Սեղմել Esc փակելու համար:
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ...

27.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.2011  -ից մինչեւ   27.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 24.06.15 թիվ 620-Ն հրաման)

i

326.0117.291111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        11            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32611497

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

11 նոյեմբերի 2011 թվականի N 117-Ն

 

i

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել`

1) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Գրիգորյանին` ապահովել սույն հրամանի ներկայացումը` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված 1

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի նոյեմբերի 11-ի

N 117-Ն հրամանի

 

ՁԵՎ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ

._____________________________________________________________________.

|Հ/հ|Հաշ-|Կազմա-|Կազմա-|Կազմա- |Իրա- |Կազ-|Հաշվառ-|Գըտ-|Անձ-|Տեխ-|Նը- |

|   |վառ-|վորման|վորման|վորման |կանաց|մա- |ման    |նվե-|նա- |զին-|շում|

|   |ման |անվա- |կարգա-|մակար- |վող  |վոր-|(որակա-|լու |կազ-|վա- |ներ |

|   |հա- |նումը |վիճակը|դակը   |փրկա-|ման |վորման |վայ-|մի  |ծու-|    |

|   |մարը|      |      |(ծանր, |րարա-|հիմ-|արձա-  |րը, |քա- |թյան|    |

|   |    |      |      |միջին, |կան  |նա- |նագրու-|հե- |նակը|աստի|    |

|   |    |      |      |թեթև)` |աշխա-|դիրը|թյուն  |ռա- |    |ճանը|    |

|   |    |      |      |ըստ    |տանք-|    |N,     |խոսը|    |    |    |

|   |    |      |      |ԻՆՍԱ-  |ները |    |հրաման |    |    |    |    |

|   |    |      |      |ՌԱԳ    |     |    |N)     |    |    |    |    |

|   |    |      |      |դասա-  |     |    |       |    |    |    |    |

|   |    |      |      |կարգման|     |    |       |    |    |    |    |

|___|____|______|______|_______|_____|____|_______|____|____|____|____|

| 1.| 2. |  3.  |  4.  |   5.  | 6.  | 7. |   8.  | 9. | 10.| 11.| 12.|

|___|____|______|______|_______|_____|____|_______|____|____|____|____|

|   |    |      |      |       |     |    |       |    |    |    |    |

|___|____|______|______|_______|_____|____|_______|____|____|____|____|

|   |    |      |      |       |     |    |       |    |    |    |    |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ արտակարգ իրավիճակների

նախարարի

2011 թվականի նոյեմբերի 11-ի

N 117-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նրանց ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում (այսուհետ` լիազոր մարմին) վարվում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան` համաձայն սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված Ձևի:

2. Գրանցամատյանը վարում և պահպանում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումը:

3. Փրկարարական կազմավորումների առկայության մասին գրանցամատյանում գրանցումներ կատարվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան փրկարարական կազմավորումների ստեղծման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:

4. Գրանցամատյանի`

1) 1-ին սյունակում լրացվում է գրանցումների հերթական համարները.

2) 2-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հաշվառման համարը.

3) 3-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անվանումը.

4) 4-րդ սյունակում` փրկարարական կազմավորման կարգավիճակը, ըստ «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի`

ա. հանրապետական փրկարար ուժեր,

բ. մարզային փրկարարական կազմավորումներ,

գ. միջհամայնքային փրկարարական կազմավորումներ,

դ. համայնքային փրկարարական կազմավորումներ,

ե. կազմակերպություններ փրկարարական կազմավորումներ,

զ. կամավոր փրկարարական կազմավորումներ.

5) 5-րդ սյունակում լրացվում է կազմավորման մակարդակը` ծանր, միջին, թեթև` Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային որոնողափրկարարական խմբի, ԻՆՍԱՌԱԳ-ի (INSARAG), դասակարգմանը համապատասխան.

6) 6-րդ սյունակում որակավորող հանձնաժողովի կողմից տվյալ փրկարարական կազմավորմանը`

ա. թույլատրված և իրականացվող փրկարարական աշխատանքների մասին,

բ. փրկարարական աշխատանքների կատարումը մերժելու (որակավորում չանցնելը) և փրկարարական կազմավորման գործունեությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ համապատասխան մարմիններին միջնորդություն ներկայացնելու մասին.

7) 7-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հիմնադրի անվանումը.

8) 8-րդ սյունակում` որակավորող հանձնաժողովի, փրկարարական կազմավորմանը փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք տվող, համապատասխան որոշման արձանագրության և լիազոր մարմնի ղեկավարի հրամանի տարին, ամիսը, ամսաթիվն ու համարը.

9) 9-րդ սյունակում` փրկարարական կազմավորման գտնվելու վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը.

10) 10-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անձնակազմի քանակը.

11) 11-րդ սյունակում` փրկարարական կազմավորման տեխնիկական հագեցվածության մասին տվյալները.

12) 12-րդ սյունակում` ըստ անհրաժեշտության այլ նշումներ:

5. Փրկարարական կազմավորումը գործող և որակավորված, փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող է համարվում որակավորող հանձնաժողովի որոշման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի հրամանն արձակվելուց հետո:

 

 

pin
Արտակարգ իրավիճակների վարչություն
11.11.2011
N 117-Ն
Հրաման