Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

020.0150.080199

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՏԱՍԻՍ-Ի 1998 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 8 հունվարի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Մուրադյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «1998 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված «ՏԱՍԻՍ-Ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Է. Մուրադյանի բացատրությունները, հետազոտելով հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

«ՏԱՍԻՍ-ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագիրն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 20-ին` Երևանում, դեկտեմբերի 9-ին Բրյուսելում` Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև:

Հուշագրի համաձայն, Եվրոպական համայնքը պարտավորվել է «ՏԱՍԻՍ-ի ծրագրի 1996-1999թթ. ինդիկատիվ ծրագրի շրջանակներում, անհատույց օգնության միջոցով, 7 միլիոն 600 հազար էքյու գումարի չափով ֆինանսավորել 1998 թվականի գործողությունների ծրագրով Հայաստանին նախատեսված տեխնիկական օգնության միջոցառումների իրականացումը:

Հուշագրի բաղկացուցիչ մասն են կազմում 1998 թվականի գործողությունների ծրագիրը /հավելված 1/, ինչպես նաև ֆինանսավորման հուշագրի համար կիրառել ընդհանուր կանոնները /հավելված 2/:

Ինդիկատիվ ծրագրի շրջանակներում իրականացվող 1998 թվականի գործողությունների ծրագիրն ընդգրկում է համագործակցության մի շարք բնագավառներ, այդ թվում մարդկային ռեսուրսների և մասնավոր սեկտորի զարգացման, պետական ներդրումների ծրագրի աջակցության և այլն:

Ֆինանսավորման հուշագրերի համար կիրառելի ընդհանուր կանոններով նախատեսված են «ՏԱՍԻՍ» ծրագրի շրջանակներում իրականացվող օգնության տեխնիկական մանրամասները:

Հուշագրի գործողության ընդհանուր ժամկետը սահմանված է մինչև 2001 թվականի դեկտեմբերի 31-ը, սակայն նախատեսված է նաև թե հուշագրի և թե ֆինանսավորման ենթակա ծրագրի գործողության ժամկետի երկարաձգման հնարավորություն` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան դիմումի հիման վրա:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «ՏԱՍԻՍ-ի 1998 թվականի ծրագիր» ֆինանսավորման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

8 հունվարի 1999 թվականի

ՍԴՈ-150

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.01.1999
N ՍԴՈ-150
Որոշում