Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 66-Ն ...

 

 

040.1890.301211

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1890-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 66-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ կետով.

«22. Հանձնաժողովի աշխատակազմը`

ա) ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հասցեով ստացված հայտերը, կից ներկայացված ծրագրերն ու հիմնավորող փաստաթղթերը և ապահովում դրանց համապատասխանեցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

բ) նախապատրաստում է ներկայացված ծրագրերի, դրանց հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող հարակից գործարքներ, ինչպես նաև բարեգործական բեռների ներմուծման վերաբերյալ համապատասխան որոշման նախագծեր և համաձայնեցնում շահագրգիռ հանրապետական գործադիր ու տարածքային մարմինների հետ.

գ) կազմակերպում է քննարկումներ որոշման նախագծերի վերաբերյալ արված դիտողությունների և առաջարկությունների ու դրանց լուծմանն ուղղված քայլերի կապակցությամբ և դրանք նախապատրաստում հանձնաժողովի նիստին.

դ) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերն ու որոշումների նախագծերը և ուղարկում հանձնաժողովի անդամներին.

ե) հանձնաժողովի քարտուղարի և նախագահի ստորագրմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ու հանձնաժողովի ընդունած որոշումները և սահմանված ժամկետում համապատասխան կազմակերպություններ է ուղարկում հանձնաժողովի որոշումները.

գ) ստանում և ուսումնասիրում է բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքի և ավարտի մասին ստացված տեղեկատվությունն ու հաշվետվությունները.

զ) իրականացնում է հանձնաժողովի գործավարությունը.

ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:».

2) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով,

i

բ. 14-րդ կետը «Հանձնաժողովում հայտի քննարկման առավելագույն ժամկետը 30 օրացուցային օր է:» նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Հայտի քննարկումն իրականացվում է նիստերի, հարցման (հեռակա քվեարկության) միջոցով:»,

գ. 20-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«բ) նիստին ներկա հանձնաժողովի անդամների պարզ մեծամասնությունը քննարկման արդյունքում «դեմ» և քվեարկում տվյալ ծրագրի որակմանը կամ հարակից գործարքներին հարկային արտոնությունների տրամադրմանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1890-Ն
Որոշում