Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻ ...

 

 

100.0011.071211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011523

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ             ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

    18 հոկտեմբերի 2011 թ. N 11-Ն      16 նոյեմբերի 2011 թ. N 934-Ն

                      

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

                                                                               

                               ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

i

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

18 հոկտեմբերի 2011 թ.

թիվ 11-Ն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

16 նոյեմբերի 2011 թ.

թիվ 934-Ն

համատեղ հրամանով

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

._____________________________________________________________________.

|1. Սցենար     |1) Հայաստանի Հանրապետության տարածքում և  Հայաստանի    |

|              |Հանրապետությունից դուրս զբոսաշրջային խմբում վարակիչ   |

|              |հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարման       |

|              |կասկածելի կամ հաստատված դեպքի (այսուհետ` Դեպք) մասին  |

|              |փոխտեղեկատվության և  փոխհամագործակցության ապահովում:  |

|______________|______________________________________________________|

|2. Ձեռնարկվող |1) Զբոսաշրջային օպերատորի կողմից Հայաստանի            |

|միջոցառումներ |Հանրապետության տարածքում և  Հայաստանի                 |

|              |Հանրապետությունից դուրս զբոսաշրջային խմբում Դեպք      |

|              |արձանագրելիս Դեպքի մասին հաղորդում Հայաստանի          |

|              |Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի |

|              |թիվ 588-Ա որոշմամբ սահմանված զբոսաշրջության ոլորտի    |

|              |պետական կարգավորումն իրականացնող լիազոր մարմնին       |

|              |(այսուհետ` Լիազոր մարմին) և  Հայաստանի Հանրապետության |

|              |կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային   |

|              |առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով   |

|              |ազգային համակարգող մարմին ճանաչելու և  միջազգային     |

|              |առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով   |

|              |ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու|

|              |մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային          |

|              |առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ` Կանոններ) |

|              |Ազգային համակարգող մարմնին:                           |

|              |2) Հայաստանի Հանրապետության առողջապահության           |

|              |նախարարության պետական հիգիենիկ և  հակահամաճարակային   |

|              |տեսչության սանիտարական կարանտինային կետերի կողմից     |

|              |(այսուհետ` Սանիտարական կարանտինային կետ) առողջապահական|

|              |միջոցառումների ձեռնարկում (բժշկական, կանխարգելիչ և    |

|              |սահմանափակող):                                        |

|______________|______________________________________________________|

|3. Անհրաժեշտ  |1) Սանիտարական կարանտինային կետերի անհրաժեշտ պարագաներ|

|պարագաներ     |ա. անհատական պաշտպանիչ միջոցներ                       |

|              |բ. սարքավորումներ                                     |

|              |գ. ախտահանող, միջատասպան, կրծողասպան նյութեր          |

|              |դ. ուղևորի  բնակավայրի հաստատման հասցեական քարտեր     |

|              |ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի|

|              |փետրվարի 3-ի N 219 -Ն որոշման N 3 հավելվածով հաստատված|

|              |«Վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի  (ուղևորների)  |

|              |և  կոնտակտավորների ռեգիստր»:                          |

|              |2) Լիազոր մարմնի անհրաժեշտ պարագաներ` Հայաստանի       |

|              |Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի    |

|              |26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական)     |

|              |կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և        |

|              |շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և |

|              |համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն  |

|              |որոշման 1-ին մասի 2-րդ և  3-րդ կետերով հաստատված      |

|              |«Կենսաբանական, քիմիական և  ճառագայթային գործոններով   |

|              |պայմանավորված` հանրային առողջապահության ոլորտում      |

|              |արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին |

|              |ձև»,  հանրային առողջապահության ոլորտում միջազգային    |

|              |նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի    |

|              |մասին հաղորդման և  գնահատման սխեմա:                   |

|______________|______________________________________________________|

|4. Մասնակիցներ|1) Հայաստանի Հանրապետության առողջապահության           |

|              |նախարարության աշխատակիցներ                            |

|              |2) Զբոսաշրջային խմբի ղեկավար                          |

|              |3) Զբոսաշրջային օպերատոր                              |

|              |4) Լիազոր մարմնի Կանոնների հարցերով պատասխանատու      |

|______________|______________________________________________________|

|5. Անհրաժեշտ  |1) Սանիտարական կարանտինային կետերը պատրաստում են      |

|պատրաստու-    |անհրաժեշտ պարագաները` կապի միջոցներ /հեռախոս, ֆաքս,   |

|թյուններ      |համացանց, ռեգիստր, հաղորդման ձևեր,  անհրաժեշտ         |

|              |սարքավորումներ, անհատական պաշտպանիչ միջոցներ,         |

|              |անհատական ախտահանող, միջատասպան, կրծողասպան նյութեր:  |

|______________|______________________________________________________|

|6. Հայաստանի  |1) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի   |

|Հանրապետության|Հանրապետության տարածքից դուրս զբոսաշրջային խմբի       |

|տարածքում և   |ղեկավարը զբոսաշրջային խմբում կասկածելի կամ հաստատված  |

|Հայաստանի     |Դեպքի մասին տեղեկանալուց հետո Դեպքի մասին զբոսաշրջային|

|Հանրապետության|օպերատորին է հաղորդում հետևյալ  տվյալները`            |

|տարածքից      |ա. զբոսաշրջային խմբում գտնվող` հիվանդության կասկածով  |

|դուրս         |մարդկանց թիվը                                         |

|զբոսաշրջային  |բ. զբոսաշրջային խմբում գտնվող անձանց թիվը             |

|խմբում        |գ. զբոսաշրջային խմբում գտնվող կոնտակտավորների թիվը    |

|վարակիչ       |դ. ժամանման վայրը                                     |

|հիվանդության  |ե. հանրային առողջության վտանգի բնույթը, եթե այն       |

|կասկածով,     |հայտնի է:                                             |

|քիմիական,     |2) Զբոսաշրջային օպերատորը` համաձայն Հայաստանի         |

|ճառագայթային  |Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի|

|ախտահարման    |թիվ 219 որոշման պահանջների, Դեպքի վերաբերյալ ամբողջ   |

|կասկածով      |տեղեկատվությունը հաղորդում է Լիազոր մարմնի Կանոնների  |

|ուղևորի       |հարցերով պատասխանատուին և  Ազգային համակարգող մարմնին:|

|հայտնաբերման  |3) Լիազոր մարմնի պատասխանատուն հաստատում է Դեպքի      |

|ժամանակ       |փաստը` հաղորդելով Ազգային համակարգող մարմնի           |

|Ազգային       |պատասխանատուին` համաձայն Հայաստանի Հանրապետության     |

|համակարգող    |կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային  |

|մարմնի և      |առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով   |

|զբոսաշրջային  |ազգային համակարգող մարմնի և  շահագրգիռ մարմինների     |

|ոլորտի        |համագործակցության մեխանիզմները և  համակարգման         |

|պետական       |ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 1-ին |

|լիազոր մարմնի |մասի 2-րդ և  3-րդ կետերով հաստատված կենսաբանական,     |

|փոխգործակցու- |քիմիական և  ճառագայթային գործոններով պայմանավորված`   |

|թյան քայլ առ  |հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ   |

|քայլ          |ներկայացնող դեպքերի հաղորդման մասին ձևի  և  հանրային  |

|նկարագրություն|առողջապահության ոլորտում միջազգային նշանակության      |

|              |արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման |

|              |և  գնահատման սխեմայի:                                 |

|              |4) Ազգային համակարգող մարմինը Դեպքի մասին տեղեկացնում |

|              |է ժամանման վայրի Հայաստանի Հանրապետության պետական     |

|              |սահմանի անցման կետում գործող սանիտարական կարանտինային |

|              |կետին և,  համաձայն Հայաստանի Հանրապետության           |

|              |կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի թիվ 219       |

|              |որոշման պահանջների` հրահանգավորում է վերջինիս         |

|              |իրականացնել համապատասխան առողջապահական միջոցառումներ  |

|              |(բժշկական, կանխարգելիչ և  սահմանափակող):              |

|              |5) Դեպք հանդիսացող անձի և  նրա կոնտակտավորների        |

|              |նկատմամբ սանիտարական կարանտինային կետի կողմից         |

|              |իրականացվում է.                                       |

|              |ա. վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային       |

|              |ախտահարումով կասկածելի ուղևորի  զննում,               |

|              |բ. զննման արդյունքում հայտնաբերված հիվանդության       |

|              |կասկածով ուղևորի  մեկուսացում,                        |

|              |գ. հիվանդության կասկածով ուղևորի  հոսպիտալացման       |

|              |կազմակերպում,                                         |

|              |դ. կոնտակտավոր անձանց նկատմամբ հսկողության            |

|              |կազմակերպում:                                         |

|              |6) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի մասին          |

|              |տեղեկացնում է տվյալ սանիտարական կարանտինային կետին    |

|              |կցված բուժկանխարգելիչ կազմակերպությանը, որն           |

|              |իրականացնում է վարակիչ հիվանդության, քիմիական,        |

|              |ճառագայթային ախտահարման կասկածով ուղևորների  առաջնային|

|              |բժշկական օգնությունը և  սպասարկումը:                  |

|              |7) Բուժկանխարգելիչ կազմակերպությունը իրականացնում է   |

|              |ուղևորների  համապատասխան առաջնային բժշկական օգնություն|

|              |և  սպասարկում, ինչպես նաև  հիվանդ ուղևոր/ուղևորների   |

|              |հոսպիտալացում:                                        |

|              |8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի|

|              |փետրվարի 3-ի թիվ 219 որոշման պահանջների համաձայն բոլոր|

|              |կոնտակտավոր ուղևորները,  սանիտարական կարանտինային կետի|

|              |առաջարկությամբ, լրացնում են բնակավայրի հաստատման      |

|              |հասցեական քարտեր:                                     |

|              |9) Զբոսաշրջային խմբի ղեկավարը լրացված հասցեական       |

|              |քարտերը տրամադրում է սանիտարական կարանտինային կետի    |

|              |հերթապահ բուժաշխատողին:                               |

|              |10) Հանրային առողջապահական նպատակներով վարակի աղբյուրի|

|              |կոնտակտավորների կողմից սանիտարական կարանտինային կետ են|

|              |ներկայացվում`                                         |

|              |ա. ուղևորության  վերջնակետի մասին տեղեկատվություն`    |

|              |անհրաժեշտության դեպքում նրա հետ կապ հաստատելու        |

|              |նպատակով.                                             |

|              |բ. երթուղուն վերաբերող տվյալներ` մինչև  ժամանումն     |

|              |ախտահարված, դրան հարակից տարածքում գտնվելու կամ       |

|              |վարակի, աղտոտման (բաղարկման) աղբյուրի հետ այլ հնարավոր|

|              |շփումների պարզաբանման նպատակով.                       |

|              |գ. առողջապահական փաստաթղթերի ստուգման արդյունքները    |

|              |(պատվաստման կամ կանխարգելման միջազգային հավաստագիր,   |

|              |պատվաստումից ազատման հավաստագիր, բժշկական զննությունը |

|              |և  լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթուղթ): |

|              |11) Սանիտարական կարանտինային կետը ուղևորների  և       |

|              |կոնտակտավորների տվյալները գրանցում է համակարգչում և   |

|              |արխիվացնում է «Վարակիչ հիվանդության կասկածով          |

|              |ուղևորների  և  կոնտակտավորների ռեգիստրում»` հաստատված |

|              |Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի   |

|              |փետրվարի 3-ի թիվ 219 որոշման թիվ 3 հավելվածով:        |

|              |12) Ազգային համակարգող մարմինը Դեպքի մասին տեղեկացնում|

|              |է Առողջապահության համաշխարհային կազմակերպության       |

|              |հաղորդակցման կետերին` համաձայն Հայաստանի              |

|              |Հանրապետության կառավարության 2009 թվականի 6 օգոստոսի  |

|              |«Ազգային համակարգող մարմնի և  առողջապահության         |

|              |համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի     |

|              |միջև  կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին»|

|              |N 913-Ն որոշման պահանջների համաձայն, եթե վերջինս      |

|              |իրենից ներկայացնում է հանրային առողջության ոլորտում   |

|              |միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:            |

|______________|______________________________________________________|

|7. Առանցքային |1) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի   |

|գաղափարներ    |Հանրապետության տարածքից դուրս զբոսաշրջային խմբում     |

|              |վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային          |

|              |ախտահարումով հիվանդների վաղ հայտնաբերման,             |

|              |կոնտակտավորների հսկողության և  հակահամաճարակային      |

|              |միջոցառումների ժամանակին և  արագ ձեռնարկման           |

|              |արդյունքում կանխվում է վարակիչ հիվանդությունների      |

|              |ներբերումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև      |

|              |ապահովվում է զբոսաշրջային խմբի առողջ ուղևորների       |

|              |առողջության պահպանումը և  անվտանգությունը:            |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
18.10.2011
N 11-Ն
Հրաման