Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

       Համաձայնեցված է                      ՀՀ կառավարությանն առընթեր     

    ՀՀ ֆինանսների նախարար                     պետական եկամուտների           

                                                կոմիտեի նախագահ

 

    ___________________ Վ. Գաբրիելյան      _________________ Գ. Խաչատրյան

 

17 նոյեմբերի 2011 թ. N 44

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՂ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ (ՕՊԵՐԱՏՈՐԻ) ԵՎ ԿՈՆՑԵԴԵՆՏԻ (ՇՆՈՐՀԱՏՈՒԻ) ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՊԵՍ ԿՈՆՑԵՍԻԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՈՐԱԿԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. 25.05.2011 թ-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված և 25.06.2011 թ-ից ուժի մեջ մտած` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-187-Ն) և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-188-Ն) ՀՀ օրենքներով կանոնակարգվել են`

ա) ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարվող բարելավման արդյունքի կամ գնվող կամ կառուցվող ու սեփականության իրավունքով կոնցեդենտին (շնորհատուին) հանձնվող ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքի ձեռքբերման գծով առաջացող ոչ նյութական ակտիվի գծով ամորտիզացիոն մասհանումներ կատարելու հետ կապված հարցերը.

բ) կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին (շնորհատուին) պատկանող ենթակառուցվածքային ակտիվները, դրանց առանձին տարրերի վրա կատարվող բարելավման արդյունքը կամ գնվող կամ կառուցվող կամ փոխարինվող ենթակառուցվածքային ակտիվները (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերը կոնցեսիայի պայմանագրի գործողության ընթացքում կամ ավարտին կոնցեդենտին (շնորհատուին) սեփականության իրավունքով փոխանցելու գործառնությունները, ինչպես նաև կոնցեդենտին (շնորհատուին) կոնցեսիոն ծառայությունների մատուցումը ավելացված արժեքի հարկով չհարկելու հետ կապված հարցերը:

Միաժամանակ, վերոնշյալ օրենքներով սահմանվել է, որ 01.01.2011 թ. դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում`

- վերոնշյալ ամորտիզացիոն մասհանումները կատարվում են միայն այն դեպքում, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) և կոնցեդենտի (շնորհատուի) կողմից օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90-օրյա ժամկետում, ՀՀ կառավարության սահմանած չափանիշների համաձայն, ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից որակվեն որպես կոնցեսիայի պայմանագրեր,

- վերոնշյալ գործարքներն ավելացված արժեքի հարկով չեն հարկվում, եթե այդ համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) և կոնցեդենտի (շնորհատուի) կողմից օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 90-օրյա ժամկետում, ՀՀ կառավարության սահմանած չափանիշների համաձայն, ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից որակվեն որպես կոնցեսիայի պայմանագրեր:

2. Վերոնշյալ օրենքների կիրառությունն ապահովելու նպատակով 15.09.2011 թ-ին ընդունվել է ՀՀ կառավարության «Հանրային ծառայությունների մատուցման ենթակառուցվածքներ հանձնելու համաձայնությունները (պայմանագրերը) հարկման նպատակով որպես կոնցեսիոն պայմանագիր որակելու չափանիշներն ու ընթացակարգը սահմանելու մասին» N 1339-Ն որոշումը, որն ուժի մեջ է մտել 06.10.2011 թ-ին:

3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ կերպ են ընկալվում 01.01.2011թ. դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) և կոնցեդենտի (շնորհատուի) կողմից ՀՀ կառավարության սահմանած չափանիշների համաձայն, ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակելու 90-օրյա ժամկետի սկիզբը և ավարտը: Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնապես պարզաբանում եմ.

01.01.2011 թ. դրությամբ ծառայությունների մատուցման գործող կոնցեսիոն համաձայնությունները կոնցեսիոների (օպերատորի) և կոնցեդենտի (շնորհատուի) կողմից ՀՀ կառավարության սահմանած չափանիշների համաձայն, ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակելու ժամկետը սկսվում է 06.10.2011 թ-ով:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.11.2011
N 44
Պաշտոնական պարզաբանում