Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐ ...

 

 

040.1684.021211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 նոյեմբերի 2011 թվականի N 1684-Ն

 

i

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թուրքիայի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը 2011 թվականին հատկացնել 114.005,2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`

1) «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով` 34.977,52 հազ. դրամ.

2) «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 72.747,64 հազ. դրամ.

3) «Վարչական սարքավորումներ» հոդվածով` 3.200,0 հազ. դրամ.

4) «գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով` 3080,0 հազ. դրամ:

(1-ին կետը փոփ. 29.12.11 թիվ 1933-Ն որոշում)

2. Մարդասիրական օգնությունը Թուրքիայի Հանրապետություն տեղափոխելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2011 թվականին հատկացնել 8.837,28 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով հատկացվող գումարների հաշվին կատարվելիք գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 29.12.11 թիվ 1933-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 17-ի

N 1684-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը            |Գնման|Չափի  |Քանակը|Միավորի|Գումարը|

|ը/կ|                             |ձևը  |միա-  |      |արժեքը |(հազ.  |

|   |                             |     |վորը  |      |(հազ.  |դրամ)  |

|   |                             |     |      |      |դրամ)  |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|1. |Վրան 60-տեղանոց              |ԲԸԱՀ |հատ   |     6|  726.0| 4356.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|2. |Վրան 40-տեղանոց              |ԲԸԱՀ |հատ   |    10|  627.0| 6270.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|3. |Վրան 40-տեղանոց` ձմեռային    |ԲԸԱՀ |հատ   |     3|  660,0| 1980.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|4. |Վրան 20-տեղանոց              |ԲԸԱՀ |հատ   |     2|  264.0|  528.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|5. |Վրան 20-տեղանոց` ձմեռային    |ԲԸԱՀ |հատ   |     1|  497.7|  497.7|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|6. |Վրան 10-տեղանոց              |ԲԸԱՀ |հատ   |     9|  198.0| 1782.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|7. |Վրան 10-տեղանոց` ԱՄՆ-ի       |ԲԸԱՀ |հատ   |     1|  396.0|  396.0|

|   |արտադրության հրամանատարական  |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|8. |Վրան 10-տեղանոց ԱՄՆ-ի        |ԲԸԱՀ |հատ   |    13|373.626| 4857.1|

|   |արտադրության                 |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|9. |Վրան 10-տեղանոց              |ԲԸԱՀ |հատ   |     6|  264.0| 1584.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|10.|Վրան 10-տեղանոց              |ԲԸԱՀ |հատ   |     6|  110.0|  660.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|11.|Վրան 6-տեղանոց               |ԲԸԱՀ |հատ   |     8|  63.36| 506.88|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|12.|Վրան 6-տեղանոց` ձմեռային     |ԲԸԱՀ |հատ   |    28|  120.0| 3360.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|13.|Վրան 6-տեղանոց` ձմեռային     |ԲԸԱՀ |հատ   |     3|  100.0|  300.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|14.|Վրան 5 տեղանոց               |ԲԸԱՀ |հատ   |    36|   52.8| 1900.8|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|15.|Վրան 5 տեղանոց` ձմեռային     |ԲԸԱՀ |հատ   |    27|  107.0| 2889.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|16.|Վրան 4-տեղանոց` ձմեռային     |ԲԸԱՀ |հատ   |    14|   73.0| 1022.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|17 |Վրան 3-տեղանոց               |ԲԸԱՀ |հատ   |    19|  50.16| 953.04|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|18.|Ծածկոց` կիսաբրդյա            |ԲԸԱՀ |հատ   |  3000|   7.26|21780.0|

|   |1,4 մ x 2,2 մ չափսի          |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|19.|Ծածկոց` կիսաբրդյա            |ԲԸԱՀ |հատ   |   540|  10.56| 5702.4|

|   |1,6 մ x 2,2 մ չափսի          |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|20.|Ծածկոց` կիսաբրդյա            |ԲԸԱՀ |հատ   |   535|  7.128|3813.48|

|   |1,6 մ x 2,2 մ չափսի          |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|21.|Ծածկոց` կիսաբրդյա            |ԲԸԱՀ |հատ   |   300|   9.24| 2772.0|

|   |1,6 մ x 2,2 մ չափսի          |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|22.|Ծածկոց` կիսաբրդյա            |ԲԸԱՀ |հատ   |  1000|    8.5| 8500.0|

|   |1,5 մ x 2,1 մ չափսի          |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|23 |Սավան` բամբակյա              |ԲԸԱՀ |հատ   | 10000|   0.31| 3100.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|24.|Ներքնակ` փչովի               |ԲԸԱՀ |հատ   |    36|  10.56| 380.16|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|25.|Ներքնակ                      |ԲԸԱՀ |հատ   |   300|    6.5| 1950.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|26.|Քնապարկ                      |ԲԸԱՀ |հատ   |   474|   26.4|12513.6|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|27.|Քնապարկ                      |ԲԸԱՀ |հատ   |   160|   20.0| 3200.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|28.|Քնապարկ                      |ԲԸԱՀ |հատ   |   300|   23.3| 6990.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|29.|Ներքնակի երես` բամբակյա      |ԲԸԱՀ |հատ   |  2000|  0.363|  726.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|30.|Բացովի մահճակալներ           |ԲԸԱՀ |հատ   |   100|   32.0| 3200.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|31.|Տրանսպորտային միջոցի         |ԲԸԱՀ |հատ   |     2| 1540.0| 3080.0|

|   |վարձակալություն              |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|32.|Բրեզենտյա պարկ               |ԲԸԱՀ |հատ   |   400|    3.3| 1320.0|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|33.|Փայտյա արկղեր`               |ԲԸԱՀ |հատ   |    15|   15.0|  225.0|

|   |1.1 մ x 0.9 մ x 0.8 մ չափսի  |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|34.|Փայտյա արկղերը               |ԲԸԱՀ |հատ   |    35|    8.0|  280.0|

|   |0.6 մ x 0.85 մ x 0.6 մ չափսի |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|35.|Ստվարաթղթե արկղեր            |ԲԸԱՀ |հատ   |   150|   0.75|  112.5|

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|36.|ՀՀ-ի և  ՀՀ ԱԻՆ-ի             |ԲԸԱՀ |քառ.  |    50|  10.35|  517.5|

|   |խորհրդանիշերով ինքնակպչուն   |     |մետր  |      |       |       |

|   |թաղանթների ձեռքբերում        |     |      |      |       |       |

|___|_____________________________|_____|______|______|_______|_______|

|37.|Բեռնափոխադրումների դիմաց     |ԲԸԱՀ |հատ   |     1|8837.28|8837.28|

|   |կատարված ծախսեր              |     |      |      |       |       |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.11.2011
N 1684-Ն
Որոշում