Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱ ...

 

 

040.1802.221211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2011 թվականի N 1802-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի:

i

2. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական ոչ պետական կազմակերպություններին» հոդվածով):

i

3.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով տրամադրել «Կոտայքի Բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու նպատակով:

(3.1-րդ կետը լրաց. 29.12.11 թիվ 1877-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1802-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման հարցում, նպաստել գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը:

i

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պայմանագրային հիմունքներով 1 մլրդ դրամ է հատկացնում մատակարարին` 25000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» (34,4% ազոտի պարունակությամբ) ձեռք բերելու և 10-ը Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին ծրագրում ամրագրված գնով վաճառելու համար:

(2-րդ կետը փոփ. 22.03.12 թիվ 352-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության մարզերում պարարտանյութի վաճառքն իրականացնելու համար հիմք ընդունել մարզպետների կողմից ներկայացված հայտը` համաձայն աղյուսակի:

(3-րդ կետը փոփ. 02.02.12 թիվ 88-Ն որոշում)

3.1. Աղյուսակով հաստատված պարարտանյութը Հայաստանի Հանրապետության մարզերում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում մարզպետը 5-օրյա ժամկետում տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` չիրացված պարարտանյութի խմբաքանակի վերաբերյալ:

3.2. Չիրացված պարարտանյութի խմբաքանակի` ըստ մարզերի վերաբաշխման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

i

3.3. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակները և հավաքագրված գումարները տրամադրվում են «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակների մեկ օրինակը Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:.

(3.3-րդ կետը լրաց. 02.02.12 թիվ 88-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության համայնքներում պարարտանյութի վաճառքն իրականացնել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի` հիմք ընդունելով համայնքներում վերջին 3 տարիներին կատարված փաստացի ցանքերի և մշակվող բազմամյա տնկարկների տարածությունների միջին ցուցանիշը:

4.1. (4.1ին կետն ուժը կորցրել է 02.02.12 թիվ 88-Ն որոշում)

i

4.2. Հայաստանի Հանրապետության մարզպետներն իրենց կողմից հաստատված ցանկերը մատակարարին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն են ներկայացնում մինչև 2012 թվականի հունվարի 10-ը:

4.3. մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում 5-օրյա ժամկետում մարզպետի կողմից հաստատվում է չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ և ներկայացվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` մատակարարին ներկայացնելու համար:

5. Մատակարարը պարտավոր է`

5.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծել 25000 տոննա ազոտական պարարտանյութ «Ամոնիակային սելիտրա» 34,4% ազոտի պարունակությամբ (այսուհետ` պարարտանյութ):

5.2. Պարարտանյութի վաճառքն իրականացնել 1 կիլոգրամը 120 դրամ արժեքով (50 կգ քաշով 1 պարկը 6000 դրամ):

5.3. պարարտանյութը համայնքներում վաճառել համաձայն մարզպետների կողմից հաստատված ցանկերի:

5.4. մարզպետների կողմից հաստատված ցանկով պարարտանյութը համայնքներում ամբողջությամբ չվաճառվելու դեպքում 5-օրյա ժամկետում տեղեկացնել համապատասխան մարզպետարան չիրացված խմբաքանակի վերաբաշխման նոր ցանկ հաստատելու համար:

5.5. պարարտանյութի վաճառքն իրականացնելիս լրացնել, վավերացնել և համայնքների ղեկավարների կողմից վավերացնելուց հետո Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններ ներկայացնել տեղեկատվություն պարարտանյութ ձեռք բերած տնտեսավարողների մասին` համաձայն N 1 ձևի:

i

5.6. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության մարզերում 25000 տոննա պարարտանյութի վաճառքը ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել`

5.6-րդ կետը փոփ. 22.03.12 թիվ 352-Ն որոշում)

5.5.1. տեղեկատվություն` համաձայն N 2 ձևի` Հայաստանի Հանրապետության մարզպետների և մատակարարի կողմից հաստատված, համայնքների ղեկավարների կողմից ստորագրված,

5.5.2. հաշվետվություն ծրագրի կատարման մասին:

 

Ձև N 1

 

Հաստատում եմ

համայնքի ղեկավար

 

ՀՀ _________________ մարզի _____________________ համայնքում

ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի

ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում

պարարտանյութ գնած շահառուների ցանկ

_______________________

                                                 

._______________________________________________________________.

|NN |Անունը, ազգանունը,|Անձնագրի  |Գնված        |Ստորագրությունը|

|ը/կ|հայրանունը        |տվյալները |պարարտանյութի|               |

|   |                  |          |քանակը       |               |

|___|__________________|__________|_____________|_______________|

|___|__________________|__________|_____________|_______________|

|___|__________________|__________|_____________|_______________|

._______________________________________________________________.

._______________________________________________________________.

|   Ընդամենը           |          |             |               |

._______________________________________________________________.

 

Մատակարար կազմակերպության անվանումը _____________________

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

Հաստատում եմ

մարզպետ

___________________

                                                                 

                                ՏԵՂԵԿԱՆՔ

                                         

ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի

ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում

ՀՀ _________ մարզի համայնքներին նախատեսված, փաստացի վաճառված

ազոտական պարարտանյութի քանակության և շահառուների մասին 2012 թ.

__________________-ի դրությամբ

 

._____________________________________________________________________.

|NN |Համայնքը  |Համայնքի |Համայնքին |Համայնքում|Պարարտա-   |Համայնքի  |

|ը/կ|          |ղեկավարի |նախատեսված|փաստացի   |նյութ      |ղեկավարի  |

|   |          |անունը,  |քանակու-  |վաճառված  |գնած       |ստորագրու-|

|   |          |ազգանունը|թյունը    |քանակու-  |շահառու-   |թյունը    |

|   |          |         |          |թյունը    |ների թիվը  |          |

|___|__________|_________|__________|__________|___________|__________|

|___|__________|_________|__________|__________|___________|__________|

|___|__________|_________|__________|__________|___________|__________|

|______________|_________|__________|__________|___________|__________|

|Ընդամենը      |         |          |          |           |          |

|              |         |          |          |           |          |

._____________________________________________________________________.

 

Մատակարար կազմակերպության անվանումը _______________________

(ստորագրությունը)

 

Աղյուսակ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

.___________________________________________.

|Մարզի անվանումը              |Պարարտանյութի|

|                             |հատկացվող    |

|                             |քանակությանը |

|                             |(տոննա)      |

|_____________________________|_____________|

|Արագածոտն                    |       2490,0|

|_____________________________|_____________|

|Արարատ                       |       4050,0|

|_____________________________|_____________|

|Արմավիր                      |       4500,0|

|_____________________________|_____________|

|Գեղարքունիք                  |       3610,0|

|_____________________________|_____________|

|Լոռի                         |       2000,0|

|_____________________________|_____________|

|Տավուշ                       |        375,0|

|_____________________________|_____________|

|Շիրակ                        |       3500,0|

|_____________________________|_____________|

|Կոտայք                       |       1500,0|

|_____________________________|_____________|

|Սյունիք                      |       2400,0|

|_____________________________|_____________|

|Վայոց ձոր                    |        570,0|

|_____________________________|_____________|

|Հայաստանի Հանրապետության     |          5,0|

|արդարադատության նախարարության|             |

|«Աջակցություն դատապարտյալին» |             |

|հիմնադրամ                    |             |

|_____________________________|_____________|

|Ընդամենը                     |        25000|

.___________________________________________.

(աղյուսակը փոփ. 02.02.12 թիվ 88-Ն, 19.04.12 թիվ 553-Ն, 24.05.12 թիվ 678-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1802-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման  |Ցուցանիշների   |

|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և  դասերի, տնտեսագիտական  |փոփոխությունը  |

|նը|մ |  |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող       |(ծախսերի       |

|  |բ |  |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների    |ավելացումները  |

|  |ը |  |անվանումները                                |նշված են դրական|

|  |  |  |                                            |նշանով, իսկ    |

|  |  |  |                                            |ծախսերի        |

|  |  |  |                                            |նվազեցումները` |

|  |  |  |                                            |փակագծերում)   |

|  |  |  |                                            |_______________|

|  |  |  |                                            |     տարի      |

|__|__|__|____________________________________________|_______________|

|1 |2 |3 |                   4                        |        5      |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                            |        -      |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|01|  |  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ  |  (1,000,000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |07|  |Պետական պարտքի գծով գործառնություններ       |  (1,000,000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |01|Պետական պարտքի գծով գործառնություններ       |  (1,000,000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական     |  (1,000,000.0)|

|  |  |  |պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար)       |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ՀՀ ֆինանսների նախարարություն                |  (1,000,000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |Ներքին տոկոսավճարներ                        |  (1,000,000.0)|

|__|__|__|____________________________________________|_______________|

|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ     |   1,000,000.0 |

|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                      |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների պահուստային |   1,000,000.0 |

|  |  |  |ֆոնդ                                        |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ           |   1,000,000.0 |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ       |   1,000,000.0 |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |ՀՀ կառավարություն                           |   1,000,000.0 |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |այդ թվում`                                  |               |

|__|__|__|____________________________________________|_______________|

|  |  |  |Պահուստային միջոցներ                        |   1,000,000.0 |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2011
N 1802-Ն
Որոշում