Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻ ...

 

 

100.0012.071211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011524

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ             ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

    18 հոկտեմբերի 2011 թ. N 12-Ն      16 նոյեմբերի 2011 թ. N 935-Ն

                      

                             ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

                                                                               

                               ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

i

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական /բժշկասանիտարական/ կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

18 հոկտեմբերի 2011 թ.

թիվ 12-Ն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

16 նոյեմբերի 2011 թ.

թիվ 935-Ն

համատեղ հրամանով

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

._____________________________________________________________________.

|1. Սցենար     |1) Ճառագայթահարման աղբյուր հանդիսացող բժշկական        |

|              |սարքավորումների ստուգաչափում-ատեստավորում (այսուհետ`  |

|              |Ստուգաչափում)                                         |

|______________|______________________________________________________|

|2. Ձեռնարկվող |1) Ճառագայթահարման աղբյուր ստուգող և  ճառագայթային    |

|միջոցառումներ |աղբյուր հանդիսացող սարքերի ստուգաչափում` «Չափումների  |

|              |միասնականության ապահովման մասին» Հայաստանի            |

|              |Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով:      |

|______________|______________________________________________________|

|3. Անհրաժեշտ  |1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության |

|պարագաներ     |«Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական    |

|              |ընկերության (այսուհետ` Չափագիտության ինստիտուտ)       |

|              |անհրաժեշտ պարագաներ.                                  |

|              |ա. ալֆա, բետտա, գամմա և  ռենտգեն ճառագայթումը         |

|              |ստուգելու համար սարքերի ստուգաչափման համար նախատեսված |

|              |պարագաները` էտալոնները,                               |

|              |բ. Սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված      |

|              |փաստաթղթեր (ստանդարտներ, մեթոդական ցուցումներ,        |

|              |մեթոդական հրահանգներ):                                |

|______________|______________________________________________________|

|4. Մասնակիցներ|1) Չափագիտության ինստիտուտի աշխատակիցներ:             |

|              |2) Չափման ենթակա սարքավորումը տնօրինող կամ            |

|              |պատասխանատու:                                         |

|              |3) Հայաստանի Հանրապետության առողջապահության           |

|              |նախարարության պետական հիգիենիկ և  հակահամաճարակային   |

|              |տեսչության (այսուհետ` Տեսչություն) մասնագետներ:       |

|______________|______________________________________________________|

|5. Անհրաժեշտ  |1) Չափագիտության ինստիտուտը պատրաստում է              |

|պատրաստու-    |սարքավորումների ստուգաչափման համար նախատեսված բոլոր   |

|թյուններ      |նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտներ, մեթոդական          |

|              |ցուցումներ, մեթոդական հրահանգներ և  այլն):            |

|              |2) Հայաստանի Հանրապետության առողջապահության           |

|              |նախարարությունը և  Չափագիտության ինստիտուտը պատրաստում|

|              |են գրությունները:                                     |

|______________|______________________________________________________|

|6. Սարքերի    |1) Սարքավորումների ստուգաչափումն իրականացվում է       |

|ստուգաչափման  |«Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի|

|քայլ առ քայլ  |Հանրապետության ՀՕ-83-Ն օրենքով սահմանված կարգով:      |

|նկարագրություն|2) Սարքը տնօրինողը ներկայացնում է ստուգաչափման հայտ   |

|              |Չափագիտության ինստիտուտ:                              |

|              |3) Չափագիտության ինստիտուտում հայտը մակագրվում է      |

|              |համապատասխան բաժին:                                   |

|              |4) Չափագիտության ինստիտուտի մասնագետները, սահմանված   |

|              |կարգով, անցկացնում են ստուգաչափում` համաձայն          |

|              |համապատասխան նորմատիվ փաստաթղթերի (ստանդարտներ,       |

|              |մեթոդական ցուցումներ, մեթոդական հրահանգներ և  այլն):  |

|              |5) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափումն անցկացնելուց|

|              |հետո, սահմանված կարգով, տալիս է ստուգաչափման          |

|              |արդյունքների վերաբերյալ եզրակացություն:               |

|              |6) Ստուգաչափման արդյունքների դրական եզրակացության     |

|              |դեպքում (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները  |

|              |վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման   |

|              |միջոցի վրա և  (կամ) Չափագիտության ինստիտուտի կողմից   |

|              |տրվում է ստուգաչափման մասին վկայական:                 |

|              |7) Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում        |

|              |ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը և  |

|              |տալիս է ծանուցագիր` չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու |

|              |մասին:                                                |

|              |8) Տեսչության կողմից օրենքով սահմանված կարգով         |

|              |իրականացվող ստուգումների ընթացքում ոչ սարքին կամ      |

|              |ստուգաչափման չենթարկված սարքերի հայտնաբերման ժամանակ` |

|              |սարքը տնօրինողին առաջարկվում է վերջիններս ներկայացնել |

|              |ստուգաչափման:                                         |

|              |9) Տեսչության կողմից վերոնշյալ սարքերի վերաբերյալ     |

|              |ներկայացվում է գրություն Չափագիտության ինստիտուտ:     |

|              |10) Չափագիտության ինստիտուտը իրականացնում է վերոնշյալ |

|              |սարքերի ստուգաչափումը:                                |

|              |11) Յուրաքանչյուր ստուգաչափված սարքին, ըստ տեսակի,    |

|              |տրվում են` վկայական, վկայագիր, ծանուցագիր, դրոշմակնիք:|

|              |12) Չափագիտության ինստիտուտը ստուգաչափման արդյունքների|

|              |վերաբերյալ գրությամբ տեղեկացնում է Տեսչությանը:       |

|______________|______________________________________________________|

|7. Առանցքային |1) Բուժկանխարգելիչ կազմակերպությունների աշխատանքային  |

|գաղափարներ    |գործընթացի կազմակերպումը ստուգաչափված սարքավորումների |

|              |օգտագործմամբ կնվազեցնի ճառագայթային վտանգի ռիսկը:     |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
18.10.2011
N 12-Ն
Հրաման