Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Ն Ո ...

 

 

040.1611.221111

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1611-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 400-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 400-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման նախաբանում «12-րդ բաժնի 5-րդ» բառերը փոխարինել «13-րդ բաժնի 1-ին» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

i

«Կառուցման փուլն ավարտված միջուկային տեղակայանքի շահագործման լիցենզիան տրվում է տվյալ միջուկային տեղակայանքի նախագծով նախատեսված շահագործման ժամկետով:»,

i

բ. 5-րդ կետում «Ատոմային էլեկտրակայանի յուրաքանչյուր էներգաբլոկի» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքի» բառերով,

i

գ. 7-րդ կետի «գ» ենթակետը «քանակի» բառից հետո լրացնել «և ֆիզիկական, քիմիական ու նեյտրոնաֆիզիկական բնութագրերի», իսկ «մասին» բառից հետո` «, ինչպես նաև միջուկային նյութերի հաշվառման և հսկման ծրագիրը» բառերով,

դ. 7-րդ կետի «դ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ,

«անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնական հրահանգները.»,

ե. 7-րդ կետի «ե» ենթակետը «ճառագայթային,» բառից հետո լրացնել «ռադիոակտիվ թափոնների,», իսկ «գիտատեխնիկական աջակցության» բառերից հետո` «, միջուկային վնասի փոխհատուցման» բառերով,

զ. 7-րդ կետի «զ» ենթակետը «որոշման» բառից հետո լրացնել «, իսկ կառուցման փուլն ավարտված միջուկային տեղակայանքի համար` անվտանգության վերլուծության մասին վերջնական հաշվետվությունը:» բառերով,

է. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «ժե» և «ժէ» ենթակետերը,

ը. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իբ» ենթակետով.

«իբ) միջուկային տեղակայանքի նախագծային և արտանախագծային վթարների կառավարման մասին հրահանգները:»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 1611-Ն
Որոշում