600.0568.281211
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60011575
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2011 թվականի N 568-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 659-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները հաստատելու մասին» N 659-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները» հավելվածում (այսուհետ` Հավելված)` կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) Հավելվածի 1-ին կետի «Վստ» և «Վլրաց» պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.
«Վստ - համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններում` անկախ
էլեկտրական ցանցին միացման կետի հեռավորությունից, իսկ համայնքի
վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս` էլեկտրական ցանցին
միացման կետից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման
համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է
(ներառյալ` սակայն չսահմանափակվելով, էլեկտրոնային առևտրային
հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները, էլեկտրահաղորդման գիծը)`
համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված):
Վլրաց - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը
համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում ընդունվում է
հավասար զրոյի: Համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից
դուրս Վլրաց -ը ներառում է`
ա. էլեկտրական ցանցին միացման կետից 200 մետրը գերազանցող` սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը,
բ. սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում` այդ ենթակառուցվածքների կառուցման արժեքը:»:
2) Հավելվածի 4-րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«ԳԼՈՒԽ 4
6(10) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
13. 6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ,
որտեղ`
Վստ - էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության
վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի
ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով,
էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները,
էլեկտրահաղորդման գիծը)` համաձայն N 2 մեթոդիկայի (հավելված):
Վլրաց - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է`
1) 1200 մետրը գերազանցող` սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքը,
2) ՏՏՀ-ով Դիմող անձի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում` այդ ենթակառուցվածքների կառուցման արժեքը:
Վպահուստ - սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման արժեքն է:»:
3) Հավելվածի N 1 մեթոդիկայի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ,
որտեղ`
Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 203000 (երկու հարյուր երեք հազար) դրամի,
Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամի,
Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),
Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` հավասար 1-ի:»:
4) Հավելվածի N 4 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.
i
«Մեթոդիկա 2. 6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները
1. 6 (10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`
Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ,
որտեղ`
Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 846000 (ութ հարյուր քառասունվեց հազար) դրամի,
Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 2150 (երկու հազար հարյուր հիսուն) դրամի,
Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),
Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` հավասար 1-ի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 15-ից:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - սույն որոշումը չի կարող ուժի մեջ մտնել 2012 թվականի
հունվարի 15-ից, քանի որ այն հրապարակվել է միայն
2012 թվականի հունվարի 16-ին: Այն կարող է ուժի մեջ մտնել
ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակումից 10 օր հետո: