Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն Ո ...

 

 

040.1779.201211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2011 թվականի N 1779-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշմամբ հաստատված կարգում և N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները:

i

1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (ներդիրներ) (այսուհետ` ներդիր): Լիցենզիան տրամադրվում է ներդիրի հետ միասին: Լիցենզիայի հետ միաժամանակ ներդիր ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է N 4 ձևով սահմանված փաստաթղթերը:

7.2. Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Թղթային եղանակով փաստաթղթերը ներկայացնելիս` կազմակերպությունը պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնք պատճենների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվում են հայտատուին:».

3) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.

i

«8.1. Փոստով հայտ ներկայացնելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը հանձնվում է ներկայացված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո` դրանց նույնական լինելու դեպքում: Փաստաթղթերը նույնական չլինելու դեպքում լիցենզիան կազմակերպությանը չի տրամադրվում, և լիցենզիա տալու մասին լիցենզավորող մարմնի համապատասխան հրամանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեղյալ է ճանաչվում:».

4) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

5) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Ներդիր ստանալու համար լիցենզավորված կազմակերպությունը ներկայացնում է N 4 ձևով սահմանված փաստաթղթերը:».

6) 12-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ավտոմոբիլների կայանատեղիի առկայությունը` մեկ ավտոմոբիլի կայանման համար առնվազն 20 քառ. մետր մակերեսով, որի մեջ չի մտնում դիտափոսի կամ էստակադայի համար հատկացված տարածքը»,

բ. 2-րդ ենթակետում «գիծ» բառը փոխարինել «ուղևորափոխադրումների» բառով.

7) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.1-ին կետով.

i

«12.1. Լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրությունն իրականացվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա: Կազմակերպությունը լիցենզավորող մարմին է ներկայացնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք` համաձայն N 3 ձևի, և կազմակերպության հավաքակայանի լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք` համաձայն N 13 ձևի: Հավաքակայանների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են հավաքակայանների մասին ռեգիստրում: Ռեգիստրի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:».

8) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Լիցենզավորված կազմակերպությունը լիցենզիայի ներդիր ստանում է N 6 ձևի տեղեկանքը ներկայացնելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

9) 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

10) 16-րդ կետից հանել «սահմանված գործողության ժամկետում» բառերը.

i

11) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«17. Լիցենզավորող հանձնաժողովը հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի պահանջներին:».

12) 20.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20.1. Մարդատար տաքսի-ավտոմոբիլի սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև տվյալ ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կապակցությամբ` կազմակերպությունը, իսկ դատարանի համապատասխան վճռի հիման վրա տրանսպորտային միջոցի օտարման դեպքում և լիցենզիայի կասեցման ընթացքում տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի լուծման դեպքում` դրա սեփականատերը դիմում է լիցենզավորող մարմնին` ներկայացնելով փոփոխության հիմքերը և ավտոմոբիլին հատկացված լիցենզիայի ներդիրի բնօրինակը: Լիցենզավորող հանձնաժողովը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք` համաձայն NN 9 և 10 ձևերի` դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանությանը հանձնելու համար: Մարդատար-տաքսի ավտոմոբիլն այդպիսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշները, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում ճանապարհային ոստիկանություն:».

13) երկրորդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.5-րդ կետով.

i

«20.5. Լիցենզավորող մարմինն առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ճանապարհային ոստիկանությանն է տրամադրում տեղեկատվություն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ներդիրներն ուժը կորցրած ճանաչվելու մասին` համաձայն N 12 ձևի, որի 8-րդ սյունակը լրացվում է ճանապարհային ոստիկանության կողմից և 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է լիցենզավորող մարմին:».

14) 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

15) 23-րդ կետի`

i

ա. 3-րդ ենթակետից հանել «հուսալի ամրացված» բառերը,

բ. 4-րդ ենթակետը «տեղեկատվություն» բառից հետո լրացնել «(կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը և վարորդի անունը, ազգանունը)» բառերով.

16) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24.1-ին կետով.

i

«24.1. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի կողմից և կնքվում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն` իր անվանմամբ կլոր կնիքով:».

17) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25.1-ին կետով.

i

«25.1. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացվում կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի և ներդիրների բնօրինակները:».

18) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ գլխով.

 

i

«V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

26. Լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի (ներդիրների) ստացման մասին հայտերը մերժվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե`

1) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոմոբիլները չեն համապատասխանում սույն կարգի 23-րդ կետով սահմանված պահանջներին».

i

19) կարգի NN 1, 2, 3 և 4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

20) կարգը լրացնել նոր` NN 12 և 13 ձևերով` համաձայն N 2 հավելվածի.

i

21) N 7 ձևում «Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ» բառերով.

22) N 8 ձևն ուժը կորցրած ճանաչել.

i

23) N 10 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

i

«Տեղեկանքն ուժի մեջ է 5 աշխատանքային օրվա ընթացքում:».

i

24) N 2 հավելվածի լիցենզիայի ձևում «ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ» բառերը փոխարինել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստացած կազմակերպությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն սույն որոշման պահանջներին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 24-ի

N 1779-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու______________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը,

ազգանունը)

 

Գտնվելու վայրը _______________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության

վայրը)

 

Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման համարը _____

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:

Կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:

 

Հայտատու _______________________________________________________

(պաշտոնը)

 

    _________________________            _____________________

    (անունը, ազգանունը)                  (ստորագրությունը)

 

_____ __________________ 20  թ.

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու նպատակով:

 

Հայտատու _____________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ

բնակության վայրը)

______________________________________________________________________

                             

Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________

______________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

 

    Հայտատու _____________________     _________________________

               (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

_____ __________________ 20  թ.

 

Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

__________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

հայրանունը)

 

ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ` ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|                              Ավտոմոբիլի                                 |

|_________________________________________________________________________|

|NN |մակ-|հաշվառ-|դեղին |ուղեսրահում|թափքի   |ուղե-  |տանիքին |ուղեսրահում|

|ը/կ|նիշը|ման    |հիմնա-|ուղևորին   |կողային |սրահում|առկա է  |առկա է     |

|   |    |համարա-|գույնի|տեսանելի   |մասում  |առկա է |«ՏԱՔՍԻ» |տաքսի      |

|   |    |նիշը   |համարա|մասում     |առկա է  |զբաղված|գրառմամբ|ծառայու-   |

|   |    |       |նիշը *|տեղադրված է|շախմատա-|լինելը |դեղին   |թյուն      |

|   |    |       |      |տաքսամետր  |ձև      |(չլինե-|գույնի  |մատուցող   |

|   |    |       |      |(սակաչափիչ)|տարբերա-|լը)    |տարբերա-|կազմակեր-  |

|   |    |       |      |           |նշմամբ  |արտա-  |նշան    |պության և  |

|   |    |       |      |           |գծանշում|հայտող |        |տվյալ      |

|   |    |       |      |           |        |լուսա- |        |ավտոմոբիլի |

|   |    |       |      |           |        |ցուցիչ |        |վարորդի    |

|   |    |       |      |           |        |       |        |մասին      |

|   |    |       |      |           |        |       |        |տեղեկատվու-|

|   |    |       |      |           |        |       |        |թյուն      |

|___|____|_______|______|___________|________|_______|________|___________|

|1  | 2  |   3   |  4   |     5     |    6   |   7   |   8    |     9     |

|___|____|_______|______|___________|________|_______|________|___________|

|1. |    |       |      |           |        |       |        |           |

|___|____|_______|______|___________|________|_______|________|___________|

|2. |    |       |      |           |        |       |        |           |

|___|____|_______|______|___________|________|_______|________|___________|

|3. |    |       |      |           |        |       |        |           |

._________________________________________________________________________.

 

* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:

Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են: Կեղծ տվյալներ ներկայացնելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին տեղյակ եմ:

 

    Հայտատու _________________      ___________________

             (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

 

______ ___________________ 20  թ.

 

Ձև N 4

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ (N 2 ձև)

2. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք (N 3 ձև)

3. Կազմակերպության հավաքակայանի լիցենզավորման կարգին համապատասխանության մասին տեղեկանք (N 13 ձև):

4. Ավտոմոբիլների տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը

5. Ավտոմոբիլի սեփականության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը

6. Ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը

7. Ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ արտադրողի կողմից տրված տեխնիկական անձնագրի կամ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը

8. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի, իսկ 1-3 ավտոմոբիլ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանների ապահովման պայմանագրի պատճենները` բացառությամբ մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի, որոնք ներկայացնում են ավտոմոբիլի տեխնիկական և վարորդի առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքների ապահովումը հավաստող փաստաթղթերի պատճենները (լիցենզավորված կազմակերպության հետ կնքված նախաուղերթային սպասարկման պայմանագիր, մեխանիկի և բուժաշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիր և այլն):»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի նոյեմբերի 24-ի

N 1779-Ն որոշման

 

«Ձև N 12

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Կազմակեր-|Մակնիշը |Ներդիրի|Հաշվառման |Հաշվառման |Ներդիրն  |Հանվել է  |

|ը/կ|պության  |(տիպարը)|համարը |համարանիշը|համարանիշը|ուժը     |հաշվառու- |

|   |անվանումը|        |       |(դեղին)   |(սպիտակ)  |կորցրած  |մից       |

|   |         |        |       |          |          |ճանաչելու|(լրացվում |

|   |         |        |       |          |          |հրամանի  |է ՀՀ ՃՈ-ի |

|   |         |        |       |          |          |համարը և |կողմից)   |

|   |         |        |       |          |          |ամսաթիվը |          |

|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|

|1  |    2    |    3   |   4   |     5    |     6    |    7    |     8    |

|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|

|1. |         |        |       |          |          |         |          |

|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|

|2. |         |        |       |          |          |         |          |

|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|

|3. |         |        |       |          |          |         |          |

|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|

|4. |         |        |       |          |          |         |          |

|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|

|5. |         |        |       |          |          |         |          |

|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|

|...|         |        |       |          |          |         |          |

|___|_________|________|_______|__________|__________|_________|__________|

|21.|         |        |       |          |          |         |          |

._________________________________________________________________________.

 

Ձև N 13

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

______________________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

հայրանունը)

 

ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|                        կազմակերպության                              |

|_____________________________________________________________________|

|հավաքակայանի|հավաքակայանի|ստացած    |հավաքակայանի  |հավաքակայանի     |

|հասցեն      |տարածքի չափը|ներդիրների|տարածքում     |տարածքում        |

|            |            |քանակը    |վարորդների    |ավտոմոբիլների`   |

|            |            |          |ամենօրյա      |տեխնիկական վիճակի|

|            |            |          |բուժզննման    |վերահսկման կետի  |

|            |            |          |կետի          |(դիտափոս կամ     |

|            |            |          |առկայությունը |էստակադա)        |

|            |            |          |              |առկայությունը    |

|____________|____________|__________|______________|_________________|

|            |            |          |              |                 |

._____________________________________________________________________.

 

Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են: Կեղծ տվյալներ ներկայացնելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության մասին տեղյակ եմ:

 

    Հայտատու ___________________       _____________________

              (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

________ ________________ 20 թ.»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.11.2011
N 1779-Ն
Որոշում