Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱ ...

15.01.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.03.1992  -ից մինչեւ   15.01.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.01 ՆՀ-1005 հրամանագիր)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով շարունակվող էներգետիկ ճգնաժամի, հանրապետության տրանսպորտային ուղիների շրջափակումների և սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակը, որոշում եմ.

1. Հանրապետության գործադիր իշխանության բոլոր մարմինների աշխատանքները կազմակերպել` ելնելով տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման պահանջներից:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռօրյա ժամկետում մշակել ստեղծված իրավիճակից բխող գործողությունների ծրագիր` դրանում ներառելով հանրապետության կյանքի բոլոր կողմերի օպերատիվ կառավարումն ապահովող փոխհամաձայնեցված հստակ միջոցառումներ.

հատուկ հսկողություն սահմանել պետական իշխանության տեղական մարմինների գործադիր կոմիտեների կողմից համանման միջոցառումների իրականացման և աշխատանքային ու կատարողական կարգապահության բարձրացման նկատմամբ.

բոլոր հնարավորություններն ու միջոցները կենտրոնացնել գարնան գյուղատնտեսական աշխատանքները պահանջվող ժամկետներում կազմակերպելու և անցկացնելու համար:

i

3. Բնակչության կենսագործունեության և տնտեսության կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքի ապահովման նպատակով ստեղծել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբ:

Շտաբի կազմը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության կենսագործունեության և տնտեսության կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու, վառելիքաէներգետիկ ռեսուրսների օգտագործումը կարգավորելու վերաբերյալ օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի կողմից ընդունված որոշումները ենթակա են պարտադիր կատարման հանրապետության պետական կառավարման բոլոր մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:

Օպերատիվ կառավարման տարածքային շտաբներ ստեղծել հանրապետության շրջաններում, հանրապետական ենթակայության քաղաքներում և քաղաքների շրջաններում` պատգամավորների համապատասխան խորհուրդների գործադիր կոմիտեների նախագահների ղեկավարությամբ:

/փոփ. 14.04.95 հրամանագիր/

4. Սույն հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից սահմանել պատասխանատու աշխատողների շուրջօրյա հերթապահություններ Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական վարչություններում, պետական տեսչությունում, գերատեսչություններում, շրջանային, հանրապետական ենթակայության քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներում, ինչպես նաև ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում:

Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ստեղծել բանվոր-ծառայողներից կազմված հանձնաժողովներ կամ օպերատիվ խմբեր` ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության նյութական և ֆինանսական ռեսուրսների օգտագործումը վերահսկելու նպատակով:

i

5. Թույլատրել հանրապետության գործադիր իշխանության բոլոր մարմինների ղեկավարներին օպերատիվ կառավարման համապատասխան շտաբների եզրակացությունների հիման վրա անվստահություն հայտնել կամ աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնատար անձանց և աշխատողներին, որոնք խախտում են աշխատանքային կարգապահությունը կամ որոնց մեղքով չի ապահովվում օպերատիվ կառավարման շտաբների որոշումների կատարումը:

6. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչների խմբեր հանրապետության շրջաններում, հանրապետական ենթակայության քաղաքներում և քաղաքների շրջաններում` սույն հրամանագրից բխող որոշումների կատարման ընթացքը վերահսկելու, պետական իշխանության տեղական մարմինների գործադիր կոմիտեների աշխատանքը կոորդինացնելու համար:

7. Հանրապետությունում ստեղծված տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում արգելել, այնպիսի գործողությունների և քայլերի ձեռնարկումը, որոնք կարող են կազմալուծել բնակչության կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, տնտեսական կարևորագույն օբյեկտների անխափան աշխատանքը կամ թուլացնել հանրապետության պաշտպանունակությունը:

/8 և 9 կետերը ուժը կորցրել են 14.04.95 հրամանագիր/

10. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` խիստ հսկողություն սահմանել նյութական ռեսուրսների օգտագործման վրա` դրանք ուղղելով առաջնահերթ կարիքների բավարարմանը:

11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության պետական վարչությանը`

հանրապետության դատախազության հետ համատեղ կտրուկ միջոցներ ձեռնարկել կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու, պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ.

սահմանել կարևորագույն պետական նշանակության և բնակչության կենսապահովման օբյեկտների պահպանության հատուկ ռեժիմ:

12. Սույն հրամանագրի կատարման ընթացքը յուրաքանչյուր շաբաթվա արդյունքներով քննության առնել Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդում:

13. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 մարտի 1992 թվական

ՆՀ-84

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.03.1992
N ՆՀ-84
Հրամանագիր