Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ Ն ...

 

 

020.0129.061098

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 6 հոկտեմբերի 1998 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Գ. Նանագուլյանի

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Նանագուլյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի մայիսի 8-ին Օտավայում` Կողմերի տարածքում գործարար նախաձեռնությունների խթանման և այդ պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացման նպատակով մի Կողմի ներդրողների ներդրումները մյուս Կողմի տարածքում խրախուսելու և պաշտպանելու համար:

Համաձայնագրով յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի կատարած ներդրումներին կամ եկամուտներին պարտավորվում է տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան կտրամադրի ցանկացած երրորդ երկրի ներդրողների կատարած ներդրումներին կամ եկամուտներին:

Ըստ դիմող կողմի, համաձայնագրի 8 հոդվածի վերնագիրը պետք է հասկանալ «Օտարում», իսկ այդ հոդվածի առաջին նախադասության տակ նկատի ունենալ` «որևէ Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումները կամ եկամուտները պետության և հասարակության կարիքներից ելնելով չեն կարող օտարվել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա իրականացվում է օրենքի հիման վրա` նախապես համարժեք փոխհատուցմամբ»:

Համաձայնագրով Կողմերը երաշխավորվում են ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխադրումը:

Համաձայնագրում մանրամասնված է առաջացած տարաձայնությունների լուծման ընթացակարգը:

Համաձայնագիրն ունի հավելված, որում Կանադայի կառավարությունն իրեն իրավունք է վերապահում մի շարք բնագավառներում կատարել բացառություններ համաձայնագրի 4 հոդվածի 2 կետի «դ» ենթակետում սահմանված ազգային ռեժիմից:

Ելնելով գործի քննության արդյունքներից, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայնագիրը նպաստում է հայ-կանադական միջպետական տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը, ապահովելով նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8,9 և 28 հոդվածների պահանջների կատարումը,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին 1997 թվականի մայիսի 8-ին Օտավայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

6 հոկտեմբերի 1998 թվականի

ՍԴՈ-129

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.10.1998
N ՍԴՈ-129
Որոշում