Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻ ...

 

 

100.0010.071211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011522

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ              ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

    18 հոկտեմբերի 2011 թ. N 10-Ն       16 նոյեմբերի 2011 թ. N 933-Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

i

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

18 հոկտեմբերի 2011 թ.

թիվ 10-Ն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

16 նոյեմբերի 2011 թ.

թիվ 933-Ն

համատեղ հրամանով

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

._____________________________________________________________________.

|1. Սցենար     |1) Կենսաբանական պոտենցիալ վտանգ ներկայացնող           |

|              |բժշկական-լաբորատոր սարքավորումների (այսուհետ`         |

|              |Սարքավորում) ստուգաչափում:                            |

|______________|______________________________________________________|

|2. Ձեռնարկվող |1) «Չափումների միասնականության ապահովման մասին»       |

|միջոցառումներ |Հայաստանի Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված    |

|              |կարգով Սարքավորումների ստուգաչափում:                  |

|______________|______________________________________________________|

|3. Անհրաժեշտ  |1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության |

|պարագաներ     |«Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական    |

|              |ընկերության (այսուհետ` Չափագիտության ինստիտուտ)       |

|              |անհրաժեշտ պարագաներ.                                  |

|              |ա. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված      |

|              |աշխատանքային էտալոններ:                               |

|              |բ. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված      |

|              |փաստաթղթեր:                                           |

|              |գ. Ստուգաչափման ենթարկվող սարքավորումներ.             |

|              |- չոր օդային ախտահանիչներ,                            |

|              |- թերմոստատ,                                          |

|              |- թերմոստատ-ցիկլեր,                                   |

|              |- ավտոկլավ,                                           |

|              |- ավտոմատ կաթոցիկներ,                                 |

|              |- բակտերիոցիդ լամպ,                                   |

|              |- ջերմաչափ,                                           |

|              |- կոագուլոմետր,                                       |

|              |- բիոքիմիական անալիզատոր,                             |

|              |- իմունաֆերմենտային անալիզատոր,                       |

|              |- դեիոնիզացվող սարքեր,                                |

|              |- մեզի անալիզատոր,                                    |

|              |- ինկուբատոր-շեյկեր,                                  |

|              |- այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնց չափման          |

|              |արդյունքները օգտագործվում են մարդու կյանքի պահպանման, |

|              |առողջության, ախտորոշման աշխատանքների ժամանակ:         |

|______________|______________________________________________________|

|4. Մասնակիցներ|1) Չափագիտության ինստիտուտի աշխատակիցներ:             |

|              |2) Չափման ենթակա սարքավորումը տնօրինող կամ            |

|              |պատասխանատու:                                         |

|              |3) Հայաստանի Հանրապետության առողջապահության           |

|              |նախարարության պետական հիգիենիկ և  հակահամաճարակային   |

|              |տեսչության (այսուհետ` Տեսչություն) մասնագետներ:       |

|______________|______________________________________________________|

|5. Անհրաժեշտ  |1) Չափագիտության ինստիտուտը պատրաստում է              |

|պատրաստու-    |սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված բոլոր   |

|թյուններ      |նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտներ, մեթոդական          |

|              |ցուցումներ, մեթոդական հրահանգներ և  այլն):            |

|______________|______________________________________________________|

|6. Սարքերի    |1) Սարքավորումների ստուգաչափումն իրականացվում է       |

|վկայագրման և  |«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի|

|ստուգաչափման  |Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով:      |

|քայլ առ քայլ  |2) Սարքը տնօրինողը «Չափագիտության ազգային մարմնի»     |

|նկարագրություն|կողմից սահմանված ստուգաչափման պարբերականության        |

|              |համապատասխան, օրենքով սահմանված կարգով, հայտ է        |

|              |ներկայացնում Չափագիտության ինստիտուտ` սարքավորումները |

|              |ստուգաչափման ենթարկելու համար:                        |

|              |3) Չափագիտության ինստիտուտում հայտը մակագրվում է      |

|              |համապատասխան բաժին:                                   |

|              |4) Մասնագետները, սահմանված կարգով, անցկացնում են      |

|              |ստուգաչափում համաձայն համապատասխան նորմատիվ           |

|              |փաստաթղթերի (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ,       |

|              |մեթոդական հրահանգներ):                                |

|              |5) Տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով         |

|              |իրականացվող թեմատիկ ստուգումների ընթացքում ոչ սարքին  |

|              |կամ ստուգաչափման չենթարկված սարքերի հայտնաբերման      |

|              |ժամանակ` տնօրինողին առաջարկվում է վերջիններս          |

|              |ներկայացնել ստուգաչափման:                             |

|              |6) Տեսչության կողմից ընթացակարգի 6-րդ կետի 5-րդ       |

|              |ենթակետում նշված սարքերի (այսուհետ` սարքեր) վերաբերյալ|

|              |ներկայացվում է գրություն Չափագիտության ինստիտուտ:     |

|              |7) Չափագիտության ինստիտուտը իրականացնում է սարքերի    |

|              |ստուգաչափում:                                         |

|              |8) Չափագիտության ինստիտուտը սարքերի ստուգաչափումն     |

|              |անցկացնելուց հետո, սահմանված կարգով, տալիս է          |

|              |ստուգաչափման արդյունքների վերաբերյալ եզրակացություն:  |

|              |9) Ստուգաչափման արդյունքների դրական եզրակացության     |

|              |դեպքում (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները  |

|              |վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման   |

|              |միջոցի վրա և  (կամ) Չափագիտության ինստիտուտի կողմից   |

|              |տրվում է ստուգաչափման մասին վկայական:                 |

|              |10) Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում       |

|              |ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և  |

|              |տալիս է ծանուցագիր` չափման միջոցի ոչ պիտանի ճանաչելու |

|              |մասին:                                                |

|              |11) Յուրաքանչյուր ստուգաչափված սարքին, ըստ տեսակի     |

|              |«Չափագիտության ազգային մարմնի» կողմից տրվում են`      |

|              |վկայական, վկայագիր կամ ծանուցագիր:                    |

|              |12) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափման արդյունքների|

|              |վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Տեսչությանը:       |

|______________|______________________________________________________|

|7. Առանցքային |1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքային  |

|գաղափարներ    |գործընթացի կազմակերպումը ստուգաչափված սարքավորումների |

|              |օգտագործմամբ կնվազեցնի կենսաբանական վտանգի ռիսկը:     |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
18.10.2011
N 10-Ն
Հրաման