Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸ ...

 

 

100.0009.011111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011462

 

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ             ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

                                      ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ

                                              ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

    27 սեպտեմբերի 2011 թ. N 09-Ն       3 հոկտեմբերի 2011 թ. N 171-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի, 4-րդ ենթակետի պահանջները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի.Աբգարյանին`

1) Սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

27 սեպտեմբերի 2011 թ. N 09-Ն

և

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

3 հոկտեմբերի 2011 թ. N 171-Ն

համատեղ հրամանով

 

.____________________________________________________________________.

|           Գործունեության ստանդարտ ընթացակարգ (ԳՍԸ)                 |

|____________________________________________________________________|

|Ազգային համակարգող մարմնի և  Հայաստանի Հանրապետության կառավարությանն|

|առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համագործակցության |

|մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող                        |

|____________________________________________________________________|

|1. Սցենար        |1) Օդանավում վարակիչ հիվանդության կասկածով,       |

|                 |քիմիական, ճառագայթային ախտահարումով ուղևորի       |

|                 |(այսուհետ` Դեպք) կամ հիվանդության փոխանցողների    |

|                 |/միջատների/ (այսուհետ` Փոխանցողներ) հայտնաբերման  |

|                 |ժամանակ հակահամաճարակային միջոցառումների          |

|                 |կազմակերպում                                      |

|_________________|__________________________________________________|

|2. Ձեռնարկվող    |1) Օդանավում Դեպքի կամ Փոխանցողների առկայության   |

|միջոցառումներ    |մասին տեղեկանալուց հետո օդանավի հրամանատարի կողմից|

|                 |հաղորդում Հայաստանի Հանրապետության առողջապահության|

|                 |նախարարության պետական հիգիենիկ և  հակամաճարակային |

|                 |տեսչության սանիտարական կարանտինային կետին         |

|                 |(այսուհետ` սանիտարական կարանտինային կետ):         |

|                 |2) Սանիտարական կարանտինային կետի կողմից Դեպքի կամ |

|                 |Փոխանցողների առկայության մասին հաղորդում Հայաստանի|

|                 |Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական|

|                 |ավիացիայի գլխավոր վարչությանը (այսուհետ`          |

|                 |Քաղավիացիա), Հայաստանի Հանրապետության             |

|                 |կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի           |

|                 |«Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական)      |

|                 |կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին      |

|                 |ճանաչելու և  միջազգային առողջապահական             |

|                 |(բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային     |

|                 |համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու    |

|                 |մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային      |

|                 |առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ`       |

|                 |Կանոններ) Ազգային համակարգող մարմնին (այսուհետ`   |

|                 |Ազգային համակարգող մարմին) և  Քաղավիացիայի        |

|                 |«Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական      |

|                 |ընկերությանը:                                     |

|                 |3) Սանիտարական կարանտինային կետի կողմից           |

|                 |առողջապահական (կանխարգելիչ, բժշկական,             |

|                 |սահմանափակող) միջոցառումների ձեռնարկում:          |

|_________________|__________________________________________________|

|3. Անհրաժեշտ     |1) Սանիտարական կարանտինային կետի անհրաժեշտ        |

|պարագաներ        |պարագաներ.                                        |

|                 |ա. անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներ         |

|                 |բ. անհրաժեշտ սարքավորումներ                       |

|                 |գ. էնտոմոլոգիական հետազոտության համար անհրաժեշտ   |

|                 |պարագաներ,                                        |

|                 |դ. անհրաժեշտ ախտահանող, միջատասպան, կրծողասպան    |

|                 |նյութեր                                           |

|                 |ե. հանրային առողջության պահպանման նպատակով        |

|                 |ուղևորի  բնակավայրի հաստատման հասցեական քարտեր    |

|                 |զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011    |

|                 |թվականի փետրվարի 3-ի N 219 -Ն որոշման N 3         |

|                 |հավելվածով հաստատված «Վարակիչ հիվանդության        |

|                 |կասկածով ուղևորի  (ուղևորների)  և  կոնտակտավորների|

|                 |ռեգիստր»:                                         |

|_________________|__________________________________________________|

|4. Մասնակիցներ   |1) Սանիտարական կարանտինային կետի աշխատակիցներ:    |

|                 |2) «Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական   |

|                 |ընկերության մասնագետներ:                          |

|                 |3) Օդանավի հրամանատար:                            |

|                 |4) Օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական        |

|                 |ծառայության աշխատակիցներ                          |

|                 |5) Օդային շարժման ղեկավարման կենտրոնի             |

|                 |աշխատակիցներ:                                     |

|                 |6) Հայաստանի Հանրապետության առողջապահության       |

|                 |նախարարության աշխատակիցներ:                       |

|_________________|__________________________________________________|

|5. Անհրաժեշտ     |1) Սանիտարական կարանտինային կետը պատրաստում է     |

|պատրաստություններ|բոլոր անհրաժեշտ պարագաները (ռեգիստր, հասցեական    |

|                 |քարտեր, հաղորդման ձևեր,  անհրաժեշտ սարքավորումներ,|

|                 |անհատական պաշտպանիչ միջոցներ, կրծողասպան,         |

|                 |ախտահանող, միջատասպան նյութեր):                   |

|                 |2) Սանիտարական կարանտինային կետը յուրաքանչյուր    |

|                 |տարի վերանայում է պահանջվող կրծողասպան, ախտահանող,|

|                 |միջատասպան նյութերի ցանկը` համաձայնեցնելով        |

|                 |Առողջապահության համաշխարհային կազմակերպության     |

|                 |պահանջներին:                                      |

|_________________|__________________________________________________|

|6. Օդանավի       |1) Օդանավի հրամանատարը թռիչքի ընթացքում օդանավում |

|հրամանատարի      |կասկածելի կամ հաստատված դեպքի կամ Փոխանցողների    |

|կողմից Դեպքի կամ |առկայության մասին տեղեկանալուց հետո այդ պահին կապի|

|Փոխանցողների     |մեջ գտնվող օդային շարժման ղեկավարման կենտրոն է    |

|առկայության մասին|հաղորդում հետևյալ  տվյալները`                     |

|սանիտարական      |ա. օդանավի ճանաչման դասիչը                        |

|կարանտինային     |բ. մեկնման օդանավակայանը                          |

|կետին հաղորդման  |գ. ժամանման օդանավակայանը                         |

|քայլ առ քայլ     |դ. ժամանման հաշվարկված ժամանակը                   |

|նկարագրություն   |ե. օդանավում գտնվող` հիվանդության կասկածով        |

|                 |մարդկանց թիվը` շեշտելով «վարակիչ հիվանդություն»   |

|                 |բառերը                                            |

|                 |զ. օդանավում գտնվող մարդկանց թիվը                 |

|                 |է. հանրային առողջության վտանգի բնույթը, եթե այն   |

|                 |հայտնի է:                                         |

|                 |2) Օդային շարժման ղեկավարման կենտրոնը ստացված     |

|                 |տեղեկությունները հաղորդում է օդանավակայանի        |

|                 |կենտրոնական դիսպետչերական ծառայություն:           |

|                 |3) Օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական        |

|                 |ծառայությունը ստացված տեղեկությունները հաղորդում է|

|                 |օդանավակայանի սանիտարական կարանտինային կետին`     |

|                 |հանրային առողջությանն սպառնացող վտանգի            |

|                 |կանխարգելման նպատակով պատասխան առողջապահական      |

|                 |միջոցառումներ իրականացնելու նպատակով, և  կանոնների|

|                 |հարցերով օդանավակայանի պատասխանատուին:            |

|                 |4) Ավիադիսպետչերական ծառայությունն օդանավի        |

|                 |հրամանատարին տալիս է ցուցումներ օդանավը           |

|                 |սանիտարական կանգառում կայանելու վերաբերյալ`       |

|                 |օդանավում հիվանդության կասկածով ուղևորի           |

|                 |(ուղևորների),  կոնտակտավորների նկատմամբ           |

|                 |առողջապահական միջոցառումներ իրականացնելու         |

|                 |նպատակով:                                         |

|                 |5) Օդանավի և  օդանավակայանի անձնակազմը            |

|                 |հրահանգավորվում է օդանավի դռների բացման,          |

|                 |ուղևորների  իջեցման և  այն տեղեկատվության         |

|                 |վերաբերյալ, որը պետք է հաղորդվի ուղևորներին       |

|                 |սանիտարական կարանտինային կետի մասնագետների        |

|                 |ժամանումից առաջ:                                  |

|_________________|__________________________________________________|

|7. Սանիտարական   |1) Օդանավակայանի սանիտարական կարանտինային կետը    |

|կարանտինային կետի|ստացված տեղեկությունները հայտնում է Ազգային       |

|կողմից Դեպքի կամ |համակարգող մարմնին և  Քաղաքացիական ավիացիայի      |

|Փոխանցողների     |բնագավառում պետական լիազոր մարմնին:               |

|առկայության մասին|2) Քաղաքացիական ավիացիայի բնագավառի լիազոր        |

|հաղորդում        |մարմինը կապ է հաստատում օդանավակայանի             |

|Քաղաքացիական     |տնօրինության, ավիաընկերության և  պետական          |

|ավիացիայի        |հսկողություն իրականացնող այլ կառույցների          |

|բնագավառում      |պատասխանատուների հետ` համապատասխան առողջապահական  |

|պետական լիազոր   |միջոցառումների կազմակերպման համար:                |

|մարմնին          |3) Սանիտարական կարանտինային կետն օդանավի          |

|                 |օպերատորին կամ նրա պատասխանատու ներկայացուցչին    |

|                 |ներկայացնում է առաջարկություն`                    |

|                 |ա. օդանավի հրամանատարի կամ նրա ներկայացուցչի      |

|                 |կողմից թռիչքի ընթացքում կամ վայրէջքից հետո        |

|                 |Օդանավի ընդհանուր հայտարարագրի առողջապահական մասը |

|                 |լրացնելու և  վավերական օրինակը, ուղևորների        |

|                 |անվանացանկը սանիտարական կարանտինային կետ          |

|                 |ներկայացնելու վերաբերյալ.                         |

|                 |բ. օդանավի հրամանատարին կամ նրա ներկայացուցչին    |

|                 |միջազգային չվերթի ընթացքում օդանավի առողջապահական |

|                 |(բժշկասանիտարական) վիճակի, ինչպես նաև  օդանավի    |

|                 |նկատմամբ կիրառված ցանկացած առողջապահական          |

|                 |միջոցառման մասին տվյալներ ներկայացնելու           |

|                 |վերաբերյալ:                                       |

|                 |4) Սանիտարական կարանտինային կետն օդանավում Դեպքի  |

|                 |կասկածի կամ Փոխանցողի առկայության մասին հաղորդում |

|                 |ստանալուց հետո` օդանավը շահագործողներին գրավոր    |

|                 |տեղեկացնում է օդանավի նկատմամբ իրականացվող        |

|                 |առողջապահական միջոցառումների վերաբերյալ:          |

|_________________|__________________________________________________|

|8. Սանիտարական   |1) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի մասին      |

|կարանտինային կետի|տեղեկացնում է «Ավիաբուժ բժշկական կենտրոն» փակ     |

|կողմից Դեպքի     |բաժնետիրական ընկերությանը, որը ապահովում է        |

|մասին «Ավիաբուժ  |վարակիչ հիվանդության կասկած ունեցող ուղևորների,   |

|բժշկական         |ինչպես նաև  քիմիական, ճառագայթային ախտահարումով   |

|կենտրոն» փակ     |անձանց առաջնային բժշկական օգնությունը և           |

|բաժնետիրական     |սպասարկումը:                                      |

|ընկերությանը     |                                                  |

|հաղորդման քայլ առ|                                                  |

|քայլ             |                                                  |

|նկարագրություն   |                                                  |

|_________________|__________________________________________________|

|9. Սանիտարական   |1) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի կամ        |

|կարանտինային կետի|Փոխանցողների առկայության մասին հաղորդում է        |

|կողմից Դեպքի կամ |Ազգային համակարգող մարմնին` համաձայն Հայաստանի    |

|Փոխանցողների     |Հանրապետության կառավարության 2010 թվականի         |

|առկայության մասին|օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական           |

|Կանոնների        |(բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային     |

|հարցերով Ազգային |համակարգող մարմնի և  շահագրգիռ մարմինների         |

|համակարգող       |համագործակցության մեխանիզմները և  համակարգման     |

|մարմնին հաղորդման|ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման  |

|քայլ առ քայլ     |1-ին մասի 2-րդ կետով հաստատված կենսաբանական,      |

|նկարագրություն   |քիմիական և  ճառագայթային գործոններով              |

|                 |պայմանավորված` հանրային առողջապահության ոլորտում  |

|                 |արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման   |

|                 |մասին ձևի  և  հանրային առողջապահության ոլորտում   |

|                 |միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ         |

|                 |ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և  գնահատման  |

|                 |սխեմայի:                                          |

|                 |2) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի կամ        |

|                 |Փոխանցողների առկայության մասին Ազգային համակարգող |

|                 |մարմնին տեղեկատվությունը ներկայացվում է նաև       |

|                 |համաձայն «Միջազգային առողջապահական կանոնների      |

|                 |հարցերով Ազգային համակարգող մարմնի և  Միջազգային  |

|                 |առողջապահական կանոնների գործադրման հարցերով       |

|                 |նշանակված սահմանի անցման կետերի փոխգործակցության  |

|                 |կարգը» հաստատելու մասին համատեղ հրամանի           |

|                 |պահանջների:                                       |

|_________________|__________________________________________________|

|10. Սանիտարական  |1) Սանիտարական կարանտինային կետը Քաղավիացիային    |

|կարանտինային կետի|տեղեկատվություն է տրամադրում դեպքի կամ            |

|կողմից           |Փոխանցողների առկայության և  ձեռնարկվող            |

|հակահամաճարակային|միջոցառումների վերաբերյալ:                        |

|միջոցառումների   |2) Սանիտարական կարանտինային կետը իրականացնում է   |

|ձեռնարկման քայլ  |ա. վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային   |

|առ քայլ          |ախտահարումով կասկածելի ուղևորի/ուղևորների         |

|նկարագրություն   |զննում:                                           |

|                 |բ. զննման արդյունքում հայտնաբերված հիվանդության   |

|                 |կասկածով ուղևորի/ուղևորների   մեկուսացում.        |

|                 |գ. հիվանդության կասկածով ուղևորի/ուղևորների       |

|                 |հոսպիտալացման կազմակերպում:                       |

|                 |3) Սանիտարական կարանտինային կետը հսկողություն է   |

|                 |իրականացնում բոլոր կոնտակտավորների նկատմամբ:      |

|                 |4) Բոլոր կոնտակտավոր ուղևորները,  սանիտարական     |

|                 |կարանտինային կետի առաջարկությամբ, լրացնում են     |

|                 |բնակավայրի հաստատման հասցեական քարտեր:            |

|                 |5) Օդանավի հրամանատարը կամ նրա ներկայացուցիչը     |

|                 |լրացված հասցեական քարտերը տրամադրում է            |

|                 |սանիտարական կարանտինային կետին:                   |

|                 |6) Հանրային առողջապահական նպատակներով վարակի      |

|                 |աղբյուրի կոնտակտավորների կողմից սանիտարական       |

|                 |կարանտինային կետ են ներկայացվում`                 |

|                 |ա. ուղևորության  վերջնակետի մասին                 |

|                 |տեղեկատվություն` անհրաժեշտության դեպքում նրա հետ  |

|                 |կապ հաստատելու նպատակով.                          |

|                 |բ. երթուղուն վերաբերող տվյալներ` մինչև  ժամանումն |

|                 |ախտահարված, դրան հարակից տարածքում գտնվելու կամ   |

|                 |վարակի, աղտոտման (բաղարկման) աղբյուրի հետ այլ     |

|                 |հնարավոր շփումների պարզաբանման նպատակով.          |

|                 |գ. առողջապահական փաստաթղթերի ստուգման             |

|                 |արդյունքները (պատվաստման կամ կանխարգելման         |

|                 |միջազգային հավաստագիր, պատվաստումից ազատման       |

|                 |հավաստագիր, բժշկական զննությունը և  լաբորատոր     |

|                 |հետազոտությունները հավաստող փաստաթուղթ):          |

|                 |7) Սանիտարական կարանտինային կետը անհրաժեշտության  |

|                 |դեպքում կազմակերպում է օդանավի կայանումը          |

|                 |սանիտարական կանգառ, և  վերջինիս նկատմամբ          |

|                 |իրականացվող ախտահանման, միջատազերծման,            |

|                 |կրծողազերծման աշխատանքները:                       |

|                 |8) Սանիտարական կարանտինային կետն իրականացնում է   |

|                 |ախտահարված օդանավով ժամանած` վարակիչ հիվանդության |

|                 |կասկածով ուղևորի  (ուղևորների)  և                 |

|                 |կոնտակտավորների տվյալների համակարգչային գրանցում  |

|                 |և  արխիվացում «Վարակիչ հիվանդության կասկածով      |

|                 |ուղևորի  (ուղևորների)  և  կոնտակտավորների         |

|                 |ռեգիստրում»` համաձայն Հայաստանի Հանրապետության    |

|                 |կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219 -Ն  |

|                 |որոշման N 3 հավելվածի:                            |

|                 |9) Ազգային համակարգող մարմինը Դեպքի մասին         |

|                 |տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային       |

|                 |կազմակերպության հաղորդակցման կետերի համաձայն` ՀՀ  |

|                 |կառավարության 2009 թվականի 6 օգոստոսի «Ազգային    |

|                 |համակարգող մարմնի և  առողջապահության              |

|                 |համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի |

|                 |միջև  կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու   |

|                 |մասին» N 913-Ն որոշման պահանջների համաձայն:       |

|_________________|__________________________________________________|

|11. Առանցքային   |1) Հիվանդների վաղ հայտնաբերման, կոնտակտավորների   |

|գաղափարներ       |հսկողության և  հակահամաճարակային միջոցառումների   |

|                 |ժամանակին և  արագ ձեռնարկման արդյունքում կանխվում |

|                 |է վարակիչ հիվանդությունների ներբերումը Հայաստանի  |

|                 |Հանրապետություն:                                  |

.____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
27.09.2011
N 09-Ն
Հրաման