված կարգով իրավունք ունի`

ա) Ընկերության կամ Միության նպատակը և խնդիրներն իրագործելու համար կատարելու անհրաժեշտ աշխատանքներ.

բ) անարգել տարածելու տեղեկատվություններ իր գործունեության վերաբերյալ.

գ) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

դ) դիմելու կանոնակարգող խորհուրդ կամ Ջրային համակարգերի կառավարման մարմին` ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ ստանալու նպատակով.

ե) անարգել տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու իր գույքը` կանոնադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) ոռոգման համակարգը բարեփոխելու նպատակով վերցնելու վարկեր, մասնակցելու պետական և ոչ պետական դրամաշնորհային և այլ զարգացման ծրագրերի.

է) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

Ընկերությունը կամ Միությունը պարտավոր է`

ա) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, սույն օրենքի, իրենց կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան.

բ) գործել ի նպաստ Ընկերության և Միության նպատակի և խնդիրների իրականացմանը.

գ) ոռոգման ջուր մատակարարելու համար ջրօգտագործողի հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

դ) օրենքով սահմանված կարգով իրականացնել գործավարություն և հաշվապահություն.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղեկատվություններ ներկայացնել իրենց գործունեությունը համակարգող պետական մարմնին.

զ) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվություն ներկայացնել համապատասխան պետական մարմիններին.

է) ապահովել իր անդամների իրավունքների ի կատար ածումը.

ը) իրականացնել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 6-րդ հոդվածում`

i

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընկերության պետական գրանցման համար հիմնադիր կոմիտեն ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, ուղարկում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կանոնակարգող խորհուրդ` սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր եզրակացություն ստանալու համար:».

2) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կանոնակարգող խորհուրդը կարող է տրամադրել դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական եզրակացությունը տրամադրվում է այն դեպքերում, երբ`

ա) պահպանված չէ հիդրոմիավորի անբաժանելիության սկզբունքը.

բ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը հնարավորություն չունի ջուր ստանալու անմիջականորեն ջրամատակարարից կամ այլ ջրաղբյուրից:».

3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմնադիր կոմիտեն կանոնակարգող խորհրդի կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, միջոցներ է ձեռնարկում Ընկերության հավանական անդամներին Ընկերության կանոնադրության նախագծի հետ ծանոթացնելու ուղղությամբ և հրավիրում է հիմնադիր ժողով` ապահովելով Ընկերության բոլոր հավանական անդամների հրավերը:».

4) 13-րդ մասը «տնօրեն» և «տնօրենի» բառերից առաջ լրացնել «գործադիր» բառով և նույն մասից հանել «կանոնադրությամբ նախատեսվելու դեպքում` նաև» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) ձայների այն քանակը, որը կարող է ունենալ Ընկերության անդամն ընդհանուր ժողովում, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված դեպքում` նաև ձայների հաշվարկման կարգը.»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 10-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ», «ժ» և «ժա» կետերով.

«թ) Ընկերության անդամների միջև, ինչպես նաև վերջիններիս և Ընկերության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության միջև Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողով.

ժ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին.

ժա) ցանկացած պահի ծանոթանալ Ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգին, վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կանոնակարգին:».

2) 2-րդ մասի «բ» կետի «վճարները» բառը փոխարինել «անդամավճարը» բառով, իսկ «ժ» կետը «թույլատրել» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով.

3) 2-րդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» կետով.

«բ.1) մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ն իրականացնել յուրաքանչյուր տարվա համար` սույն օրենքով սահմանված անդամավճարների վճարումը.».

5) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» և «ժդ» կետերով.

«ժգ) ընդհանուր ժողովի որոշմամբ կատարել այլ տեսակի վճարներ.

ժդ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, եթե հանդիսանում է վեճի կողմ և տեղեկացվել է նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին վեճեր լուծող հանձնաժողովի նախագահի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընկերության անդամը կարող է վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Ընկերությունից, եթե մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ`

ա) խախտել է Ընկերության կանոնադրության և (կամ) ոռոգման համակարգի կառավարման և ջրօգտագործման ներքին կանոնների պահանջները.

բ) չի կատարել մատակարարված ոռոգման ջրի վճարը պատշաճ ձևով կամ ջրի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում.

գ) Ընկերության կողմից գանձվող այլ վճարները կատարելուց հրաժարվել է կամ ուշացրել է դրա կատարումը.

դ) հրաժարվել է վերականգնել Ընկերությանն իր մեղքով հասցված վնասները:

Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր:»:

 

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 12-րդ հոդվածում`

i

1) 2-րդ մասը «տնօրինությունն է» բառից հետո լրացնել «, որի անդամները վարձու աշխատողներ են» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընկերության ժողովն ընտրում է առնվազն 3 անդամից կազմված վեճեր լուծող հանձնաժողով:».

3) 5-րդ մասը «կանոնադրությամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իրենց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 13. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

 

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության անդամների ընդհանուր ժողովն է, որն իր գործունեությունն իրականացնում է ժողովների միջոցով:

Ընկերության ընդհանուր ժողովը գումարվում է սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով, վարչական խորհրդի որոշմամբ, ըստ անհրաժեշտության, առնվազն տարին մեկ անգամ:

Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում գումարվող ընդհանուր ժողովից բացի, հրավիրվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ:

Արտահերթ ընդհանուր ժողովներ գումարվում են Միության, Ընկերության վարչական խորհրդի որոշմամբ, ընկերության անդամների մեկ երրորդի, վերստուգողի, ինչպես նաև կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ:

Վարչական խորհուրդը պարտավոր է ընդհանուր ժողով գումարելուց ոչ ուշ, քան 30 օր առաջ այդ մասին գրավոր, ինչպես նաև կապի այլ միջոցներով ծանուցել Ընկերության անդամներին: Ծանուցագրում պետք է նշվեն ընդհանուր ժողովի անցկացման ամսաթիվը, ժամը, տեղը, օրակարգում քննարկման համար նախատեսված հարցերը և քվեարկության կարգը:

Վարչական խորհուրդն ընդհանուր ժողով անցկացնելուց 20 օր առաջ պարտավոր է Ընկերության անդամներին մատչելի ձևով հնարավորություն ընձեռել նախօրոք ծանոթանալու Ընկերության բոլոր նյութերին:

Ընկերության անդամներն իրավունք ունեն ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի գումարման օրվանից 10 օր առաջ Ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու վարչական խորհուրդ` ընդհանուր ժողովի օրակարգում մտցնելու համար:

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում է Ընկերության անդամների հիսուն տոկոսից ավելին:

Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`

ա) Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը.

բ) վարչական խորհրդի կանոնակարգը հաստատելը.

գ) վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգը հաստատելը.

դ) վերստուգող հանձնաժողովի ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը քննարկելը.

ե) վարչական խորհրդի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

զ) վերստուգող հանձնաժողովի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

է) Ընկերության գործունեությունն ստուգելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ անկախ աուդիտ հրավիրելը.

ը) վեճեր լուծող հանձնաժողովի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

թ) վեճեր լուծող հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելը.

ժ) վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը հաստատելը.

ժա) Ընկերության ջրօգտագործող անդամներից ու ոչ անդամներից կատարվող գանձումների տեսակները և չափերը որոշելը.

ժբ) Ընկերության տարեկան հաշվետվություններն ու հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը.

ժգ) ջրի օգտագործման տարեկան պլանը և ջրի բաշխման ժամանակացույցը հաստատելը.

ժդ) Ընկերության ամենամյա բյուջեն հաստատելը.

ժե) Ընկերության ներքին կանոնակարգը հաստատելը.

ժզ) Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց խուսափելու դեպքում Ընկերության անդամին ընդհանուր ժողովում քվեարկության ձայնի իրավունքից զրկելը.

ժէ) Կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկվելու և լուծարման մասին որոշումներ ընդունելը, լուծարման հանձնաժողով ընտրելն ու լուծարման հաշվեկշիռները հաստատելը.

ժը) ոռոգման համակարգերի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների պլանները հաստատելը.

ժթ) ոռոգման համակարգի և ջրօգտագործման կառավարման ներքին կանոնները հաստատելը.

ի) վարչական խորհրդի առաջարկությամբ Ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և վարձու աշխատողների վճարման կարգը, աշխատավարձը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը հաստատելը.

իա) Ընկերության անդամների համար արտոնություններ սահմանելը.

իբ) Ընկերության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման, վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման, ինչպես նաև հրատապ ծախսեր կատարելու համար հատուկ կամ պահուստային ֆոնդ ունենալու և առանձին բանկային հաշիվներ բացելու մասին որոշումներ հաստատելը.

իգ) Ընկերության անդամի ձայների քանակը որոշելը, որն անդամը կարող է ունենալ ընդհանուր ժողովում, իսկ 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված դեպքերում դրանց հաշվարկման կարգը հաստատելը.

իդ) Ընկերության գույքն օտարելը, վարձակալության հանձնելը, վարկի դիմաց գրավ դնելը.

իե) կանոնակարգող խորհրդի տված` սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացության առկայության դեպքում Միության մեջ ընդգրկվելու մասին որոշում ընդունելը:

Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկելու, լուծարելու, կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Ընկերության սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալության հանձնելու, վարկի դիմաց գրավ դնելու մասին որոշումներն ընդունվում են Ընկերության անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Մնացած հարցերի վերաբերյալ որոշումներն ընդհանուր ժողովն ընդունում է Ընկերության` ժողովին մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Ընկերության ընդհանուր ժողովում կարող է քննարկվել Ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած այլ հարց:

Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունները չեն կարող վերապահվել Ընկերության այլ մարմնի:

Ընդհանուր ժողովի նիստերն արձանագրում է ընդհանուր ժողովի քարտուղարը, որն ընտրվում է Ընկերության ընդհանուր ժողովին մասնակից անդամների կազմից ձայների պարզ մեծամասնությամբ: Ընդհանուր ժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են վարչական խորհրդի նախագահը և քարտուղարը: Դրանք կնիքով կնքվում և մշտապես պահվում են Ընկերությունում: Ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունները փոստով կամ առձեռն տրամադրվում են Ընկերության բոլոր անդամ ջրօգտագործողներին` այդ մասին նշում կատարելով համապատասխան գրանցամատյանում:

Ընդհանուր ժողովի նիստերը վարում է վարչական խորհրդի նախագահը, նրա բացակայության դեպքում` վարչական խորհրդի նախագահի տեղակալը:

Առանձին հարցերի վերաբերյալ որոշում ընդունելիս Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել գաղտնի քվեարկություն:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այս դեպքում ձայների հաշվարկման կարգը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ:»:

 

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 16. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Ընկերության վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են որպես Ընկերության ընդհանուր ժողովի և ներկայացուցիչների ժողովի (այսուհետ` Ժողով) բացառիկ իրավասություն:

Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է 5 անդամից ոչ պակաս վարչական խորհուրդ` 3 տարի ժամկետով: Վարչական խորհրդի անդամների թիվը և նրանց ընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող Ընկերության ջրօգտագործող անդամները, Ընկերության սպասարկման տարածքի համայնքների ղեկավարները, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի այլ աշխատակիցները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում:

Վարչական խորհուրդը հաշվետու է Ընկերության Ժողովին:

Վարչական խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ:

Վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության Ժողովի հրավիրման և նրա օրակարգի հաստատման հետ կապված կազմակերպական աշխատանքները:

Վարչական խորհուրդը Ժողովի հաստատմանը ներկայացնելու համար նախապատրաստում է`

ա) Ընկերության բյուջեի նախագիծը.

բ) Ընկերության տարեկան հաշվետվությունը և հաշվեկշիռը.

գ) ջրի ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլան և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցը:

Վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) Ընկերության անդամներ ընդունելը և անդամությունը դադարեցնելը.

բ) տնօրինությանը համաձայնություն տալ երրորդ անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու վերաբերյալ.

գ) Ընկերության ժողովի որոշումների կատարումն ապահովելը.

դ) Ընկերության ֆինանսական միջոցները կառավարելու կանոնակարգը հաստատելը.

ե) Ընկերության գործադիր տնօրենին ու գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը մրցութային կարգով և աշխատանքից ազատելը.

զ) Ընկերության գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ աշխատանքային պայմանագրեր կնքելը.

է) Ընկերության ժողովին առաջարկություն ներկայացնելը Ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և վարձու աշխատողների վճարման կարգի և աշխատավարձի վերաբերյալ.

ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ընկերության անդամներին Ընկերությունից հեռացնելը.

թ) կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

Վարչական խորհուրդն իրականացնում է`

ա) Ընկերության ընդհանուր կառավարումը.

բ) Ընկերության գործադիր մարմնի գործունեության վերահսկումը.

գ) կանոնադրությամբ սահմանված` Ընկերության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի, այդ թվում` ներքին կանոնակարգի, ոռոգման համակարգի կառավարման և ջրօգտագործման ներքին կանոնների պահպանումը.

դ) սույն օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և ժողովի որոշումներով նախատեսված այլ խնդիրներ:

Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ, որոնց լիազորությունները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Վարչական խորհրդի նախագահի, նրա տեղակալի համար Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ավելի կարճ ժամկետներ:

Վարչական խորհրդի նախագահը վարում է ժողովի և վարչական խորհրդի նիստերը, ստորագրում է ժողովի և նիստերի արձանագրությունները, ղեկավարում է վարչական խորհրդի գործունեությունը և ներկայացնում է Ընկերությունն այլ կազմակերպություններում: Վարչական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, ստուգումների, ջրօգտագործող անդամներին և ոչ անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներ այցելությունների միջոցով, որոնք պարտադիր պետք է արձանագրվեն: Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է քարտուղար, որն արձանագրում է վարչական խորհրդի նիստերը, ստուգումները, այցելությունները, նախապատրաստում է որոշումների նախագծերը:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Վարչական խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են վարչական խորհրդի նախագահի կամ վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Վարչական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների ոչ պակաս, քան երեք քառորդը: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել վարչական խորհրդի նախագահի քվեարկելը ձայների հավասարության դեպքում:

Վարչական խորհրդի անդամները կամ վարչական խորհրդի նախագահը կարող են հեռացվել Ժողովի որոշմամբ, եթե վերացել են նրանց` որպես վարչական խորհրդի անդամներ լինելու իրավական հիմքերը, կամ նրանք խախտել են սույն օրենքի կամ Ընկերության կանոնադրության որևէ դրույթ:

Նույն Ժողովում կազմակերպվում են վարչական խորհրդի անդամների նոր ընտրություններ:»:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 17. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

Ընկերության գործադիր մարմինն Ընկերության տնօրինությունն է, որի ղեկավարն Ընկերության գործադիր տնօրենն է:

Ընկերության կանոնադրությամբ կարող է Ընկերության տնօրինությանը վերապահվել`

ա) Ընկերության բյուջեի նախագծի, Ընկերության տարեկան հաշվետվության և հաշվեկշռի, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանի և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցի նախապատրաստման, ինչպես նաև այլ աշխատանքներում վարչական խորհրդին աջակցելը.

բ) Ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործող անդամների և ոչ անդամների գրանցման, նրանց հողատարածքների չափերի և տեղադրման նկարագրության, Ընկերության ստացած ոռոգման ջրի, Ընկերության անդամների և ոչ անդամների տված` ոռոգման ջրի ստացման հայտերը և ջրաբաշխման մատյանները վարելը.

գ) ջրօգտագործողներին մատակարարված ոռոգման ջրի վճարները, ինչպես նաև Ընկերության ջրօգտագործող անդամներից գանձվող այլ տեսակի վճարները հաշվարկելը, համապատասխան կարգով գրանցելը և ջրօգտագործողներին ներկայացնելը.

դ) ոռոգման համակարգերի շահագործումը և պահպանումն ապահովելը.

ե) հաստատված բյուջեի և ոռոգման համակարգերի շահագործման ու պահպանման աշխատանքային պլանի հիման վրա Ընկերության վարչական խորհրդի հաստատմանը ներկայացվող պայմանագրեր նախապատրաստելը.

զ) ոռոգման ջրի մատակարարման նկատմամբ ջրամատակարարի կողմից կատարվող հսկողությունն ու ջուր ստանալը և բաշխելն Ընկերության անդամներին.

է) Ընկերության վարչական խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն` Ընկերության ֆինանսական միջոցները կառավարելը.

ը) վարձատրվող աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ և հրահանգներ հրապարակելը.

թ) վարչական խորհրդի խնդիրների անխափան իրականացումն ապահովելը.

ժ) սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

Ընկերության գործադիր տնօրենի իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:

Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:

Վարչական խորհուրդն Ընկերության գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր, որտեղ որոշվում են նրանց իրավասությունների ժամկետները: Գործադիր տնօրենը ներկայացնում է Ընկերությունը երրորդ անձանց առջև, կնքում և ստորագրում է Ընկերության աշխատանքային պայմանագրերը, վարչական խորհրդի հաստատած քաղաքացիաիրավական պայմանագրերը, ընդունում և ազատում է աշխատանքից Ընկերության տնօրինության աշխատակազմի անդամներին, ինչպես նաև արձակում է աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ և հրահանգներ:

Ընկերության գործադիր տնօրենի, հաշվապահի և աշխատողների վճարման կարգն ու աշխատավարձի չափը որոշում է Ընկերության Ժողովը` Ընկերության վարչական խորհրդի առաջարկությամբ:

Ընկերության աշխատողները իրավունք չունեն ընտրվելու Ընկերության վարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:»:

 

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 18. ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Վերստուգող հանձնաժողովը հսկողություն է իրականացնում Ընկերության վարչական խորհրդի, նրա գործադիր մարմնի կողմից իրականացվող ֆինանսական և տնտեսական գործունեության նկատմամբ:

Վերստուգող հանձնաժողովը ընտրվում է Ընկերության Ժողովի կողմից իր անդամների կազմից ուղղակի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով, երեք անդամից ոչ պակաս կազմով: Ընկերությանը պարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վերստուգող հանձնաժողովի կազմում:

Վարչական խորհրդի անդամը, տնօրինության աշխատակիցները, վեճեր լուծող հանձնաժողովի անդամը միաժամանակ չեն կարող լինել նաև վերստուգող հանձնաժողովի կազմում:

Վերստուգող հանձնաժողովը գործում է Ընկերության ժողովի հաստատած` վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգի համաձայն:

Վերստուգող հանձնաժողովն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնում է տարեկան առնվազն մեկ անգամ: Վերստուգող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ, Ժողովի որոշմամբ կամ վարչական խորհրդի անդամների ընդհանուր քանակի երկու երրորդի որոշմամբ ցանկացած ժամանակ կարող է իրականացնել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Վերստուգող հանձնաժողովն իր իրականացրած ստուգման արդյունքներն ամփոփում է գրավոր եզրակացության մեջ, որն ստորագրելուց հետո քննարկվելու նպատակով ներկայացվում է Ընկերության ժողով:

Վերստուգող հանձնաժողովի պահանջով Ընկերության վարչական խորհուրդը և Ընկերության տնօրինությունը պարտավոր են տրամադրել Ընկերության ֆինանսատնտեսական փաստաթղթերը:

Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է Ընկերության Ժողովին:

Վերստուգող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Ընկերության Ժողովի որոշմամբ վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգով սահմանված դեպքերում: Նույն Ժողովում ընտրվում է վերստուգող հանձնաժողովի նոր կազմ:»:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 19. ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Ընկերության ժողովն իր անդամների կազմից ստեղծում է վեճեր լուծող հանձնաժողով, որը քննարկում ու լուծում է Ընկերության անդամների միջև, Ընկերության անդամների և Ընկերության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության միջև Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը:

Հանձնաժողովի անդամների կազմը, որը պետք է բաղկացած լինի առնվազն երեք անդամից, նրանց լիազորությունների սահմանները, գործունեության ժամկետները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ, իսկ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատվող վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգով: Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վեճեր լուծող հանձնաժողովի կազմում: Վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` Ընկերության անդամ(ներ)ի դիմումով կամ Ընկերության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության նախաձեռնությամբ:

Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են քարտուղար, որն արձանագրում է հանձնաժողովի նիստերը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, և նախագահ, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, նախագահում է նիստերում, ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները և որոշումները: Վեճեր լուծող հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ջրօգտագործողին պարտավոր է ներկայացնել վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը, եթե վերջինս նման ցանկություն է հայտնել:

Իրենց խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումներն Ընկերության անդամները գրավոր հանձնում են հանձնաժողովի նախագահին, որը դիմումի քննարկման նպատակով տասնօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ: Կողմերը տեղեկացվում են նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին և պարտավոր են մասնակցել նիստի աշխատանքներին, իսկ եթե հնարավորություն չունեն անձամբ մասնակցելու, ապա նրանց շահերը կարող են ներկայացնել այլ անձինք համապատասխան լիազորագրի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ լսվում է վեճեր լուծող հանձնաժողովի անդամին վերաբերող վեճը, վերջինս, որպես հանձնաժողովի անդամ, չի մասնակցում նիստին և որոշման կայացմանը:

Դիմումի քննարկումը կազմակերպվում է դռնբաց, որի ժամանակ կարող են մասնակցել Ընկերության յուրաքանչյուր ջրօգտագործող անդամ, տնօրինության աշխատակից կամ որևէ այլ անձ: Վեճեր լուծող հանձնաժողովի նիստի ընթացքում լսվում են վեճի կողմերի փաստարկները, որոնք կարող են ներկայացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Վեճի կողմերը վեճեր լուծող հանձնաժողովին կարող են ներկայացնել իրենց կարծիքը հիմնավորող ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:

Վեճեր լուծող հանձնաժողովը գործը քննարկում է մեկ նիստով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է քննարկել մի քանի նիստով, սակայն ոչ ավել, քան քննարկումը սկսելուց հետո` տասնօրյա ժամկետում, որից հետո հանձնաժողովը կայացնում է որոշում:

Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել Ընկերության կանոնադրությամբ, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կամ հաստատել համապատասխան պայմանների հիման վրա վեճի կողմերի հաշտությունը: Վեճեր լուծող հանձնաժողովը որոշում է կայացնում` հիմք ընդունելով վեճի կողմերի կարծիքները և հիմնավորումները: Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

ա) վերացնել, փոփոխել կամ թողնել առանց փոփոխության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության կողմից Ընկերության անդամի նկատմամբ կայացված որոշումը.

բ) վերականգնել Ընկերության անդամի խախտված իրավունքը, այդ թվում` պարտավորեցնել այդ իրավունքը խախտողին կատարել համապատասխան գործողություններ:

Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով:

Վարչական խորհրդի, վերստուգող հանձնաժողովի անդամը, տնօրինության աշխատակիցները միաժամանակ չեն կարող լինել նաև վեճեր լուծող հանձնաժողովի անդամ:

Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունն ընդհանուր կարգով դադարեցվում է, երբ լրանում է դրա գործունեության ժամկետը: Ընկերության ժողովի որոշմամբ վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել հետևյալ դեպքերում.

ա) վեճեր լուծող հանձնաժողովի անդամ(ներ)ը կորցրել է (են) հանձնաժողովի անդամ(ներ) լինելու համար օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգով նախատեսված իրավական հիմքերը.

բ) վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի, Ընկերության կանոնադրության և վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգի խախտում.

գ) առկա է վեճեր լուծող հանձնաժողովի անդամի դիմումը հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին:

Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության դադարեցման դեպքում Ընկերության ընդհանուր ժողովը ընտրում է հանձնաժողովի նոր կազմ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «նախատեսված ջրի գնի» բառերը փոխարինել «ջրի ինքնարժեքի» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «համար» բառը փոխարինել «վճարը» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը «օտարվել» բառից հետո լրացնել «, վարձակալության հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը «կանոնակարգող խորհուրդ» բառերից հետո լրացնել «սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» կետը «ժամկետները և կարգը» բառերից հետո լրացնել «դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելու կարգը,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 26. ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Միության կառավարման բարձրագույն մարմինը վարչական խորհուրդն է: Վարչական խորհուրդն իր անդամներից ոչ ավել, քան երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար: Վարչական խորհրդի նախագահը, նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը նախագահում են խորհրդի նիստերում: Նրանց իրավասությունները և դրանց ժամկետները սահմանվում են Միության կանոնադրությամբ:

Միության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն իրականացնելու նպատակով վարչական խորհուրդն ընտրում է վերստուգող հանձնաժողով, որի անդամները հանդիսանում են Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Վերստուգող հանձնաժողովի անդամները միաժամանակ չեն կարող լինել նաև վարչական խորհրդի, վեճեր լուծող հանձնաժողովի անդամներ կամ տնօրինության աշխատակիցներ: Վերստուգող հանձնաժողովը Միության ֆինանսատնտեսական գործունեությունն ստուգում է առնվազն տարեկան մեկ անգամ: Վերստուգող հանձնաժողովն իր և (կամ) վարչական խորհրդի անդամների երկու երրորդի որոշմամբ ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Վերստուգող հանձնաժողովի պահանջով Միության տնօրինությունը պարտավոր է տրամադրել Միության ֆինանսատնտեսական փաստաթղթերը: Վերստուգող հանձնաժողովն իր իրականացրած ստուգման արդյունքներն ամփոփում է գրավոր եզրակացության մեջ, որը ստորագրում են վերստուգող հանձնաժողովի բոլոր անդամները: Վերստուգող հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ ընդհանուր համաձայնության չեկած անդամները կարող են եզրակացությանը կցել իրենց առանձին գրավոր կարծիքը: Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է Միության վարչական խորհրդին, որին ներկայացվում է եզրակացությունը: Վերստուգող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Միության վարչական խորհրդի որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Նույն նիստում վարչական խորհուրդն ընտրում է նոր կազմով վերստուգող հանձնաժողով:

Միության կանոնադրությամբ կարող է ստեղծվել վեճեր լուծող հանձնաժողով, որի անդամները համարվում են Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Վեճեր լուծող հանձնաժողովի անդամները միաժամանակ չեն կարող լինել նաև վարչական խորհրդի, վերստուգող հանձնաժողովի անդամներ կամ տնօրինության աշխատակիցներ: Վեճեր լուծող հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն հինգ անդամից: Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են քարտուղար, որն արձանագրում է հանձնաժողովի նիստերը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, և նախագահ, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, նախագահում է նիստերում, ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները և որոշումները: Վեճեր լուծող հանձնաժողովը քննարկում և լուծում է Միության անդամ Ընկերությունների միջև, Միության անդամ Ընկերությունների և Միության տնօրինության միջև Միության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը: Վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` Միության անդամ Ընկերության(ների) դիմումով կամ Միության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության նախաձեռնությամբ: Իրենց խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումը Միության անդամ Ընկերությունը հանձնում է վեճեր լուծող հանձնաժողովի նախագահին, որը տասնօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ, տեղեկացնում է վեճի կողմերին նիստի անցկացման նպատակի, տեղի, ժամանակի մասին: Նիստին պարտավոր են մասնակցել վեճի կողմերի` Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Դիմումի քննարկումը կազմակերպվում է դռնբաց, որի ժամանակ հանձնաժողովը լսում է կողմերի ներկայացուցիչներին: Վերջիններս կարող են ներկայացնել գրավոր կամ այլ ապացույցներ իրենց փաստերը հիմնավորելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում վեճեր լուծող հանձնաժողովը դիմումը կարող է քննարկել մի քանի նիստով, սակայն ոչ ավել, քան քսանօրյա ժամկետում, որից հետո հանձնաժողովը կայացնում է որոշում: Վեճեր լուծող հանձնաժողովը որոշում է կայացնում` հիմք ընդունելով վեճի երկու կողմերի կարծիքները և հիմնավորումները: Այն դեպքում, երբ լսվում է վեճեր լուծող հանձնաժողովի անդամ Ընկերությանը վերաբերող վեճը, վերջինիս լիազորված ներկայացուցիչը չի մասնակցում նիստին և որոշման կայացմանը: Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել սույն օրենքով, Միության կանոնադրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ: Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով: Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Միության վարչական խորհրդի որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Նույն նիստում վարչական խորհուրդն ընտրում է նոր կազմով վեճեր լուծող հանձնաժողով:

Միության գործադիր մարմինը տնօրինությունն է, որի աշխատակազմը վարձու աշխատողներ են:

Վարչական խորհրդի անդամների, նախագահի, նրա տեղակալի, վերստուգող հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի անդամների քանակը, լիազորությունների ժամկետները, գործունեության և ընտրության կարգը սահմանվում են Միության կանոնադրությամբ:

Վարչական խորհրդի անդամները և նախագահը, նրա տեղակալը, քարտուղարը, վերստուգող հանձնաժողովի անդամները և նախագահը, վեճեր լուծող հանձնաժողովի անդամները և նախագահը Միության վճարովի աշխատողներ չեն:»:

 

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 27. ՎԱՐՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Միության վարչական խորհրդում յուրաքանչյուր անդամ Ընկերությունն ունի Միության կանոնադրությամբ նախատեսված քանակով ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով: Վարչական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, ստուգումների, անդամ Ընկերություններին և ոչ անդամ Ընկերություններին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ոռոգման համակարգեր այցելությունների միջոցով, որոնք պարտադիր պետք է արձանագրվեն: Վարչական խորհրդի քարտուղարն արձանագրում է վարչական խորհրդի նիստերը, ստուգումները, այցելությունները, նախապատրաստում որոշումների նախագծերը:

Կանոնադրությամբ նախատեսված վարչական խորհրդի առաջին նիստը գումարվում է Միության պետական գրանցումից հետո` մեկամսյա ժամկետում:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` առնվազն ամիսը մեկ անգամ` վարչական խորհրդի նախագահի, վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի, վերստուգող հանձնաժողովի, կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ կամ կանոնադրությամբ նախատեսված այլ հիմքերով:

Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և Միության կանոնադրությամբ:

Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) Միության կանոնադրությունը հաստատելը.

բ) ֆինանսական հաշիվները և տարեկան հաշվետվությունները հաստատելը.

գ) Միության բյուջեն, աշխատանքային, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանները հաստատելը.

դ) ջրաբաշխման տարեկան պլան ժամանակացույցը հաստատելը.

ե) Միության կողմից գանձվող վճարները սահմանելը.

զ) կանոնադրությունից բխող ներքին կանոնները և աշխատանքային կանոնակարգը հաստատելը.

է) Միության սպասարկման տարածքում գտնվող անդամ և ոչ անդամ Ընկերությունների հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը կնքելու համար համաձայնություն տալը.

ը) շահագործման և վերանորոգման կամ այլ նպատակներով պայմանագրեր կնքելու համար համաձայնություն տալը.

թ) Միության ֆինանսական և հաշվապահական գործունեությունը վերահսկելը.

ժ) առնվազն տարին մեկ անգամ Միության գործունեությունն ստուգելու նպատակով անկախ աուդիտ հրավիրելը.

ժա) վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը, դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելը, վերստուգող հանձնաժողովի հաշվետվությունները քննարկելը և հաստատելը.

ժբ) Միության գործադիր մարմնի կառուցվածքը, վճարովի աշխատողների հաստիքացուցակը, աշխատավարձերի չափերը, վարձատրության կարգը սահմանելը և որոշելը.

ժգ) գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին մրցութային կարգով աշխատանքի ընդունելը և ազատելը.

ժդ) Միության անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելը.

ժե) շահագործման և վերանորոգման պլաններին համապատասխան` իր որոշմամբ այդ ուղղությամբ կնքվող պայմանագրերին հավանություն տալը.

ժզ) ներքին կանոններին և աշխատանքային կանոնակարգի կատարմանը հետևելը.

ժէ) Միության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման կամ վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման, ինչպես նաև հրատապ ծախսեր կատարելու համար հատուկ կամ պահուստային ֆոնդ ունենալու և առանձին բանկային հաշիվներ բացելու մասին որոշումներ հաստատելը.

ժը) վերստուգող հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելը.

ժթ) Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքն օտարելը, վարձակալության հանձնելը, վարկի դիմաց գրավ դնելը.

ի) Միության անդամ ընդունելը, անդամությունը դադարեցնելը.

իա) Միության անդամ Ընկերություններից անդամավճարների չափերը հաստատելը:

Միության վարչական խորհուրդն իրականացնում է կանոնադրությամբ սահմանված այլ խնդիրներ: Միության նոր անդամ ընտրվում է Ընկերության դիմումով` վարչական խորհրդի որոշմամբ: Վարչական խորհրդի քարտուղարը տեղեկացնում է Ընկերությանը նրան Միության անդամ ընդունելու մասին և տեղեկացնում է տնօրինությանը անդամությունը գրանցամատյանում գրանցելու համար: Ընկերության դիմումը Միության անդամ դառնալու մասին մերժվում է, եթե`

ա) Միության կանոնադրությամբ սահմանված է, որ նոր անդամներ կարող են ընդունվել ոռոգման սեզոնի վերջում: Այդ դեպքում անդամության թեկնածուին տեղեկացնում են Միության անդամ ընդունելու ժամկետի մասին.

բ) թեկնածու Ընկերությունն ունի Միության հանդեպ մատակարարված ոռոգման ջրի պարտքեր.

գ) թեկնածու Ընկերությունը նախկինում հեռացվել է Միությունից, և դրանից հետո դեռ չի անցել մեկ տարի.

դ) թեկնածու Ընկերությունը լուծարման գործընթացում է:

Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչական խորհուրդը կանոնադրության և բյուջեի հաստատման, դրանց մեջ լրացումների և փոփոխությունների կատարման վերաբերյալ որոշումներն ընդունում է վարչական խորհրդի անդամների ընդհանուր ձայների երեք քառորդով: Վարչական խորհրդի անդամների ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Վարչական խորհուրդն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն երկու երրորդը:

Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալության հանձնելու, վարկի դիմաց գրավ դնելու վերաբերյալ որոշումները վարչական խորհուրդն ընդունում է, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

Վարչական խորհրդի լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:»:

 

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 28. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

Միության գործադիր մարմինը Միության տնօրինությունն է, որի ղեկավարը Միության գործադիր տնօրենն է: Միության աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների հաստիքացուցակը, նրանց աշխատավարձերի չափերը, նրանց պաշտոնավարման ժամկետները սահմանվում են Միության վարչական խորհրդի որոշմամբ: Միության աշխատակազմը վճարովի աշխատողներ են:

Վճարովի աշխատողներն աշխատանքի ընդունվում և աշխատանքից ազատվում են գործադիր տնօրենի հրամանով` վարչական խորհրդի հաստատած հաստիքացուցակի համաձայն: Գործադիր տնօրենը ներկայացնում է Միությունը երրորդ անձանց առջև, կնքում և ստորագրում է աշխատանքային պայմանագրերը, Միության վարչական խորհրդի հաստատած քաղաքացիաիրավական պայմանագրերը, արձակում և հրապարակում է աշխատակազմի համար պարտադիր կատարման ենթակա հրամանները և հրահանգները: Միության գործադիր տնօրենը և գլխավոր հաշվապահն աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով:

Վճարովի աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Միության վճարովի աշխատողներն իրավունք չունեն ընտրվելու Միության վարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:

Միության տնօրինությունը`

ա) ապահովում է Միության վարչական խորհրդի որոշումների անխափան իրականացումը.

բ) աջակցում է վարչական խորհրդին Միության բյուջեի նախագծի, տարեկան հաշվետվության և հաշվեկշռի, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանի և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցի, ինչպես նաև վարչական խորհրդին ներկայացվող այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներում.

գ) գրանցում է Միության սպասարկման տարածքում Միության անդամ և ոչ անդամ Ընկերություններին, վարում է ջրամատակարարման մատյանները.

դ) հաշվարկում և համապատասխան կարգով գրանցում է Ընկերություններին մատակարարված ոռոգման ջրի վճարները, ինչպես նաև Միության անդամ Ընկերություններից գանձվող այլ տեսակի վճարները և ներկայացնում է Ընկերություններին.

ե) ապահովում է Միության սպասարկման տարածքի` Միությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ոռոգման համակարգերի շահագործումը և պահպանումը.

զ) Միության վարչական խորհրդի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիաիրավական պայմանագրերը.

է) Միության վարչական խորհրդի հաստատած կարգով կառավարում է Միության ֆինանսական միջոցները.

ը) իրականացնում է սույն օրենքով և Միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»:

 

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 29-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «ա» կետի «համար» բառը փոխարինել «վճարը» բառով.

2) 4-րդ մասի «նախատեսված ջրի գնի» բառերը փոխարինել «ջրի ինքնարժեքի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 30-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը «ջրի դիմաց ստացված վճարներից» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված օգնություններից,» բառերով.

2) 3-րդ մասի «հիմնական ջրատարը և (կամ) ջրավազանն» բառերը փոխարինել «մայրուղային և միջհամայնքային (միջտնտեսային) ոռոգման համակարգերը» բառերով, իսկ «հանձնվում են» բառերը փոխարինել «կարող են հանձնվել» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է օտարվել, վարձակալության հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց Միության վարչական խորհրդի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:»:

 

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքը լրացնել 30.1-ին հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 30.1. ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Միության անդամ Ընկերություններն իրավունք ունեն`

ա) ցանկացած պահի ծանոթանալու Միության կանոնադրությանը, ներքին կանոններին, վերստուգիչ հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության կարգին.

բ) ելնելով ոռոգման ջրի արդարացի բաշխման սկզբունքից և համաձայն ջրի մատակարարման պայմանագրի պայմանների` Միությունից ստանալու ոռոգման ջուր.

գ) օրենքով սահմանված կարգով քվեարկության ձայնի իրավունքով ունենալու լիազորված ներկայացուցիչ Միության վարչական խորհրդում, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովներում.

դ) քննարկման հարցեր ներկայացնելու Միության վարչական խորհրդի նիստի օրակարգ.

ե) Միության կառուցվածքային մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրելու.

զ) ստանալու Միության կողմից իրենց հասցված վնասի փոխհատուցում.

է) Միության անդամ Ընկերությունների միջև, Միության անդամ Ընկերությունների և Միության վարչական խորհրդի ու տնօրինության միջև Միության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմելու վեճեր լուծող հանձնաժողովին.

ը) Միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Միության անդամ Ընկերությունները պարտավոր են`

ա) կատարել Միության կանոնադրության և վարչական խորհրդի ընդունած որոշումների պահանջները.

բ) կանոնադրությամբ սահմանված ժամկետում մուծել անդամավճարները.

գ) Միության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

դ) պատշաճ ձևով և ժամանակին վճարել ոռոգման ջրի վճարը.

ե) պահպանել ոռոգման ջրի բաշխման ժամանակացույցը.

զ) պահպանել Միությանը պատկանող և իրենց կողմից օգտագործվող ոռոգման համակարգը` ոռոգման համակարգի շահագործման կանոնների պահանջներին համապատասխան.

է) փոխհատուցել իրենց մեղքով Միությանը հասցված վնասը.

ը) Միությանը տեղեկատվություն տրամադրել իրենց սպասարկման տարածքի ոռոգման համակարգերի վերաբերյալ.

թ) ոռոգման կայուն աշխատանքի ապահովման նպատակով Միությանը օրենքով սահմանված կարգով թույլատրել օգտագործել իրենց սպասարկման տարածքում գտնվող ջրատարները, հիդրոտեխնիկական կառուցվածքները.

ժ) Միության աշխատողներին թույլատրել իրենց սպասարկման տարածքում կատարել ոռոգման համակարգի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները.

ժա) կատարել վարչական խորհրդի որոշմամբ սահմանված այլ տեսակի վճարներ.

ժբ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, երբ համարվում են վեճի կողմ և տեղեկացվել են նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին վեճեր լուծող հանձնաժողովի քարտուղարի կողմից.

ժգ) կատարել Միության կանոնադրությամբ նախատեսված այլ պարտավորություններ:»:

 

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 31-րդ հոդվածում`

i

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միության անդամ Ընկերությունը կարող է վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Միությունից, եթե մեկ տարվա մեջ երկու և ավելի անգամ`

ա) խախտել է Միության կանոնադրության, ներքին կանոնների կամ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի պահանջները.

բ) չի կատարել մատակարարված ոռոգման ջրի վճարը պատշաճ ձևով կամ ջրի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում.

գ) Միության կողմից գանձվող այլ վճարները կատարելուց հրաժարվել է կամ ուշացրել է դրանց կատարումը.

դ) հրաժարվել է վերականգնել Միությանն իր մեղքով հասցված վնասները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Միությունում անդամությունը դադարում է, եթե Միության անդամ Ընկերությունը կորցրել է Միության անդամ լինելու համար օրենքով նախատեսված իրավական հիմքերը: Միության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառերը փոխարինել «ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 32-րդ հոդվածում`

i

1) 5-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) Ընկերությանը և Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ.».

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.1», «դ.2» կետերով.

«դ.1) ուսումնասիրում է Ընկերության և Միության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, ներառյալ` իրենց վարած գրանցամատյանները, և անհրաժեշտության դեպքում տալիս է գրավոր եզրակացություն Ընկերության և Միության` տվյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, որը կրում է ուղեցուցային բնույթ.

դ.2) Ընկերությանը և Միությանը համաձայնություն է տալիս կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, վերակազմակերպվելու կամ լուծարվելու համար.»:

 

ՀՈԴՎԱԾ 30. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 32.1. ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

Ընկերության և Միության գործունեությունը համակարգող պետական մարմինն է Ջրային համակարգերի կառավարման մարմինը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման մարմինը`

ա) Ընկերությանը և Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ.

բ) մասնակցում է օգտագործելի ոռոգման ջրային ռեսուրսների պահանջարկի ամենամյա հաշվարկման և հեռանկարային աշխատանքներին.

գ) ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումը և իրականացումը, կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննություն.

դ) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն, ներկայացնում է առաջարկություններ.

ե) վերահսկում է ոռոգման համակարգերի օգտագործման, պահպանման, վերանորոգման աշխատանքները.

զ) վերահսկում է ոռոգման ջրերի մատակարարման և ջրօգտագործման պահանջների կատարման նկատմամբ ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.

է) ապահովում է պետության սեփականություն համարվող ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և վերահսկումը.

ը) մասնակցում է ջրամատակարարման և ջրահեռացման, ջրային համակարգերի ջրային կորուստների նորմատիվների մշակմանը.

թ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:»:

 

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 33-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի «բ» կետի «ոչ անդամների» բառերը փոխարինել «ոչ անդամ ջրօգտագործողների» բառերով, իսկ «է» կետը «արձանագրությունների» բառից հետո լրացնել «որոշումների» բառով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի «զ» կետի «վարձավճարների մուծումների» բառերը փոխարինել «գանձված վճարների» բառերով, իսկ «է» կետը «արձանագրությունների» բառից հետո լրացնել «որոշումների» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը «կազմել» բառից հետո լրացնել «իրենց գործունեության մասին» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 33. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը «կարգով» բառից հետո լրացնել «, կանոնակարգող խորհրդի գրավոր համաձայնությամբ» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 34. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

16 նոյեմբերի 2011 թվականի

ՀՕ-272-Ն

 

 

pin
ՀՀ 24.10.2011
N ՀՕ-272-Ն օրենք