Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 642-Ա ՈՐՈ ...

 

 

041.1300.291211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1300-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 642-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի նիստի N 43 արձանագրային որոշման պահանջների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 642-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» և «և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին» բառերը.

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2012 թվականի ապրիլի 30-ը» բառերով, և ենթակետը «իրավական ակտերի» բառերից հետո լրացնել «և ազգային ստանդարտների» բառերով.

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «երկու ամսվա» բառերը փոխարինել «2012 թվականի հունիսի 30-ը» բառերով.

i

4) 3-րդ կետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2012 թվականի հոկտեմբերի 30-ը» բառերով, և 3-րդ կետը լրացնել նոր` 3-րդ ենթակետով.

«3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` որոշման պահանջները կատարելու ընթացքում առաջնայնությունը տալ Հայաստան-ԵՄ ասոցացման գործընթացից բխող ակտերի մշակմանը»:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.12.2011
N 1300-Ա
Որոշում